ԿՀԱԱՇՄ-ի հեռագնա նպատակն է` նպաստել Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի նպատակների իրականացմանը, մասնավորաբար` ծայրահեղ աղքատության կրճատմանը, գենդերային հավասարությանը և կանանց իշխանությամբ լիազորելուն, շրջակա միջավայրի կայուն զարգացման ապահովմանը:

Առաքելությունը

Հետազոտել Հայաստանում շրջակա միջավայրի աղտոտման հիմնախնդիրը, բարձրացնել բնակչության իրազեկությունը շրջակա միջավայրի աղտոտիչների մասին, նպաստել մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա աղտոտիչների վնասակար ազդեցության կրճատմանը, հայ ազգաբնակչության, մասնավորապես` երեխաների և կանանց շրջանում առողջ ապրելակերպի ձևավորմանը:

Ռազմավարություն

  • Բարձրացնել հանրության և որոշումներ կայացնողների իրազեկությունը մարդու առողջությանը սպառնացող թունաքիմիկատների օգտագործման վտանգների մասին
  • Ուժեղացնել համագործակցությունը քաղաքականություն մշակողների և կառավարական մարմինների հետ
  • Մոբիլիզացնել համայնքները
  • Աջակցել սոցիալապես խոցելի խմբերին, մասնավորաբար` կանանց և երեխաներին` պաշտպանելով նրանց իրավունքը ` ապրել և մեծանալ առողջ և անվտանգ միջավայրում
  • Նպաստել գյուղաբնակ վայրերի կայուն զարգացմանը` էկոլոգիապես անվտանգ երկրագործության միջոցով

women