2010-2011 – Դիտակ գյուղի դպրոցի վերանորոգում -1
Դիտակ գյուղի դպրոց, Արարատի մարզ, Հայաստան
Ընդհանուր տեղեկություններ
Դիտակ գյուղն ունի մեկ միջնակարգ դպրոց: Այն կառուցվել է 1967թ.-ին և ապահովում է կրթություն 6 – ից մինչև 17 տարեկան շուրջ 90 աշակերտի համար: Վերջին երեք տարվա ընթացքում գրանցվել է  դպրոցում ընդգրկված երեխաների թվի կայուն աճ: 10 դասարանից յուրաքանչյուրում սովորում է 8 -14 աշակերտ: Դպրոցում աշխատող 17 ուսուցչից 14-ը կանայք են:
 2009 թ.-ին գյուղի դպրոց կատարած այցի ժամանակ, << Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ անձնակազմը ցնցված էր` տեսնելով, թե որքան դժվար է դպրոցի ղեկավարության և ուսուցչական անձնակազմի համար` ապահովել երեխաների պատշաճ կրթությունը կանոնավոր ջեռուցման, սանիտարական պայմանների բացակայության, կոտրված պատուհաններով ու քանդված հատակներով շենքային պայմաններում: Դպրոցն այս վիճակով հարկադրված է եղել գործել չոր ցամաքային կլիմայի պայմաններում, երբ ամռանը շատ շոգ է (+400C), ձմռանը` ցուրտ (-150C),  իսկ ջեռուցման սեզոնը երկար` նոյեմբերից մինչև մարտ: Թեև դպրոցն ունի երկու մասնաշենք, ուսուցման գործընթացը տեղի է ունեցել միայն հիմնական, երկհարկանի մասնաշենքում, որտեղ տեղակայված են դպրոցի ղեկավարությունը և բոլոր դասասենյակները: Ետևի մասնաշենքը, որն ի սկզբանե նախատեսված է եղել սպորտդահլիճի և մանկապարտեզի համար, չի գործել, քանի որ ոռոգման շրջանում այն մշտապես եղել է խոնավ:: Բանն այն է, որ հողատարածքը, որտեղ գտնվում է դպրոցի շենքը, հիմնականում շրջապատված է գյուղատնտեսական հողերով: Ոռոգման շրջանում ստորգետնյա ջրերի մակարդակը մինչև 1 մետր և ավելի բարձրանալու պատճառով,  գետնի մակարդակից ցածր գտնվող շինությունները (հիմնականում սպորտդահլիճը) լցվում են ջրով: Դպրոցի շենքը հնարավոր չի եղել պաշտպանել բակեզրին գտնվող պարզունակ դրենաժային խրամատի օգնությամբ:
ՀԿՀԱԱՇՄ-ի հանձնառությունը
Համայնքի և դպրոցի ղեկավարությունների հետ իրավիճակը քննարկելուց հետո, ՀԿՀԱԱՇՄ-ն հանձն առավ աջակցել նրանց դպրոցում ուսուցման համար համապատասխան պայմանների բարելավման հարցում: Ճարտարապետական Կելկը Շոզ ՍՊԸ-ին (Quelque-Chose) առաջարկվեց մշակել դպրոցի վերանորոգման նախագիծը: Ամբողջ տեղեկատվությունը պատրաստ լինելուն պես,  ՀԿՀԱԱՇՄ-ն օգնության խնդրանքով սկսեց դիմել տարբեր դոնոր կազմակերպությունների: 
  
 Դոնորների արձագանքները
- Ճապոնիայի կառավարությունը Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան միջոցով – 104’200 ԱՄՆ դոլար
 - Շվեյցարական Sourire vers L’Avenir հիմնադրամ – 2000 եվրո
 - <<Ա.Ր.Մ.Ե. – Ֆիրմա>> արտադրական կոոպերատիվ – 4405 ԱՄՆ դոլար
 - ՀԿՀԱԱՇՄ ՀԿ – 2500 ԱՄՆ դոլար
 - ՀՀ Արարատի մարզպետարան – 18’000’000 ՀՀ դրամ (~ $ 48’000)
 
Առաջին փուլի արդյունքները
Սպասվելիք անհետաձգելի այլ աշխատանքներ
Երեխաների համար նորմալ ուսումնական պայմանների ապահովման նպատակով, անհապաղ անհրաժեշտ է իրականացնել հետևյալ աշխատանքները`
- կառուցել դպրոցի հողատարածքից մակերեսային (ոռոգման) ջրերի հեռացման արդյունավետ համակարգ,
 - ուժեղացնել մնացած շինությունների տանիքի փայտյա կառուցվածքը և տանիքի ծածկույթը փոխարինել ձևավոր մետաղական թիթեղներով` հրաժարվելով ասբեստյա թիթեղների օգտագործումից,
 - կառուցել նոր հատակ և երեսապատել սպորտդահլիճի պատերը,
 - ամբողջությամբ նորացնել բոլոր սենյակների և միացնող միջանցքի հատակի տակդիրը և հատակածածկույթները,
 - ներսի բոլոր դռները փոխարինել կողպվող, ամուր դռներով,
 - վերանորոգել վնասված սվաղը,
 - կառուցել էկոսան զուգարան մասնաշենքերը միացնող միջանցքին կից, մուտքը` միջանցքի կողմից (կոյուղացված զուգարան կառուցելը խելամիտ չէ` խմելու ջրի բացակայության պատճառով): Զուգարանն ապահովել ձեռքերը լավանալու համար անհրաժեշտ ջրով:
 
Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան տնտեսական բաժնի երկրորդ քարտուղարի այցը Հայաստան, Դիտակի դպրոց 









