Այլ
Իրականացավ Դիտակ համայնքի մանուկների երազանքը

Իրականացավ Դիտակ համայնքի մանուկների երազանքը

2016թ-ի հունիսի 14-ին Արարատի մարզի Դիտակ համայնքում հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ գյուղի մանկապարտեզի բացման արարողությունը: Իրականություն դարձավ շուրջ 40 երեխայի վաղեմի երազանքը: Նրանք այսուհետ կհաճախեն իրենց երազանքների մանկապարտեզը, որտեղ ապահովված են բոլոր պայմանները կրթության և հանգստի կազմակերպման համար: Մանկապարտեզի վերանորոգումն ու վերակառուցումը հնարավոր է դարձել շվեյցարական <<Սուղիղ վեղ լ’Ավենիղ>>   հիմնադրամի  (the Swiss Sourire vers I’Avenir Foundation) առատաձեռն ֆինանսական աջակցության շնորհիվ: Մանկապարտեզի գործարկման հետ  կապված բոլոր աշխատանքներն իրականացվել են <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> ՀԿ-ի համակարգմամբ: Միջոցառման ժամանակ հիշյալ կազմակերպությունը շնորհակալական խոսքեր ուղղեց բոլոր այն պետական ու միջազգային կազմակերպություններին և անձանց, որոնք իրենց ներդրումն են բերել այս կարևոր գործում: Երախտիքի խոսքեր հղվեցին ՀՀ կառավարությանը, Արարատի մարզպետարանին, Միացյալ Նահանգներից Սիլվա Աթոլիկյանին և Թիվոլ Քալաջյանին, ինչպես նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակին և մի շարք անհատ բարերարներին: 

IMG_1312 IMG_1302

DSCN4621 DSCN4647