«Ջրի և առողջության մասին» արձանագրության Կողմերի հանդիպման հինգերորդ նստաշրջանը կազմակերպել է Սերբիայի կառավարությունը` ՄԱԿ-ի ԵՏՀ–ի և ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակի համատեղ քարտուղարության աջակցությամբ:

Բարձր մակարդակի հանդիպման ընթացքում նշվեցին ձեռքբերումները, արծարծվեցին մարտահրավերները և սահմանվեցին գործողությունների ոլորտները` հաշվի առնելով արձանագրության իրականացման գործում արձանագրված առաջընթացը: Ի հավելումն, անցկացվեցին քննարկումներ համաեվրոպական երկրների աջակցության վերաբերյալ` անվտանգ ջրի և ջրահեռացման հասանելիության բարելավման, ինչպես նաև ջրի և առողջության հետ կապված կայուն զարգացման նպատակներին հասնելու վերաբերյալ:

Նոյեմբերի 19-ին կայացած «Եվրոպական միության ջրային նախաձեռնության ազգային քաղաքականության երկխոսության ներքո ջրի և առողջության ոլորտի կառավարման բարելավման 10 տարվա ձեռքբերումները` արձանագրության համաձայն ազգային թիրախների սահմանման միջոցով` քաղաքացիների կյանքում օգուտներ բերելու նպատակով» զուգահեռ միջոցառման ընթացքում ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի ներկայացուցիչ տիկին Էմմա Անախասյանը հանդես եկավ հայտարարությամբ` Հայաստանում թիրախների սահմանման և վերանայման գործընթացին հասարակության մասնակցության մասին (http://www.unece.org/fileadmin/DAM/env/documents/2019/WAT/11Nov_19-21_MOP5PWH/Side_Events/SideEvent01_ENG_EUWI_NPD_2019_11_18.pdf

 «Ջրի և առողջության մասին» արձանագրության համատեքստում ջրի և ջրահեռացման հավասար հասանելիության մասին» Հայաստանի փորձը ներկայացրեց տիկին Էմմա Անախասյանը` նոյեմբերի 20–ին կայացած «Որովհետև բոլորս կարևոր ենք. ջրի և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովում» զուգահեռ միջոցառման ընթացքում (http://www.unece.org/fileadmin/DAM/env/documents/2019/WAT/11Nov_19-21_MOP5PWH/Side_Events/SideEvent05_Equitable_Access_CNwithprogramme_2019_11_13.pdf

Նա ներկայացրեց ջրի և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման 2018-2020 թվականների գործողությունների ծրագիրը և դրա իրականացումը հետևյալ երկու ծրագրի ընթացքում`

  • ԵՄՋՆ + (EUWI +) ծրագիրը, որի շրջանակում վերլուծվել է ջրի օրենսդրական դաշտը, հայտնաբերվել են ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման օրենսդրական խոչընդոտները, և ջրային օրենսգրքում փոփոխությունների փաթեթը ներկայացվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն:
  • ՄԱԿ–ի Ժողովրդավարության հիմնադրամի (UNDEF) ֆինանսավորմամբ  «Կանանց հնարավորությունների ընձեռում՝ Հայաստանում ջրային ռեսուրսների կայուն կառավարման գործընթացին մասնակցության համար» ծրագիրը, որի շրջանակում ա) գնահատվել է խմելու ջրի և ջրահեռացման ներկայիս սակագների ազդեցությունը խոցելի և մարգինալացված խմբերի վրա, բ) վերանայվել է խոցելի և մարգինալացված խմբերի ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման համար գործող սակագների փոխհատուցման ընթացիկ մեխանիզմը:

Տիկին Էմմա Անախասյանը «Ջրի և ջրահեռացման հավասար հասանելիություն. ջրի և ջրահեռացման մարդու իրավունքի գործնական իրացում» թեմայով նիստի ժամանակ հանդես եկավ երրորդ հայտարարությամբ: Հայտարարվեց, որ համագործակցությունը ՄԱԿ-ի այլ գերատեսչությունների հետ, ինչպիսին է, օրինակ ՄԱԿ–ի Ժողովրդավարության հիմնադրամը, զգալիորեն նպաստել է «Ջրի և առողջության մասին» արձանագրության դրույթների իրականացմանը:

(http://www.unece.org/fileadmin/DAM/env/documents/2019/WAT/11Nov_19-21_MOP5PWH/Side_Events/SideEvent05_Equitable_Access_CNwithprogramme_2019_11_13.pdf). She introduced the 2018-2020 Action Plan Ensuring Equitable Access to Water and Sanitation and its implementation within the following two projects:

  • EUWI+ programme, where the water legislative framework was analyzed and the legislative barriers to ensure equitable access to water and sanitation were identified and the package of changes to the Water Code was submitted to the Ministry of Environment of the Republic of Armenia.
  • UNDEF project on “Enabling Women to Participate in Sustainable Water Management in Armenia”, where (a) the impact of current drinking water and sanitation tariffs on vulnerable and marginalized groups was assessed; and (b) the current tariff compensation mechanism for ensuring equitable access to water supply and sanitation for vulnerable and marginalized groups has been revised.

Ms. Emma Anakhasyan did the third statement during the panel on Equitable access to water and sanitation: translating the human right to water and sanitation into practice. It was stated that cooperation with other UN agencies, such as UNDEF, has added value in implementing the provisions of the Protocol on Water and Health.