Միջկառավարական բանակցային կոմիտեի հինգերորդ նիստն՝ ուղղված պլաստմասսայով աղտոտման վերաբերյալ, ներառյալ ծովային միջավայրում, միջազգային իրավաբանորեն պարտավորեցնող գործիքի մշակմանը

Միջկառավարական բանակցային կոմիտեի հինգերորդ նիստը (ՄԲԿ-5/INC-5), որի նպատակն է մշակել պլաստմասսայով աղտոտման վերաբերյալ, ներառյալ ծովային միջավայրում, միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիք, տեղի ունեցավ 2024 թ․-ի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքի ցուցահանդեսային և համաժողովների կենտրոնում (https://www.unep.org/inc-plastic-pollution/session-5):

Համաձայնագրի նախագծի հիմնական դրույթներն արտացոլված են հետևյալ հոդվածներում՝

  • արտադրանքների մասին 3-րդ հոդվածը, ներառյալ արտադրանքներում քիմիական նյութերը սահմանափակելու և պլաստմասսե արտադրանքներում քիմիական նյութերի վերաբերյալ թափանցիկությունն ու հետագծելիությունն ապահովելու հնարավորությունը,
  • մատակարարման մասին 6-րդ հոդվածը, ներառյալ պլաստմասսայի արտադրության կրճատման նպատակ դնելու հնարավորությունը, և
  • 11-րդ հոդվածը ֆինանսական մեխանիզմ սահմանելու մասին, որը վճռորոշ կլինի պայմանագրի կատարումը, մասնավորապես՝ սկզբնական փուլում  հսկողության միջոցառումները ֆինանսավորելու համար:

Աղտոտիչների վերացման միջազգային ցանցը (IPEN) կենտրոնացած է քիմիական նյութերի և առողջության խնդրի վրա (IPEN-ի դիրքորոշման վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս՝ https://stoppoisonplastic.org/blog/portfolio/ipen-quick-views-inc-5/ )

ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի ներկայացուցիչը՝ որպես IPEN-ի անդամ կազմակերպություն, հետևել է 3-րդ Կոնտակտային խմբի բանակցություններին, որոնք անդրադարձել են հետևյալ հարցերին՝ ֆինանսներ, ներառյալ ֆինանսական մեխանիզմի ստեղծումը, կարողությունների զարգացում, տեխնիկական աջակցություն, տեխնոլոգիաների փոխանցում, ներառյալ իրականացման միջոցների վերաբերյալ միջազգային համագործակցությունը։

Առաջընթացը դանդաղ էր և չհանգեցրեց տեքստի վերջնականացմանը։ ՄԲԿ-ն որոշեց դադարեցնել հանդիպումը և վերսկսել ՄԲԿ-5-ի նոր նստաշրջանը 2025թ․-ին: IPEN-ի անդամ կազմակերպությունները շարունակեցին իրենց աշխատանքը՝ ճնշում գործադրելու կառավարությունների վրա՝ կնքելու համաձայնագիր, որը պաշտպանում է մարդու առողջությունը: Այնուամենայնիվ, ՀԿ-ների համայնքի ազդելու հնարավորությունը սահմանափակվեց՝ ՄԲԿ-ի աշխատանքային վերջին օրերին բանակցությունները փակ դռների ետևում անցկացնելու անհիմն որոշումների պատճառով։

Լուսանկարը՝ IPEN-ի. Այլին Լուսերոն, Ֆիլիպինների Հանրապետության EcoWaste Coalition ցանցի ազգային համակարգողը, IPEN-ի անունից հանդես է գալիս եզրափակիչ ելույթով Բուսանում կայացած INC-5-ում։ Նրա հետևում կանգնած են IPEN-ի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները:

Որպես «Երկրի ընկերներ» միջազգային կազմակերպության (FoEI) ասոցացված անդամ, ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի ներկայացուցիչը նույնպես ակտիվորեն մասնակցել է FoEI-ի աշխատանքներին (ավելի մանրամասն՝ FoEI-ի մամուլի հաղորդագրությունում՝ https://www.foei.org/un-plastics-treaty-inc-5-negotiations-extended/ :