2010-2011 – Դիտակ գյուղի դպրոցի վերանորոգում -1

Դիտակ գյուղի դպրոց, Արարատի մարզ, Հայաստան

Ընդհանուր տեղեկություններ

Դիտակ գյուղն ունի մեկ միջնակարգ դպրոց: Այն կառուցվել է 1967թ.-ին և ապահովում է կրթություն 6 – ից մինչև 17 տարեկան շուրջ 90 աշակերտի համար: Վերջին երեք տարվա ընթացքում գրանցվել է  դպրոցում ընդգրկված երեխաների թվի կայուն աճ: 10 դասարանից յուրաքանչյուրում սովորում է 8 -14 աշակերտ: Դպրոցում աշխատող 17 ուսուցչից 14-ը կանայք են:
2009 թ.-ին գյուղի դպրոց կատարած այցի ժամանակ, << Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ անձնակազմը ցնցված էր` տեսնելով, թե որքան դժվար է դպրոցի ղեկավարության և ուսուցչական անձնակազմի համար` ապահովել երեխաների պատշաճ կրթությունը կանոնավոր ջեռուցման, սանիտարական պայմանների բացակայության, կոտրված պատուհաններով ու քանդված հատակներով ​​շենքային պայմաններում: Դպրոցն այս վիճակով հարկադրված է եղել գործել չոր ցամաքային կլիմայի պայմաններում, երբ ամռանը շատ շոգ է (+400C), ձմռանը` ցուրտ (-150C),  իսկ ջեռուցման սեզոնը երկար` նոյեմբերից մինչև մարտ: Թեև դպրոցն ունի երկու մասնաշենք, ուսուցման գործընթացը տեղի է ունեցել միայն հիմնական, երկհարկանի մասնաշենքում, որտեղ տեղակայված են դպրոցի ղեկավարությունը և բոլոր դասասենյակները: Ետևի մասնաշենքը, որն ի սկզբանե նախատեսված է եղել սպորտդահլիճի և մանկապարտեզի համար, չի գործել, քանի որ ոռոգման շրջանում այն մշտապես ​​եղել է խոնավ:: Բանն այն է, որ հողատարածքը, որտեղ գտնվում է դպրոցի շենքը, հիմնականում շրջապատված է գյուղատնտեսական հողերով: Ոռոգման շրջանում ստորգետնյա ջրերի մակարդակը մինչև 1 մետր և ավելի բարձրանալու պատճառով,  գետնի մակարդակից ցածր գտնվող շինությունները (հիմնականում սպորտդահլիճը) լցվում են ջրով: Դպրոցի շենքը հնարավոր չի եղել պաշտպանել բակեզրին գտնվող պարզունակ դրենաժային խրամատի օգնությամբ:

ՀԿՀԱԱՇՄ-ի հանձնառությունը

Համայնքի և դպրոցի ղեկավարությունների հետ իրավիճակը քննարկելուց հետո, ՀԿՀԱԱՇՄ-ն հանձն առավ աջակցել նրանց դպրոցում ուսուցման համար համապատասխան պայմանների բարելավման հարցում: Ճարտարապետական Կելկը Շոզ ՍՊԸ-ին (Quelque-Chose) առաջարկվեց մշակել դպրոցի վերանորոգման նախագիծը: Ամբողջ տեղեկատվությունը պատրաստ լինելուն պես,  ՀԿՀԱԱՇՄ-ն օգնության խնդրանքով սկսեց դիմել տարբեր դոնոր կազմակերպությունների:
 
Դոնորների արձագանքները

  • Ճապոնիայի կառավարությունը Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան միջոցով – 104’200 ԱՄՆ դոլար
  • Շվեյցարական Sourire vers L’Avenir հիմնադրամ – 2000 եվրո
  • <<Ա.Ր.Մ.Ե. – Ֆիրմա>> արտադրական կոոպերատիվ – 4405 ԱՄՆ դոլար
  • ՀԿՀԱԱՇՄ ՀԿ – 2500 ԱՄՆ դոլար
  • ՀՀ Արարատի մարզպետարան – 18’000’000 ՀՀ դրամ (~ $ 48’000)

Առաջին փուլի արդյունքները

Առաջ

Հետո/ ձեռնարկված գործողություններ

Քարե շարվածքը վնասված է ոչ համարժեք տանիքապատման և մեկուսացման պատճառով: index_clip_image002

Ապահովված է դպրոցի տարածքից մակերեսային ջրերի հեռացումը: Կրթական մասնաշենքն ունի նոր տանիք:

index_clip_image004

Սպորտդահլիճի պատերը ներծծված են խոնավությամբ: Շինարարական շաղախը և սվաղը համարյա թաց են, իսկ մակերեսներն ամբողջությամբ բորբոսած են:

index_clip_image006

Սպորտդահլիճի հիմքի ամրացում և ջրամեկուսացում:
Սպորտդահլիճի արտաքին պատերի ստորին մասի վերանորոգում` բետոնապատման միջոցով:

index_clip_image008

1994թ.-ին էներգետիկ ճգնաժամի ժամանակ ընդարձակ պատուհանների մակերեսները կրճատվել են` դրանց կեսը լրացնելով ոչ համարժեք քարե շարվածքով, որի պատճառով պակասել է բնական լուսավորությունը: Պատուհանների բացվածքների ուղղում, շրջապատող կառուցվածքների ջերմամեկուսացում: Բոլոր պատուհանների փոխարինում նորերով:

Թեք տանիքները, որոնք ծածկված  էին ասբեստյա թիթեղներով (որոնք իրենց հերթին վտանգում էին երեխաների առողջությունը), հիմնականում կաթում էին: Դրանք վերանորոգվել են դպրոցի ուսուցիչների սեփական միջոցներով: Ջրի մշտական ​​ազդեցության հետևանքով մեծ վնաս է կրել պատերի կառուցվածքը:


index_clip_image010
 

Տանիքի ծածկի փոխարինում ձևավոր մետաղական թեթեղներով, ասբեստյա թեթեղների օգտագործումից հրաժարում, միաժամանակ տանիքի փայտյա կառուցվածքի ամրացում և կավարամած: Ցավոք սրտի, միայն կրթական մասնաշենքի տանիքն է փոխվել: Դպրոցի շենքի մնացած հատվածների տանիքի վերանորոգումը դեռևս քննարկման փուլում է:

index_clip_image012 

Վնասված է բոլոր սենյակների ներքին հարդարանքը: Սվաղը ճաքճքած է և բորբոսած: Պատերի և առաստաղների երեսները հողոտ են, վնասված և թափված:  Դասասենյակների և սպորտդահլիճի փայտյա հատակները կամ շատ վատ վիճակում են, կամ ամբողջությամբ քանդված են: Աշակերտներն ոտքերը դնում են սառը ցեմենտի վրա: Առաջին հարկի հատակի սալաքարը տեղ-տեղ փոս է ընկած: Հին փայտե դռները ձևախախտված են, կոտրված և չեն ապահովում ջերմամեկուսացում: Այս, ինչպես նաև Հայաստանում էլեկտրաէներգիայի բարձր գնի պատճառով ձմռանը կտրուկ ավելանում են ջեռուցման ծախսերը: Գլխավոր մուտքի դուռը, ինչպես նաև մնացած 4 արտաքին դռները նույնպես ջերմամեկուսացված չեն:

index_clip_image014

Առաջին փուլում բյուջեի սղության պատճառով մասամբ վերանորոգվել են ներքին մակերեսները (մասնավորապես, արտաքին պատերի ներքին կողմը):

Պատուհանների և դռների բացվածքներ համապատասխանեցված են պատվիրված չափերին և փոխարինված են ջերմամեկուսացված դռներով ու պատուհաններով:

index_clip_image016

 

Սանհանգույց և ջեռուցում

Դպրոցի ներսում չկան զուգարաններ ոչ ուսուցիչների և ոչ էլ աշակերտների համար: Վերջիններս, իրենց ֆիզիոլոգիական պահանջները բավարարելու համար, ստիպված են նույնիսկ ձմռանը բակի միջով քայլել մոտ 60մ: Գոյություն ունեցող հորատիպ զուգարանները գարշահոտ են, կեղտոտ  և ապահովված չեն ձեռքերը լվանալու համար անհրաժեշտ ջրով:

 

Դեռևս քննարկման փուլում է

Դպրոցի շենքին կից կառուցել էկոսան զուգարան  (խմելու ջրի բացակայության պատճառով կոյուղացված զուգարան կառուցելը խելամիտ չէ):

Ջեռուցման հին համակարգը չի գործում դեռևս 1992թ.-ից: Այն ներկայումս պիտանի չէ օգտագործման համար: Պողպատյա խողովակները ժանգոտած են, չուգունե մարտկոցները կոտրված են և լցված ժանգով:
Միայն դասասենյակներն են ջեռուցվում էլեկտրական ջեռուցիչների օգնությամբ, որոնք ձմռանն ապահովում են առավելագույնը +16-170C  ջերմաստիճան: Ինչպես նշվեց վերևում, էլեկտրաէներգիան Հայաստանում թանկ է, իսկ դպրոցի բյուջեն բավարար չէ ջեռուցման սեզոնում կատարված բոլոր ծախսերը հոգալու համար: Դասասենյակներում տիրող ցածր ջերմաստիճանը և խոնավությունը հանգեցնում են դասասենյակների արագ քայքայման:

Մարզպետարանի ֆինանսավորման շնորհիվ տեղադրվել է բնական գազի օգտագործմամբ նոր, արդյունավետ ջեռուցման համակարգ:

index_clip_image020

 

Սպասվելիք անհետաձգելի այլ աշխատանքներ

Երեխաների համար նորմալ ուսումնական պայմանների ապահովման նպատակով, անհապաղ անհրաժեշտ է իրականացնել հետևյալ աշխատանքները`

  1. կառուցել դպրոցի հողատարածքից մակերեսային (ոռոգման)  ջրերի հեռացման արդյունավետ համակարգ,
  2. ուժեղացնել մնացած շինությունների տանիքի փայտյա կառուցվածքը և տանիքի ծածկույթը փոխարինել ձևավոր մետաղական թիթեղներով` հրաժարվելով ասբեստյա թիթեղների օգտագործումից,
  3. կառուցել նոր հատակ և երեսապատել սպորտդահլիճի պատերը,
  4. ամբողջությամբ նորացնել բոլոր սենյակների և միացնող միջանցքի հատակի տակդիրը և հատակածածկույթները,
  5. ներսի բոլոր դռները փոխարինել կողպվող, ամուր դռներով,
  6. վերանորոգել վնասված սվաղը,
  7. կառուցել էկոսան զուգարան մասնաշենքերը միացնող միջանցքին կից, մուտքը` միջանցքի կողմից (կոյուղացված զուգարան կառուցելը խելամիտ չէ` խմելու ջրի բացակայության պատճառով): Զուգարանն ապահովել ձեռքերը  լավանալու համար անհրաժեշտ ջրով:

Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան տնտեսական բաժնի երկրորդ քարտուղարի այցը Հայաստան, Դիտակի դպրոց