usaid_logoh  wl_logo

Նպատակ

2004թ. մայիսի դրությամբ Արարատ մարզի տարածքում թունաքիմիկատների օգտագործումը բնակիչների կողմից նվազել է, թույներից ազատ ապագա ունենալու համար:
Ծրագիրը հասել է տրամաբանական կառուցվածքում սահմանված ՙՆպատակ՚-ին և 2004թ. մայիսի դրությամբ Արարատ մարզի տարածքում թունաքիմիկատների օգտագործումը բնակիչների կողմից նվազել է 69%-ով: Այս նպատակին հասնելու համար եղել են բազմաթիվ հանդիպումներ գյուղացիների հետ, կատարվել է բացատրական աշխատանք և բաժանվել են հուշաթերթեր: Հանդիպումներ են եղել մարզպետարանի աշխատակիցների, մարզային և համայնքային ղեկավարների, դպրոցականների, ուսուցիչների, առողջապահական հիմնարկների անձնակազմի հետ: Կազմակերպվել է մանկական ներկայացումներ, սեմինարներ, կլոր սեղաններ, մամլո ասուլիս, ռադիոհաղորդումներ, հեռուստահաղորդումներ, հոդվածներ են տպվել թերթերում:
Մեր կողմից կատարված հսկայական աշխատանքը նպաստել է թունաքիմիկատների քանակի օգտագործման նվազեցմանը:
2004թ ապրիլին ՀՀ Վարչապետը կայացրել է որոշում թունաքիմիկատների գերեզմանոցի անվտանգության ապահովման վերաբերյալ:
Ծրագրի ընթացքում իրականացված աշխատանքի շնորհիվ բարձացել է իրազեկության աստիճանը թունաքիմիկատների ճիշտ օգտագործման և անվտանգության վերաբերյալ Արարատի մարզի գյուղական համայնքների և պետական կառույցների աշխատակիցների մոտ: Կատարված նախնական և վերջնական հարցումների արդյունքերի վերլուծությունը ցույց է տալիս իրազեկության բարձրացումը: Առաջին և երկրորդ հարցումների ընթացքում եղել են հետևյալ փոփոխությունները / բավարար գիտելիքներ նշել են 32,7% համապատասխանաբար 37.4%, լրացուցիչ ինֆորմացիա ցանկացողների թիվը աճել է 43.8%-ից 56%-ի, իսկ ընդհանրապես չգիտեցողների թիվը եղել է` 24.3% դարձել է ` 5.6%, մասամբ պաշտպանիչ միջոցներ օգտագործողների թիվը փոխվել 26.8%-ից 55.7%-ի, պաշտպանիչ միջոցներ չօգտագործողների թիվը` 60.5%-ից 36.1%-ի/, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ իրազեկությունը մարդկանց բարձրացել է ավելին քան պլանավորված է եղել:
2004թ. հունվարին ստեղծվել է համագործակցության կոմիտե Արարատի մարզի ազգաբնակչության և տեղական իշխանությունների մասնակցությամբ:
Իրազեկության բարձրացման և լոբբինգի նպատակով ծրագրի ընթացքում կազմակերպվել են հանդիպումներ մարզպետարանի աշխատակիցների հետ, մարզային և համայնքային ղեկավարների հետ, դպրոցներում առողջ ապրելակերպի և առողջ սննդի մասին, առողջապահական հիմնարկներում ԿՕԱ-ի հիմնախնդրի մասին, համայնքների հետ: Կազմակերպվել է մանկական ներկայացում Հաուֆի ՙԵրկար քիթը՚ հեքիաթի հիման վրա կապելով այն թունաքիմիկատների վնասի և առողջ սննդի հետ:

Մանկական ներկայացում

Մրցույթ է կազմակերպվել Արտաշատի մարզի դպրոցականների միջև ՙԹունաքիմիկատների վերաբերյալ պատմվածք՚ գրելու վերաբերյալ, հաղթողներին հանձնվել է պատվոգրեր /ապրիլ-մայիս 2004թ/: Լավագույն պատմվածքի հիման վրա նկարահանվել է տեսաֆիլմ:
Լոբբինգի և իրազեկության բարձրացման նպատակով կատարված աշխատանքները նպաստել են 2004թ հունվարին համագործակցության կոմիտեի ստեղծմանը Արարատի մարզի ազգաբնակչության և տեղական իշխանությունների մասնակցությամբ /հաշվետվությունները ներկայացվել են/:
Կազմակերպել է կլոր սեղան Արարատի մարզի համայնքների և հասարակության ներկայացուոցիչների, ՀՀ Բնապահպանության, Առողջապահության և Գյուղատնտեսության նախարարությունների,և համապատասխան մասնագետների հետ ՙԿայուն օրգանական աղտոտիչները կյանքում և այլընտրանքային լուծումներ՚ թեմայով:

round_t

Կլոր սեղան Արարատի մարզում, մայիս 2004թ
Մամլո ասուլիս է կազմակերպվել 2004թ մայիսին Ժուռնալիստների միությունում, որին մասնակցել են ՀՀ Բնապահպանության, Առողջապահության և Գյուղատնտեսության նախարարությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ժուռնալիստներ թերթերից, լրատվական գործակալություններից և հեռուստատեսությունից:

press

Մամլո ասուլիս, մայիս 2004թ.

Իրականացված լոբինգի արդյունքում 2004թ ապրիլին ՀՀ Վարչապետը Որոշում կայացրեց գերեզմանոցի անվտանգության ապահովման վերաբերյալ, տրամադրվել են ֆինանսական միջոցներ շտապ միջոցառումների և հետազոտություններ կատարելու նպատակով: Հայտարարվել է մրցույթ աշխատանքների իրականացման համար:

Թունաքիմիկատների գերեզմանոցի տարածք

Գործողությունների մոնիտորինգ է կատարվել յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթում: Ներքին վերահսկողություն է իրականցվել ծրագրի ընթացքում: Յուրաքնչյուր ամիս և եռամսյակ կազմվել է գործողությունների պլան: Յուրաքանչյուր ամիս կազմվել է նաև հաշվետվություն կատարված աշխատանքի վերաբերյալ: Ծրագրի ընթացքում
3bgհամագործակցել ենք ՀՀ Բնապահպանության, Առողջապահության և Գյուղատնտեսության նախարարությունների, Գյուղակադեմիայի, Շրջակա միջավայրի հիգիենայի և թունաբանության ԳՀԻ, Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության, ՀՀ Կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչության, Ազգային ժողովի Սոցիալական, առողջապահության, բնապահպանության պաշտպանության հարցերի հանձնաժողովի, Հետաքննող լրագրողների ընկերակցության, ՙԽազեր՚, ՙՀանուն մարդկային կայուն զարգացման՚, WWF, CENN, ՙԹրանսփարենսի ինթերեշնալ՚, ՙԿանաչներ՚ հկ-ների, ՙՀանրային առողջապահության հայկական՚ ալյանսի, Արարատի մարզպետարանի և մարզի հասարակական կազմակերպությունների, Արտաշատի կուլտուրայի զարգացման կենտրոնի հետ: Ծրագրի ընթացքում խորհրդատվություն է կազմակերպվել ՙՀամաշխարհային ուսուցման՚ կողմից /Պ. Շահինյան, Բարբառա Բարտոլետտի, Բարբառա Միլլեր, Ջեֆրի Ռեգո/: ՙՀամաշխարհային ուսուցումը՚ և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունը հնարավորություն են ընձեռնել մասնակցելու ՙՎիդեոթիվոլի՚ փառատոնին Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում /մարտ 2004թ/: Այս փառատոնին մասնակցելու համար մեծ աջակցություն ցույց տվեց դրամաշնորհների ղեկավար` Անդրանիկ Համբարձումյանը: Հանդիպումների, մանկական ներկայացումների ընթացքում նկատելի էր, որ մարդկանց հետաքրքրում է թունաքիմիկատների ճիշտ օգտագործման և դրանցից պաշտպավելու թեման և իրազեկության կարիք ունեն:

Շահառուները

Ծրագրի շահառուներն են Արարատի մարզի գյուղական համայնքների, Երևան և Արտաշատ քաղաքների բնակիչները: Ուղղակի շահառուները կազմում են մոտավորապես 3000 մարդ, իսկ անուղղակի շահառուները` 1,500,000 մարդ:

Կազմակերպությունը հզորացել է և միաժամանակ բարձրացել է կազմակերպության վարկանիշը: Ստեղծվել է համագործակցություն ՀՀ Բնապահպանության, Առողջապահության և Գյուղատնտեսության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության, ՀՀ Կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչության, Ազգային ժողովի Սոցիալական, առողջապահության, բնապահպանության պաշտպանության հարցերի հանձնաժողովի, Գյուղակադեմիայի, Շրջակա միջավայրի հիգիենայի և թունաբանության ԳՀԻ, Հետաքննող լրագրողների ընկերակցության, ՙԽազեր՚, ՙՀանուն մարդկային կայուն զարգացման՚, WWF, CENN, ՙԹրանսփարենսի ինթերեշնալ՚, ՙԿանաչներ՚ հկ-ների, ՙՀանրային առողջապահության հայկական՚ ալյանսի, Արարատի մարզպետարանի և մարզի հասարակական կազմակերպությունների, Արտաշատի կուլտուրայի զարգացման կենտրոնի հետ: Կազմակերպությունը ընդգրկվել է Երևան քաղաքի էկոլոգիական հասարակական դաշինքի մեջ, Հակածխախոտային կոալիցիայի խորհրդի և Բնապահպանական լրատվական կոմպանիայի անդամ է: Ստեղծվել են նախապայմաններ և կազմակերպությունը պատրաստվում է հիմնել կայուն օրգանական աղտոտիչների հետ կապված կորդինացիոն խորհուրդ:

Հաջողություններ/քաղված դասեր

Ծրագրի խնդիրներից մեկը թունաքիմիկատների գերեզմանոցի անվտանգության վերաբերյալ որոշման նախագծի կազմումն էր: Կազմակաերպության աշխատանքների շնորհիվ եղավ ՀՀ Վարչապետի որոշումը: Կազմակերպության անդամները խորհրդատվություն ստանալով ՙՀամաշխարահային ուսուցում՚ կազմակերպության կողմից ավելի նպատակային աշխատեցին և լոբբինգ իրականացրեցին: Կազմակերպության վարկանիշը բարձրացավ, որը նկատելի էր ժուռնալիստների հետաքրքրությամբ, հկ-ի և պետական կառույցների անձանց հետ համագործակցության ընթացքում: Մեր երախտագիտությունն ենք ուզում հայտնել ծրագրի իրականացմանը աջակցելու համար ԱՄՆՄԶԳ և ՀՈՒ կազմակերպություններին: Առանձնակի և խորը հարգանքով հայտնում ենք մեր երախտագիտությունը ՙՀամաշխարհային ուսուցում՚ կազմակերպության ամբողջ աշխատակազմին: 

Մեր երեխաներին` առողջ շրջակա միջավայր, Հայաստանին` առողջ սերունդ