2020 – Johnson & Johnson ընկերության մանկական ցանափոշու օգտագործման կասեցման վերաբերյալ քարոզարշավ

2020 թ.-ին ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն միացավ «Աղտոտիչների վերացման միջազգային ցանց»-ի (IPEN, www.ipen.org) համընդհանուր արշավին` իրազեկության բարձրացման և լոբբիստական արշավի միջոցով նպաստելու տալկ պարունակող կոսմետիկական արտադրանքների վաճառքից հեռացմանը: Հիմնական գործողությունները ներառում էին՝

1․ մանկական ցանափոշու մշտադիտարկում Երևան քաղաքի դեղատներում

2․վեբինար ՀՀ 3 մարզի 18 համայնքի բնակիչների համար

3․ տեղեկատվության տարածում սոցիալական հարթակների միջոցով ՀՀ 6 մարզի 9 համայնքի բնակիչների շրջանում՝  ապահովելով հասանելիություն 20 000 –ից ավել բնակիչների համար

4․ ուղերձ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ հայտնելով խորը մտահոգություն մարդու առողջության համար Johnson & Johnson ընկերության տալկ պարունակող արտադրանքների վտանգավորության առիթով