2017 թ.-ի դեկտեմբերի 4-6-ը Քենիայի Նայրոբի քաղաքում տեղի կունենա շրջակա միջավայրի հարցերով ՄԱԿ-ի երրորդ վեհաժողովը: Միավորված ազգերի կազմակերպության շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) կողմից առաջ քաշված այս նախաձեռնությունը միտված է կառավարություններից, գործարար համայնքից և քաղաքացիական հասարակության կազմակերպություններից հնարավորինս շատ կամավոր պարտավորությունների ստացմանը՝  ուղղված օդի, հողի, խմելու ջրի ջրամբարների և օվկիանոսների աղտոտման դադարեցմանը, քիմիական նյութերի ու թափոնների անվտանգ կառավարմանը, ներառյալ` ներկերում կապարի վերացման նպատակի  իրականացմանը: «Աղտոտումից ազատ մեր մոլորակի պահպանության աջակցությանն ուղղված կամավոր պարտավորությունների մասին» փաստաթուղթը կդառնա ՄԱԿ-ի վեհաժողովի չորս առանցքային արդյունքներից մեկը: Հանդես գալով ներկերում կապարի վերացման օգտին, կառավարությունները, մասնավորապես, կարող են հանձն առնել կամավոր պարտավորություն՝  մշակել օրենսդրություն և վերահսկման մեխանիզմներ՝  մարդու առողջության, տնտեսության և շրջակա միջավայրի վրա կապարի ազդեցության ռիսկերի նվազեցման նպատակով:

               Կապարը թունավոր մետաղ է: Կապար պարունակող ներկը երեխաների առողջության վրա կապարի ազդեցության կարևոր աղբյուր է: Երկրների միայն 34% -ն է կարգավորում կապարի պարունակությունը ներկերում, և աշխարհի տարբեր շրջաններում իրականացված ավելի քան 40 ուսումնասիրություններ հաստատել են կապար պարունակող ներկերի առկայությունը զարգացող երկրների և անցումային տնտեսությամբ երկրների շուկաներում:

               Նախքան շրջակա միջավայրի հարցերով վեհաժողովի աշխատանքի մեկնարկը, չափազանց կարևոր է հասնել այն բանին, որ ներկերում կապարի վերացման ուղղությամբ երկրների կամավոր պարտավորությունները ներառվեն ՄԱԿ-ի վերջնական փաստաթղթում: Այս առումով, IPEN- ը (ավելի քան 100 երկրում քիմիական անվտանգության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների միջազգային ցանց) դիմում է Ձեզ խնդրանքով՝ Ձեր կառավարությունների ուշադրությունը հրավիրել ներկերում կապարի վերացման մասին կամավոր պարտավորությունների ստանձնման հնարավորության վրա:

               Կամավոր պարտավորությունը կարող է գրանցվել առցանց հետևյալ կայքերում՝

 

Կառավարությունների համար՝

http://web.unep.org/environmentassembly/your-commitment//?type=government

 

Գործարար համայնքի համար՝

http://web.unep.org/environmentassembly/your-commitment//?type=business

 

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար՝

http://web.unep.org/environmentassembly/your-commitment//?type=civil-society

 

Այս ձևերը կարելի է ներբեռնել նաև ՄԱԿ-ի բոլոր լեզուներով, լրացնել և ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝ voluntarycommitments@unep.org