ՀՀ Արարատի մարզի Դիտակ համայնքի դպրոց

Նախապատմություն

Դիտակ գյուղի միջնակարգ դպրոցը կառուցվել է 1967 թ. – ին, որտեղ կրթություն է ստանում 6 – 17 տարեկան շուրջ 90 աշակերտ:
2009 թ.-ին գյուղ կատարած այցի ժամանակ ՀԿՀԱԱՇՄ-ի աշխատակիցներին ցնցել էր դպրոցի կիսաքանդ վիճակը և այն եռանդը, որն ուսուցչական անձնակազմը ներդնում էր` աշակերտների համար հնարավորինս լավագույն կրթություն ապահովելու համար: 2011-2012 թվականներին իրականացված դպրոցի վերանորոգման աշխատանքների մասին ավելի մանրամասն տեղեկությունները հասանելի են <<Դիտակ գյուղի դպրոցի վերանորոգում>> ծրագրին նվիրված բաժնում (http://awhhe.am/eng/ditak2011/index.html):
Աշխատանքների երրորդ փուլում նախատեսված էր իրականացնել դպրոցի միջանցքի, հանդերձարանի, արհեստանոցի և երկրորդ մասնաշենքի տանիքի վերանորոգման աշխատանքներ:

Ֆինանսավորող կազմակերպությունը

Վերանորոգման աշխատանքների երրորդ փուլի ֆինանսավորումն իրականացրել է շվեյցարական “Sourire vers l’Avenir” հիմնադրամը:

Երրորդ փուլի արդյունքները

Վերանորոգումից առաջ

image001 image003 image005

Վերանորոգման գործընթացը

1 2 3

Վերանորոգումից հետո

4 5 6 7