Երիտասարդները հանուն մեկանգամյա պլաստիկի այլընտրանքների Հայաստանի փոքր ֆերմերային տնտեսություններում 2024

Նպատակը` նպաստել Հայաստանում պլաստիկով աղտոտվածության նվազեցմանը և մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանությանը

 

Հատուկ նպատակներ

  • Խթանել մեկանգամյա օգտագործման պլաստիկի այլընտրանքները փոքր ֆերմերային տնտեսություններում համայնքի ներգրավման միջոցով՝ յուրաքանչյուր թիրախային բնակավայրի համար առնվազն մեկ կենսունակ լուծում գտնելու համար
  • Բարձրացնել թիրախային բնակավայրերի փոքր ֆերմերների, մասնավոր հատվածի, բնակավայրերի ղեկավարների իրազեկվածությունը առողջության և շրջակա միջավայրի վրա գյուղատնտեսությունում օգտագործվող պլաստիկի ազդեցության և այլընտրանքների առկայության մասին, հատկապես մեկանգամյա օգտագործման ապրանքների համար:

 

Սույն ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Քաունթերփարթ Ինթերնեշնլի ենթադրամաշնորհառու «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի, Միացյալ Նահանգների կառավարության և Քաունթերփարթ Ինթերնեշնլի տեսակետները։

 

Տեղեկատվական նյութեր

 

«Երիտասարդները հանուն մեկանգամյա պլաստիկի այլընտրանքների Հայաստանի փոքր ֆերմերային տնտեսություններում» խորագրով աշխատաժողովը

2024թ․-ի հոկտեմբերի 8-ին ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ բնակավայրի Կանանց գյուղատնտեսական կենտրոնում տեղի ունեցավ «Երիտասարդները հանուն մեկանգամյա պլաստիկի այլընտրանքների Հայաստանի փոքր ֆերմերային տնտեսություններում» խորագրով աշխատաժողովը։ Միջոցառմանը մասնակցում էին Կոտայքի մարզի Ջրառատ, Լեռնանիստ և Սոլակ բնակավայրերի միջնակարգ դպրոցների
աշակերտներն իրենց ուսուցիչների և ծնողների հետ։
Հիմնական գաղափարն է խրախուսել նորարարական մտածողությունը գյուղատնտեսությունում մեկանգամյա օգտագործման պլաստմասսե արտադրանքների այլընտրանքների վերաբերյալ: Երիտասարդների ներգրավվածությունը հաջող նորարարության բանալին է:

2024թ․-ի նոյեմբերի 26-ին ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ բնակավայրի «Օրրան» համալիրում  տեղի ունեցավ «Երիտասարդները հանուն մեկանգամյա պլաստիկի այլընտրանքների Հայաստանի փոքր ֆերմերային տնտեսություններում» խորագրով ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին մասնակցում էին Կոտայքի մարզի վերը նշված դպրոցների սաներն իրենց ուսուցիչների և ծնողների հետ։ Ներկա էին նաև կին ձեռներեցներ։ Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեցին պլաստիկի այլընտրանքները, տեղի ունեցավ մտքերի աշխույժ փոխանակություն պլաստմասսե բազմատեսակ արտադրանքների և դրանց փոխարինող այլընտրանքների վերաբերյալ։ Միջոցառման ընթացքում տնկվեցին ծաղիկներ այլընտրանքային ծաղկամաններում։ Նաև, խմբակային աշխատանք իրականացվեց՝ էկոպայուսակների վրա նկարներ արվեցին բնապահպանական կոչերով։