2019–2020 Հայաստանի գյուղական բնակավայրերում ջրի կառավարման մարտահրավերների լուծման իրականացման նախաձեռնում

Հայաստանն իր չոր կլիմայական պայմաններով լեռնային տեղանքի խոցելի բնական և ագրո-էկոհամակարգերով, երաշտներով և ջրային պաշարների անհավասար բաշխմամբ համարվում է համաշխարհային բնապահպանական փոփոխությունների նկատմամբ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի զգայուն երկրներից մեկը։ Փոքր ֆերմերները և հատկապես աղքատ կին ֆերմերները, ի թիվս այլ պատճառների, անհամաչափորեն կրում են կլիմայի փոփոխության ազդեցության հետևանքները`անմխիթար վիճակում գտնվող ենթակառուցվածքների կամ դրանց բացակայության պատճառով:

Ծրագիրն օգտագործել է համայնքահեն մոտեցումը` ցանկալի արդյունքների հասնելու համար, ինչպես նշված է ստորև:

Ջրային տնտեսության բարելավված ինքնակառավարման արդյունքում 15 թիրախային համայնքները ձեռք կբերեն մասնագիտական կարողություններ` օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունները սեփական ուժերով իրականացնելու համար, ինչն, անշուշտ, դրականորեն կանդրադառնա ծառայությունների որակի և խմելու ջրի հասանելիության վրա:

Սոլակ փորձնական համայնքում փոքր արտադրողների, հիմնականում` կանանց կողմից ղեկավարվող տնտեսությունների կողմից ստեղծված միջոցների և եկամուտների ավելացումը կնպաստի աղքատության կրճատմանը` բարելավելով թիրախային բնակչության կյանքի որակը: Բույսերի ոռոգման համար նորարարական` արևային էներգիայով աշխատող ջրային պոմպերի ներդրումը կամրապնդի համայնքի դիմակայունությունը կլիմայական մարտահրավերների նկատմամբ: Սոցիալական ձեռներեցության մոդելը, մշակաբույսերի ոռոգման համար վերականգնվող էներգիայի օգտագործումը և փորձի փոխանակումը (հանրային տարածում) կապահովեն ծրագրի վերարտադրելիությունը:

Խոցելի խմբերի (երեխաների և կանանց) համար ջրամատակարարման, ջրահեռացման և հիգիենայի հասանելիության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումը կնպաստի առողջության բարելավմանը` ավելի բարվոք ջրամատակարարման ապահովման և հարակից գործելակերպերի շնորհիվ:

Գործողություններ

Սոլակ համայնքի ակտիվ կին ֆերմերների ուսուցում` տեղական ոսպի աճեցման նորարարական տեխնոլոգիաների վերաբերյալ

Ոսպի սերմացուի տրամադրում կանանց

Պոմպակայանի վերանորոգում Կոտայք մարզի Սոլակ գյուղում

Առաջ Հետո
Պոմպակայանը դրսից Պոմպակայանը դրսից (տեղադրված են արևային վահանակներ, կայանը ներկված և վերանորոգված է)
Պոմպակայանը ներսից

Ջրի, ջրահեռացման և հիգիենայի վերաբերյալ տեղեկատվություն երեխաների համար

Տեսաֆիլմեր

Ոռոգման խողովակաշարի փոխարինում Շիրակի մարզի Արևիկ գյուղում