10image001

2017 թ.-ի մայիսի 31-ին, ժամը 11:00-ին` «Անի Պլազա» հյուրանոցի «Գառնի» սրահում  տեղի ունեցավ «Արևային էներգիան` ի նպաստ ածխածնի ցածր արտանետումներով կայուն կենսակերպի` Հայաստանի Սոլակ, Այգավան և Մալիշկա համայնքներում» ծրագրի մեկնարկային հանդիպումը, որին մասնակցում էին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան, թիրախային համայնքների,  ՀԿ-ների, արևային էներգիայի համակարգերի մշակմամբ զբաղվող ընկերությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Հանդիպման նպատակն էր ներկայացնել վերոհիշյալ համայնքներում ծրագրված գործողությունները:

 Սույն ծրագիրը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի կողմից ստեղծված 10-ամյա շրջանակային ծրագրի Թրասթ ֆոնդի միջոցով (brochure): Ծրագիրն ընտրվել է 10-ամյա շրջանակային ծագրի Թրասթ ֆոնդի կողմից «Կայուն կենսակերպի  և արտադրության ծրագրի» համար հայտարարված բաց մրցույթի միջոցով` Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակն է արևային էներգիայի օգտագործման խթանման միջոցով բարելավել հիշյալ համայնքների սոցիալ-տնտեսական իրավիճակը: Ծրագրի շրջանակում կայուն զարգացման ռազմավարությունների ու ծրագրերի մշակման և իրականացման նպատակով կկիրառվի նորարարական մասնակցային մոտեցում, որը կապահովի տարբեր շահագրգիռ կողմերի և տեղական համայնքների բնակիչների ակտիվ ներգրավվածությունը: