Էնդոկրին քայքայիչների ազդեցության ռիսկերը մարդու առողջության և շրջակա միջավայրի համար

Մամուլի հաղորդագրություն

8 հունիսի 2017թ.

2017 թ.-ի հունիսի 8-ին Երևանի Անի Պլազա հյուրանոցում <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ  սեմինար` նվիրված քիմիական նյութերի, մասնավորապես` հորմոնալ համակարգի խանգարումներ առաջացնող թունաքիմիկատների հիմնախնդրին: Միջոցառումը կազմակերպվել էր «Կանաչ դրամաշնորհների» գլոբալ հիմնադրամի (Global Greengrants Fund)  ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Պաշտպանենք կանանց առողջությունն էնդոկրին համակարգի աշխատանքը խաթարող քիմիական նյութերի ազդեցությունից» ծրագրի շրջանակում:  Այդ քիմիական նյութերի մասին մանրամասն տեղեկատվություն ներկայացրեց ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ներկայացուցիչ Քնարիկ Գրիգորյանը: Այս քիմիկատները նույնիսկ շատ փոքր չափաքանակներով կարող են արգելափակել հորմոնների աշխատանքը կամ առաջացնել հորմոնալ համակարգի խանգարումներ: Այդպիսի նյութերի վտանգավոր հատկությունների մասին առկա տեղեկատվության հասանելիությունը և դրանց օգտագործման ժամանակ առաջարկվող նախազգուշական միջոցների կիրառումը նպաստում են այդ նյութերի արտադրության, տեղափոխման, օգտագործման և ուտիլիզացիայի անվտանգության ապահովմանը:  Շատ երկրներ այս ոլորտների համար արդեն ունեն կարգավորող համակարգեր: 2002 թ.-ին միջազգային հանրությունն ընդունել է քիմիական նյութերի դասակարգման և պիտակավորման վերաբերյալ գլոբալ ներդաշնակեցված համակարգը: Իր ելույթում ՀԿՀԱԱՇՄ ՀԿ նախագահ Ելենա Մանվելյանը  սեմինարի մասնակիցներին ծանոթացրեց  այդ համակարգի բովանդակությանը և նշեց ազգային օրենսդրությունում  այդ համակարգի ներդրման նպատակահարմարությունը, որը կնվազեցնի մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա այդ նյութերի ազդեցության ռիսկերը:  Պետք է հարգել սպառողների իրավունքը, այն է` իմանալ, թե ինչ քիմիական նյութեր են նրանք <<ձեռք բերում>> ապրանքի հետ միասին: Սեմինարի ավարտին Ելենա Մանվելյանը կոչ արեց մասնակիցներին ավելի մեծ ուշադրություն դարձնել քիմիական անվտանգության խնդրին և առավել արդյունավետ աշխատել  այդ ոլորտում` նշելով, որ քիմիկատների և թափոնների պատշաճ կարգավորումը կայուն զարգացման կարևորագույն  պահանջներից է:  ՀՀ գյուղատնտեսության նախարարության  ներկայացուցիչ Արթուր Նիկոյանը ներկայացրեց տեղեկատվություն վնասատուներից բույսերի և գյուղմթերքների պաշտպանության քիմիական միջոցների, դրանց օգտագործման և մեր երկիր դրանց ներկրման մասին: Լայն քննարկում ծավալվեց  թունաքիմիկատների ինտենսիվ կիրառումից ագրո-էկոլոգիական մեթոդներին անցնելու հնարավորության մասին:

Ըստ պարոն Նիկոյանի, այս անցումը դեռևս խիստ դանդաղ է ընթանում, թեև Հայաստանը չի պատկանում այն երկրների թվին, որտեղ թունաքիմիկատներն ինտենսիվորեն են օգտագործվում:. Այնուհետև ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի և Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչները ներկայացրեցին զեկույցներ հողում, ոռոգման ջրում և գյուղմթերքներում թունաքիմիկատների մնացորդային քանակների նկատմամբ իրականացրած հետազոտությունների արդյունքների մասին: ՀԿՀԱԱՇՄ փորձագետ Լիլիկ Սիմոնյանը ներկայացրեց  հողի, կրծքի կաթի և գյուղմթերքների նմուշների հետազոտության արդյունքները:  Սեմինարի ավարտին, ՀՀ բնապահպանության նախարարության  և ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի ներկայացուցիչները մասնակիցներին տեղեկացրեցին քիմիական երեք կոնվենցիաների կողմերի կոնֆերանսի արդյունքների մասին, որոնց նրանք անմիջական մասնակցություն էին ունեցել:

 

2 1

Пресс релиз

8 июня 2017 г.

Риски воздействия эндокринных разрушителей на здоровье человека и окружающую среду

8  июня 2017 года в Ереване  (Гостиницa Ани Плаза) по инициативе НПО Армянские Женщины за Здоровье и Здоровую Окружающую Среду (AWHHE) состоялся семинар, посвященный проблеме химических веществ, в частности пестицидов, вызывающих  нарушения эндокринной системы.  Семинар был организован в рамках текущего проекта, финансированного GGF. Подробную информацию об этих химических  веществах представила   сотрудник организации Кнарик Григорян. Эти  химические вещества в очень малых дозах могут блокировать действие гормонов или же могут вызывать нарушения в работе эндокринной системы. Наличие доступной информации об опасных свойствах веществ и использование рекомендуемых мер предосторожности при обращении с ними позволяют сделать процессы производства, транспортировки, обращения и утилизации безопасными. Во многих странах уже существуют системы регулирования в этих областях.  В 2002 году  международное сообщество приняло Согласованную на глобальном уровне  систему классификации и маркировки химических веществ. В своем выступлении  Руководитель НПО Елена Манвелян  ознакомила с содержанием  СГС и  отметила целесообразность внедрения этой системы  в национальное законодательство, что  позволит снизить риски воздействия  подобных веществ на здоровье  и окружающую среду. Она подчеркнула необходимость  соблюдать право потребителя знать, какие химические вещества они покупают вместе с товаром.

 В заключении Елена Манвелян призвала участников повысить внимание к проблеме химической безопасности и эффективнее работать в этой области, отметив, что  рациональное регулирование химических веществ и отходов  – одно из важнейших требований  устойчивого развития. Представитель  Министерства Сельского Хозяйства  Артур Никоян ознакомил участников семинара со стратегией  борьбы, защиты растений и с.х продуктов  от вредителей, использования  химических средств защиты и их поступлением в Армению. Широкая дискуссия возникла вокруг вопроса  о возможности  перехода  интенсивной химизации на агроэкологические методы  ведения с.х. в стране.

По мнению Никоян  этот переход пока идет очень медленно, хотя  Армения не является страной с очень интенсивным использованием химикатов. Были представлены доклады Центра Экологических и Ноосферных Исследований Академии Наук Армении и результаты исследований Американского Университета в Армении, а также AWHHE НПО о содержании остаточных количеств стойких органических веществах в почве, грудном молоке и сельхоз продуктах. В заключении  аудитория была проинформирована о результатах международной конференции по  3-м химическим конвенциям  представителем Министерства Охраны Природы и членом AWHHE – делегатами  этой конференции.