| ԿՀԱԱՇՄ-ի հեռագնա նպատակն է` նպաստել Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի նպատակների իրականացմանը, մասնավորաբար` ծայրահեղ աղքատության կրճատմանը, գենդերային հավասարությանը և կանանց իշխանությամբ լիազորելուն, շրջակա միջավայրի կայուն զարգացման ապահովմանը:
Առաքելությունը
Հետազոտել Հայաստանում շրջակա միջավայրի աղտոտման հիմնախնդիրը, բարձրացնել բնակչության իրազեկությունը շրջակա միջավայրի աղտոտիչների մասին, նպաստել մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա աղտոտիչների վնասակար ազդեցության կրճատմանը, հայ ազգաբնակչության, մասնավորապես` երեխաների և կանանց շրջանում առողջ ապրելակերպի ձևավորմանը:
Ռազմավարությունը
Բարձրացնել հանրության և որոշումներ կայացնողների իրազեկությունը մարդու առողջությանը սպառնացող թունաքիմիկատների օգտագործման վտանգների մասին
Ուժեղացնել համագործակցությունը քաղաքականություն մշակողների և կառավարական մարմինների հետ
Մոբիլիզացնել համայնքները
Աջակցել սոցիալապես խոցելի խմբերին, մասնավորաբար` կանանց և երեխաներին` պաշտպանելով նրանց իրավունքը ` ապրել և մեծանալ առողջ և անվտանգ միջավայրում
Նպաստել գյուղաբնակ վայրերի կայուն զարգացմանը` էկոլոգիապես անվտանգ երկրագործության միջոցով

|