Ս.թ. ապրիլի 7-ին կայացել է ԵՄՋՆ ԱՔԵ Ղեկավար հանձնախմբի 16-րդ հանդիպումը, որտեղ քննարկվել են առաջիկա 4 տարիների ջրային բնագավառի ազգային գերակայությունները:

Քննարկմանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ՝ պարոն Գրեգորի Ցուրիսը, ՏԶՀԿ-ի ներկայացուցիչ՝ տիկին Տատյանա Եֆիմովան և ՄԱԿ-ի ԵՏՀ ներկայացուցիչներ՝ Փեփ Մարդիստը և Շանտալ Դեմիլեկամպսը, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների, գիտական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Օրակարգում քննարկվել են Հայաստանում ջրային ոլորտի վերջին զարգացումները՝ ջրային ռեսուրսների կառավարման և ջրային համակարգերի օգտագործման և պահպանման մասով, Հայաստանում իրականացվող միջազգային ծրագրի հետ համագործակցությունը, ինչպես նաև ջրի և ջրահեռացման հավասարաչափ հասանելիության 2018-2020 թվականների գործողությունների պլանի նախագիծը, որը պատրաստել է փորձագետների աշխատանքային խումբն ընթացիկ «Հայաստանում հավասարաչափ հասանելիության ապահովմանն ուղղված գործողությունների պլանի մշակում» ծրագրի շրջանակում` հիմնվելով ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի կողմից «Ջրի և առողջության մասին» արձանագրության ներքո Հայաստանում իրականացված ջրի և ջրահեռացման հավասարաչափ հասանելիության ինքնագնահատման քարտի արդյունքների վրա: