2024թ. նոյեմբերի 29-ին Թուֆենկյան հյուրանոցում մեկնարկեց Ստոկհոլմի կոնվենցիայի շրջանակներում ազգային պլանների վերանայման ծրագրի աշխատանքային ժողովը
2024 թ․-ի նոյեմբերի 29-ին Թուֆենկյան ավանդական Երևան հյուրանոցում տեղի ունեցավ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի և Չեխիայի Ստոկհոլմյան կոնվենցիայի տարածաշրջանային կենտրոնի կողմից իրականացվող «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի շրջանակներում իրականացման ազգային պլանների վերանայում և թարմացում Ալբանիայում, Հայաստանում, Ղազախստանում» տարածաշրջանային ծրագրի մեկնարկային աշխատաժողովը։
Ծրագրի նպատակն է նպաստել Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացմանը մասնակից երկրներում՝ Ազգային իրականացման ծրագրի մշակմանը, վերանայմանը և թարմացմանը կոնվենցիայի կողմերի համաժողովին ներկայանալու միջոցով՝ հզորացնելով ազգային տեխնիկական կարողությունները և փորձաքննությունը։ ԳԷՀ-ի աջակցությամբ Ազգային իրականացման ծրագրի թարմացումը ներկայումս միաժամանակ շարունակվում է ՄԱԿ-ի 35 երկրում։
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն ներկա էր աշխատաժողովին՝ որպես վերոհիշյալ ծրագրի իրականացման մասնակից։