Հայաստանի Հանրապետության մարզերում իրականացված

լյումինեսցենտային լամպերի հետազոտության արդյունքների վերլուծություն

 

2019 թ.–ի դեկտեմբերի 25-ից մինչև 2020 թ.–ի ապրիլի 30-ը «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) հասարակական կազմակերպությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորմամբ իրականացրել է լյումինեսցենտային լամպերի հետազոտություն ՀՀ–ում՝ ք. Երևանում և 8 մարզի հետևյալ քաղաքներում՝ Մասիս և Արտաշատ (Արարատի մարզ), Արմավիր և Էջմիածին (Արմավիրի մարզ), Ապարան և Աշտարակ (Արագածոտնի մարզ), Գյումրի (Շիրակի մարզ), Սևան (Գեղարքունիքի մարզ), Աբովյան և Հրազդան (Կոտայքի մարզ), Դիլիջան (Տավուշի մարզ) և Եղեգնաձոր (Վայոց Ձորի մարզ):

Ուսումնասիրվել է թվով 1112 լամպ:

Երևանի խանութ–սրահներում գերակշռում էին ԼԱԴ լամպերը, առկա էին քիչ քանակությամբ շիկացման լամպեր և ավելի պակաս քանակությամբ սնդիկ պարունակող լյումինեսցենտային լամպեր:

   
LED – սնդիկ չպարունակող ԼԱԴ լուսադիոդային լամպեր,

CFL – սնդիկ պարունակող կոմպակտ լյումինեսցենտային լամպեր

CFL- սնդիկ պարունակող կոմպակտ լյումինեսցենտային լամպեր

 

Մարզային քաղաքների խանութ–սրահներում ԼԱԴ և շիկացման լամպերը գրեթե նույն քանակի էին, և սնդիկ պարունակող լյումինեսցենտային լամպերի քանակները նվազել էին մի շարք վաճառակետերում, միայն լամպերի 4 վաճառակետում դրանց քանակը թերևս մեծ էր: Դա բացատրվում է նրանով, որ այդ վաճառակետերում տեսականին բազմազան է, և վերջիններս դեռ չեն հասցրել իրացնել ձեռք բերված լյումինեսցենտային լամպերը:

Այսպիսով, հանրապետության տարածքում հետազոտված 41 վաճառասրահից 36-ում առկա էին սնդիկ չպարունակող ԼԱԴ տեսակի լամպեր՝ 88 %, 31-ում՝ սնդիկ չպարունակող շիկացման լամպեր (76 %) և 22 -ում՝ սնդիկ պարունակող լյումինեսցենտային լամպեր (54 %): Հարկ է նշել նաև, որ կան վաճառասրահներ, որտեղ մնացել էին քիչ քանակությամբ լյումինեսցենտային լամպեր։ Դրանց ներկրումը դադարեցվել էր, և վաճառքն իրականացվում էր զեղչված գներով:

Ավելի շատ լյումինեսցենտային լամպեր առկա էին մասնագիտացված լամպերի խանութներում` ք. Մասիսի «Շինարար մարկետ» շինանյութի խանութում, ք. Արմավիրի «ԼԵԴ լամպեր» խանութում, ք. Գյումրիի շինանյութի խանութում:

 

     
OUQI lighting, CFL, 125 W, E27, 3U, 8000 ժ, 2600 ՀՀ դրամ, արտադրված է Չինաստանում ALITE, FL, 250W, E27, էլիպսաձև, 1 տարի երաշխիք, 3 տարի կյանքի տևողություն, 1800 ՀՀ դրամ, արտադրված է Չինաստանում CTORCH Economic energy saver, FL, 32W, E27, 3U, ռեֆլեկտոր, 6 տարի կյանքի տևողություն, 8000 ժ, 1100 ՀՀ դրամ, արտադրված է Չինաստանում

 

Լամպերի ապրանքանիշների (բրենդներ) ուսումնասիրության ժամանակ պարզվեց, որ Հայաստան ներկրվում են մոտ 137 ապրանքանիշի տարբեր տեսակի լամպեր՝ սնդիկ պարունակող լյումինեսցենտային լամպեր (ԼԼ), սնդիկ չպարունակող ԼԱԴ (լուսադիոդային) և սնդիկ չպարունակող շիկացման լամպեր (ՇԼ):

Հետազոտված ապրանքանիշներից սնդիկ պարունակող լյումինեսցենտային լամպերի ապրանքանիշները 40-ն էին և կազմում էին հետազոտված լամպերի մոտ 29% – ը: Առավել շատ հանդիպում էին սնդիկ չպարունակող, նորագույն տեխնոլոգիայով պատրաստված ԼԱԴ (լուսադիոդային) լամպերի ապրանքանիշները՝ 86 (63%), իսկ ամենաքիչը սնդիկ չպարունակող շիկացման լամպերի ապրանքանիշներն էին: Սա խոսում է այն մասին, որ հեշտությամբ կարելի է անցում կատարել նոր անվնաս տեխնալոգիայով լամպերի վաճառքին և իհարկե` սպառմանը:

Միևնույն ապրանքանիշով հանդիպում էին մեկ, երկու կամ երեք տեսակի լամպեր: Ուստի արգելելուց պետք է դա հաշվի առնել և նշել, որ այդ ապրանքանիշի միայն լյումինեսցենտային տեսակի լամպերն այլևս չի թույլատրվում ներկրել:

Այսպես, օրինակ, KOSMOS, Opouqi Lighting, OSRAM, PHILIPS ապրանքանիշներով առկա էին 3 տեսակի լամպեր՝ լյումինեսցենտային, ԼԱԴ, շիկացման:

KOSMOS, Opouqi Lighting, OSRAM, PHILIPS ապրանքանիշներով առկա էին 3 տեսակի լամպեր՝ լյումինեսցենտային, ԼԱԴ և շիկացման:

     
PHILIPS GENIE CFL-11W-3U-E14 PHILIPS LED 5W G45  E27 PHILIPS INC 40W C35 E14
   
PHILIPS INC 40W

քամահարված մոմ E14

PHILIPS INC 60W Reflector E14 PHILIPS LED 7W A60  E27

 


 

CTORCH, EGLO, General Lighting, Supra, Tersen ապրանքանիշներով առկա էին լյումինեսցենտային և ԼԱԴ լամպեր:

     
CTORCH CFL

11W Spiral E14

CTORCH LED Bulb-Polaris

12W A60 E27

CTORCH LED T-Bulb

60 W E27

 

Borsan, Camelion, Emkay ապրանքանիշներով առկա էին լյումինեսցենտային և շիկացման լամպեր:

KlAUS, LEUCI, Lisma, LUCIO, NAVIGATOR, START, Zenitհ ապրանքանիշներով առկա էին ԼԱԴ և շիկացման լամպեր:

Սնդիկ պարունակող լյումինեսցենտային լամպերից հաճախ հանդիպող ապրանքանիշներն էին՝ CTORCH, Economic CTORCH, TORCH Energoeconomic, Energy saving lamp, OSRAM:

Լյումինեսցենտ լամպերի CTORCH, Economic CTORCH, TORCH Energoeconomic, Economic Energy Saving, Energy Saving Lamp, Energy Saving System ապրանքանիշները նույն կազմակերպության արտադրած տարբեր սերունդների լամպեր են` բազմաթիվ փոփոխություններ կրած կամ որոշակի ժամանակահատվածում նոր տեխնոլոգիական լուծումներով ստացված:

Մեծ սրահների և դասասենյակների լուսավորության համար նախկինում օգտագործվում էին լուսատուի հետ վաճառվող գծային խողովակավոր լյումինեսցենտային լամպեր, օրինակ Tinko ապրանքանիշի, իսկ այժմ վաճառքում առկա են սնդիկի պարունակությունից զերծ լուսադիոդային լուսատուներ՝ LED Diffuser Fixture, AD NEXT for classroom, T5 LED Lighting Fixture, T8-R LED, IN HOME:

Լամպերի ծագումն ուսումնասիրելիս պարզվեց, որ գրեթե բոլոր 3 տեսակի լամպերն արտադրվում են Չինաստանում:

Լյումինեսցենտային լամպերի ծագման երկիրը Չինաստանն է: Նշենք, որ OSRAM ապրանքանիշով ԼԱԴ և լյումինեսցենտային լամպերն արտադրվում են Չինաստանում, իսկ այդ ապրանքանիշի շիկացման լամպերը՝ Ֆրանսիայում: LEXPLUS Energy Saving ապրանքանիշի լյումիեսցենտային լամպը Լեհաստանի արտադրանք է, General Electric Green լամպը հունգարական ծագման է, իսկ Radium Ralux Rapid լամպը գերմանական է`կրկին արտադրված Չինաստանում:

Լյումինեսցենտային լամպերի արժեքներն ուսումասիրելիս պարզվեց, որ կենցաղային օգտագործման լյումինեսցենտային լամպերի գները տատանվում է 470 ՀՀ դրամից մինչև 4200 ՀՀ դրամը, իսկ դահլիճի համար նախատեսվածներինը՝ 4500 ՀՀ դրամից մինչև 9000 ՀՀ դրամ:

Գնագոյացման վրա ազդում է դիզայնը, լամպի հզորությունը, անոթի տեսակը, արտադրող կազմակերպության կողմից ստեղծման և ներկրողի կողմից՝ ներմուծման ծախսերը, վաճառող կազմակերպության կողմից իրականացված ծախսերը:

Փողոցային լուսավորության համար նախատեսված և սնդիկ պարունակող լյումինեսցենտային լամպերից խանութներում առկա էին քիչ քանակի էլիպսոիդ ձևի, ապակյա անոթով լամպեր հետևյալ ապրանքանիշների՝ SiRaium (250 վտ` 1400 ՀՀ դրամ), Emkay (250 վտ` 1350 ՀՀ դրամ), Alite (250 վտ` 1800 ՀՀ դրամ)։

   
SiRaium

Elipsodial, E27, 1400 դրամ

Emkay

Elipsodial, E27, 1350 դրամ

 

Լյումինեսցենտային այդ լամպերի էժանացումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ դրանք ՀՀ շուկայից դուրս էին եկել, այդ պատճառով դրանց մնացյալ քանակի նկատմամբ կիրառվել էին զեղչեր:

Լյումինեսցենտային լամպերի երաշխիքային ժամկետներն ուսումնասիրելիս պարզվեց, որ արտադրող կազմակերպության կողմից լյումինեսցենտային լամպերին տրված է երաշխիք` 1-ից մինչև 3 տարի:

Ուսումնասիրության ընթացքում նույն ապրանքանիշի ավելի վաղ ստացված խմբաքանակի լամպերի տուփերի վրա երաշխիքային ժամկետներն առկա էին, մինչդեռ մյուս խմբաքանակի վրա դրանք առկա չէին (օրինակ` CTORCH CFL- Ստորչ Կոմպակտ լյումինեսցենտային լամպ):

Չնայած որոշ լյումինեսցենտային լամպերի փաթեթի վրա առկա է մակնշում արտադրողի կողմից տրվող երաշխիքի վերաբերյալ, այնուամենայնիվ, վաճառակետերում այդ լամպերին այժմ երաշխիք չի տրվում:

Լյումինեսցենտային լամպերի կյանքի տևողության հետազոտության արդյունքում պարզվեց, որ այդ տեղեկատվությունը նշված է  փաթեթի վրա` ժամով կամ տարով:

Այսպես օրինակ Global, LEXPLUS Energy Saving ապրանքանիշների կյանքի տևողությունը 6000 ժ է, Borsan, CTORCH, Economic CTORCH, TORCH Energoeconomic, Energy saving lamp, OSRAM spiral, ouqi Lighting, Tersen ապրանքանիշներինը՝ 8000 ժ, Camelion, EGLO, General Electric Green / GE, OSRAM Reflector, Panasonic, Radium RaluxR Rapid, Supra ապրանքանիշներինը՝ 10000 ժ, PHILIPS ապրանքանիշինը՝ 15000 ժ, IDEAL LUX ապրանքանիշինը՝ 25000 ժ։

Լյումինեսցենտային լամպերի ներկրումն արգելելուց հետո պետք է հաշվի առնել, որ որոշ ներկրող կազմակերպություններ արտադրող ընկերություններին արդեն փոխանցել են գումար և սպասում են ապրանքին։ Կան կազմակերպություններ, որոնք պահեստներում և վաճառակետերում ունեն ձեռք բերված որոշ քանակի լյումինեսցենտային լամպեր։ Որոշ սպառողներ գնել են և տանը պահել են լյումինեսցենտային լամպեր, որոնք պատշաճ շահագործման պարագայում կծառայեն  լամպի փաթեթի վրա նշված ծառայության ժամկետի սահմաններում: Այս ամենը պետք է հաշվի առնել` արգելելուց հետո լյումինեսցենտային լամպերի վերացման ժամկետը հաշվարկելիս:

Ինչ վերաբերում է խանութ–սրահներում կամ ներկրող կազմակերպության պահեստներում առկա լամպերի քանակի հսկողությանը, անհրաժեշտ է գրանցել լյումինեսցենտային լամպերի քանակը և ընթացիկ հսկողությամբ պարզել` նոր քանակներ ձեռք են բերվու՞մ, թե՞ ոչ: Նման գործառույթն իրավասու է իրականացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:

Լյումինեսցենտային լամպերի էներգաարդյունավետության դասի պատկանելիությունը նշված էր լամպերի փաթեթների վրա:

Ժամանակակից էներգախնայող կամ  լյումինեսցենտային լամպերը պատկանում են «А» և «B» դասերին:

 

Լյումինեսցենտային լամպերի վտանգավորությունը

Լյումինեսցենտային լամպերը պարունակում են սնդիկի գոլորշիներ, որոնք լամպի կոտրվելուց և ժամանակին վնասազերծման միջոցառումներ չկատարելու հետևանքով վնաս են հասցնում մարդու օրգանիզմին:

Մյուս վտանգավորությունը պայմանավորված է լյումինեսցենտային լամպերի արձակած ուլտամանուշակագույն ճառագայթների սպեկտրով, որը կարող է առաջացնել մաշկի բորբոքումներ (դերմատիտներ), աչքի լորձաթաղանթի բորբոքումներ (կատարակտ), ուռուցք:

Ստորև աղյուսակում ներկայացված են լամպի փաթեթի վրայից կամ հրահանգներից վերցված տվյալներ սնդիկի քանակության վերաբերյալ։

Սնդիկի գոլորշիների արտազատման պատճառներից մեկն այն է, որ լամպը լուսամփոփի մեջ տեղադրելու ժամանակ փոխարինողը լամպը բռնում է ոչ թե մարմնից, այլ ապակյա անոթից և պտույտների ժամանակ ուժ գործադրելուց հեշտությամբ կոտրում կամ ճեղքված է առաջացնում լամպի անոթի և մարմնի միջև: Սա նպաստում է սնդիկի գոլորշների արտազատմանը, հատկապես` լամպը միացնելուց, երբ սնդիկի գոլորշիները քաոտիկ շարժում են կատարում:

Մյուս պատճառն այն է, որ բնակիչներն անպիտան դարձած լամպը համապատասխան մարմինների միջոցով ոչ թե հանձնում են վնասազերծման, այլ կուտակում են նկուղներում և պատահաբար դիպչելու հետևանքով ճաքեր են առաջացնում լամպի անոթի վրա, որի պատճառով տեղի է ունենում սնդիկի արտանետում փակ տարածք:

Նման լամպերի կուտակման երևույթներ նախկինում մեր կողմից արձանագրվել է հիվանդանոցներում և ուսումնական հաստատություններում: Այս հաստատությունների աշխատակիցները, գիտակցելով լամպի վտանգավորությունը, դրանք քաղաքային աղբի հետ չեն հեռացրել, սակայն պահման ոչ պատշաճ պայմաններում, երբ ստիպված են եղել լամպերի պարունակությամբ արկղը բազմիցս տեղաշարժել և անզգուշորեն վայր դնել, լամպի վրա գոյացել են միկրոճաքեր, որոնք էլ նպաստել են սնդիկի գոլորշիների արտանետմանը փակ տարածք:

Փակ տարածքում կոտրվելու դեպքում, որոշ ժամանակ անց սնդիկի գոլորշիների խտությունը գերազանցում է սահմանային թույլատրելի խտությունը, ինչը վտանգավոր է մարդու առողջության համար։ Սնդիկի գոլորշիները շնչելիս հեշտությամբ անցնում են շնչառական ուղիներով թոքեր, այնտեղից արյուն և արյան միջոցով թափանցում գլխուղեղ ու առաջացնում թունավորման ախտանիշներ:

Անմիջապես արտահայտվող ախտանիշներն են՝ գլխացավ, թուլության արագ զարգացում, հոգնածության զգացում, հիշողության կորուստ, գլխապտույտ:

Խոնավության կամ լամպի անոթին անզգուշությամբ թեթևակի հարված հասցնելու դեպքում ապակյա անոթի պատից կարող է անջատվել լյումինաֆորը, որի հետևանքով սենյակ կարող են թափանցել ուլտրամանուշակագույն ճառագայթները: Դրանց երկարատև ազդեցությունը կհանգեցնի մաշկի բորբոքումների (դերմատիտներ), աչքի լորձաթաղանթի բորբոքումների (կատարակտ) և ուռուցքի առաջացմանը:

Կոմպակտ լյումինեսցենտային լամպերը պարունակում են 1 մգ-ից մինչև 5 մգ սնդիկ, իսկ խողովակավոր լյումինեսցենտային լամպերը` 5 մգ սնդիկ։

 

Լյումինեսցենտային լամպերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ աղբյուրներից`

  • Կոտրված լյումինեսցենտային լամպերը վտանգավոր են առողջության համար`

http://awhhe.am/wp-content/uploads/2020/06/fl-lamps-j5.pdf

 

Ի՞նչ անել, եթե լամպը դարձել է գործածության համար ոչ պիտանի

ՀՀ–ում գործող համատասախան մարմինների օգնությամբ, օրինակ, ԱԻՆ-ի քիմիական անվտագության աշխատակիցների միջոցով, կազմակերպել բնակիչներից ոչ պիտանի լամպերի հավաքումը և հատուկ տարաներով տեղափոխումը, որպեսզի լյումինեսցենտային լամպերը չկոտրվեն, հասցնել դրանք քիմիական վտանգավոր նյութերի համար նախատեսված վնասազերծման կետ և իրականացնել վնասազերծում՝ օգտահանել սնդիկը, լյումինաֆորը, լամպի ախտահարված ապակին, ստացված առանձին բաղադրիչները պահել հերմետիկ փակված կոնտեյներներում (սնդիկը` կապարե տարաներում): Այնուհետև դրանք տեղափոխել քիմիական նյութերի ու թափոնների պահեստ, պահել անվտանգությունն ապահովող պայմաններում և ստացված առանձին բաղադրիչները պահել հերմետիկ փակված կոնտեյներներում և լամպի առանձնացված մասերը պահել առանձին պահեստներում՝ հաշվի առնելով վտանգավորության մակարդակը:

 

Ի՞նչպես օգտահանել և վարակազերծել ոչ պիտանի դարձած լամպը

Գոյություն ունեն հատուկ տեխնելոգիայով աշխատող սարքեր, օրինակ` «Экотром-2У», որոնց միջոցով հնարավոր է օգտահանել սնդիկը լամպերից:

Լյումինեսցենտային լամպի օգտագործման հրահանգներում նշված է, որ լամպի օգտահանումը պետք է իրականացնել վաճառք իրականացնող երկրի օրենսդրությանը համապատասխան: