2024 – 2026 Հայաստանում ժողովրդավարական մասնակցության և կլիմայական առումով «խելացի» գյուղատնտեսության խթանում
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն մեկնարկել է ««Հայաստանում ժողովրդավարական մասնակցության և կլիմայական առումով «խելացի» գյուղատնտեսության խթանում»» նոր ծրագիրը, որը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի կողմից:
Այս 24-ամսյա ծրագիրը, որը մեկնարկել է 2024 թ․-ի փետրվարի 1-ին, նպատակ ունի խթանել ժողովրդավարական մասնակցությունը գյուղատնտեսությունում Հայաստանի Կոտայքի և Լոռու մարզերում՝ տեղական փոքր ֆերմերներին, հատկապես կանանց, նորարարական գիտելիքներով և հմտություններով հզորացնելու միջոցով՝ կլիմայական պայմանների պատճառով սոցիալական և տնտեսական խոցելիությունը նվազեցնելու համար (որպես ներդրում ԿԶՆ 2.3 և 2.4 թիրախներին): Դասընթացների և դյուրացման միջոցով այն կին ֆերմերներին հնարավորություն կտա օգտվելու առկա հնարավորություններից՝ ազդելու որոշումների կայացման վրա, վերապատրաստում ստանալ կլիմայական առումով «խելացի» գյուղատնտեսության ոլորտում և բարձրացնելու իրենց ֆերմերային տնտեսությունների արտադրողականությունը, կայունությունը և եկամուտները:
ԾՐԱԳՐԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔ 1. Կոտայքի և Լոռու մարզերի մանր ֆերմերների (50% կանայք) ավելի խորն ըմբռնում նորարարական կլիմայական առումով «խելացի» գյուղատնտեսության վերաբերյալ որոշումների կայացման հարցում իրենց դերի մասին
ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔ 2․ ԿԶՆ 2-ին հասնելու գործում փոքր ֆերմերների կողմից (50% կանայք) ներդրումների ավելացում, որոնք կիրառում են նորարարական, կլիմայական առումով «խելացի» գյուղատնտեսություն և հավաքագրում են փորձնական ապացույցներ կայուն գյուղատնտեսության հարմարվողականության գործելակերպերի վերաբերյալ
ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔ 3․ Մարզային և ազգային մակարդակներում շահագրգիռ կողմերի իրազեկվածության բարձրացում փոքր ֆերմերների (մասնավորապես՝ կանանց) մասնակցության օգուտների վերաբերյալ` համաձայն Կլիմայի փոփոխության հարմարվողականության 2021-2025 ազգային գործողությունների ծրագրի (/ԱԳԾ/NAP)