usaid_logoh  crs

Ֆինանսավորումը` Կաթոլիկ օգնության ծառայություն (CRS) և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն (USAID)
Ծրագրի իրականացման ժամանակահատվածը` 2003թ. մայիս – 2003թ. սեպտեմբեր

Հիմնախնդիրը

Ժամկետանց թունաքիմիկատները տասնյակ հազարավոր տոննաներով գոյություն ունեն զարգացող երկրներում և սովորաբար պահվում են ոչ համարժեք և նույնիսկ` վտանգավոր պայմաններում: Նախնական գնահատականները ցույց են տվել, որ ԿՕԱ-ները կազմում են այդ բոլոր պաշարների մոտ 30 տոկոսը: Պարզվել է, որ որոշ կայուն օրգանական աղտոտիչներ ի վիճակի են խախտել հորմոնային ակտիվությունը և բացասաբար անդրադառնալ վերարտադրողական համակարգի վրա:
Մարդկանց շրջանում գիտելիքների և իրազեկության պակասը նպաստում է մարդկանց առողջության վրա ԿՕԱ-ների հակադարձ ազ‎դեցության աճին: Երկրում բնապահպանական և այլ հկ-ների կողմից քիչ ուշադրություն է դարձվում այս հիմնախնդրին, որը նույնպես վկայում է հասարակայնության իրազեկության պակասի մասին: ԿՕԱ-ների վերացման և առողջության ու շրջակա միջավայրի վրա ԿՕԱ-ների ազդեցության կրճատման միակ միջոցը Ստոկհոլմի Կոնվենցիայի վավերացումն է: Դա կնպաստի ԿՕԱ- ների վերացման գործընթացը սկսելուն:
Ծրագրի նպատակն էր` հաստատել գործակցության և փոխգործակցություն կառավարական կառույցների, հկ-ների, այլ քաղաքացիական միությունների և համայնքների հետ և բարձրացնել իրազեկությունը հկ-ների ակտիվիստների, մասնավորաբար` կանանց շրջանում, բնապահպանության, շրջակա միջավայրի առողջության, հասարակական առողջապահության, սպառողների պաշտպանության և սննդի մոնիտորինգի ոլորտներում` պաշտպանելու համար Ստոկհոլմյան Կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությունը և աջակցելու Հայաստանի հասարակայնության շրջանում քիմիկատների վերաբերյալ խիստ քաղաքականության մշակմանը:
Այս հիմնախնդրի վրա քաղաքականության ուշադրությունը հրավիրելու լավագույն մոտեցումը բոլոր շահագրգիռ և հարցին առնչվող կողմերի (կառավարություններ, արդյունաբերություն, հասարակական շահերի պաշտպանության խմբեր, միջազգային ‎ֆ‎ինանսական հաստատություններ) ներգրավումն է և նրանց մասնակցության ապահովումը ԿՕԱ-ների հիմնախդրի լուծմանն ուղղված գործողություններում:

Նպատակը

Հրավիրել կառավարական, հասարակական կազմակերպությունների ուշադրությունը ԿՕԱ -ների հիմնախնդրին և նպաստել դրա արդյունավետ լուծմանը պետական կառավարման կառույցների, հկ-ների և այլ քաղաքացիական միությունների ու համայնքների միջև փոխգործակցության հաստատման և իրազեկության բարձրացման միջոցով:

Արդյունքները

1. Երևան քաղաքի 30 հկ-ների ակտիվիստներ, որոնք աշխատում են բնապահպանության, հասարակական առողջապահության, սպառողների շահերի պաշտպանության և սննդի մոնիտորինգի ոլորտներում, ուշադրության կենտրոնում մշտապես ունենալով կանանց, ԿՕԱ-ների և մարդու առողջության վրա դրանց ազդեցության, ինչպես նաև այդ հիմնախնդրի այլընտրանքային լուծումների մասին տեղեկացվել են իրազեկության բարձրացման քարոզարշավների միջոցով:

2. Երևանում կազմակերպվել է Կլոր սեղան գիտնականների, հկ-ների կին ղեկավարների և կառավարական պաշտոնյաների մասնակությամբ /40 հոգի/` քննարկելու համար մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա թունաքիմիկատների բացասական հետևանքները: Աշխատանքային կապեր են ստեղծվել Երևանի համայնքների ներկայացուցիչների և կառավարական հատվածի միջև: Մշակվել է ուղերձ-դիմում Խորհրդարանին` Հայաստանում թունաքիմիկատների վերացմանն աջակցելու նպատակով: 

Կլոր սեղան
Մեր երեխաներին` առողջ շրջակա միջավայր, Հայաստանին` առողջ սերունդ