2003 – <<Երակարաքիթը>> ներկայացումը

Հիմնախնդիրը

Գյուղատնտեսությունում վտանգավոր թունաքիմիկատների օգտագործման հիմնախնդիրը մենք ներկայացնում ենք թատերականացված ներկայացման միջոցով: Այն կատարվել է ՙԴեպի թույներից ազատ ապագա՚ ծրագրի շրջանակներում: Ներկայացման նպատակն է` բարձրացնել հասարակության իրազեկությունը և խրախուսել հանրությանը` մասնակցել թունաքիմիկատների կրճատման գործընթացին: Ներկայացման հիմքում ընկած է գերմանացի գրող Վիլհելմ Հաուֆի ՙԳաջաճ երկարաքիթը՚ հեքիաթը: Մենք որոշեցինք օգտագործել այս հեքիաթը` նկատի ունենալով որոշ կարևոր գործոններ:
Հեքիաթում գոյություն ունի ուղիղ կապ սննդամթերքների, օրինակ,մրգերի, բանջարեղենի, խոտաբույսերի և մարդկանց առողջության հետ: 

collazh_n1

Հեքիաթի գլխավոր հերոսը մի տղա է, որն ունի երկար քիթ և կուզ: Նա վառ կերպար է, որի ֆիզիկական արատները գրոտեսկային ձևով ընդգծում են թունավոր սննդի ազդեցությունը մարդու առողջության վրա:
Հեքիաթում մի մեծ տապանաքար է դրվում ՙՀրաշագործ՚ խոտաբույսի վրա, որը փրկում է մարդկանց ֆիզիկական տգեղությունից, իսկ մեր ըմբռնմամբ` նաև հիվանդություններից:

Ներկայացումը լի է կատակով, երաժշտությամբ և անակնկալներով:

ՙԵրակարաքիթը՚  ներկայացումը “Power Point” –ով long_nose_pres

Երկարաքիթը՚ պատմվածքը` կազմակերպված Երևանի ՙԾիլ բուսաց՚ ներդաշնակ զարգացման կենտրոնի կողմից Հիմնական սյուժեի մեր մեկնաբանումը հետևյալն է: Հաննա անունով մի կին ունի արտակարգ գեղեցիկ մի տղա` Յակոբ անունով: Հաննան իր տղայի հետ շուկայում վաճառում է բանջարեղեն: Գնորդները դժգոհում են բանջարեղենից, մրգերից և խոտաբույսերից: Նրանք համոզված չեն, որ վաճառվող բանջարեղենը զերծ է քիմիկատներից: Մի օր ծեր կախարդ Կրատերվիզը գալիս է շուկա: Նա այդպես է անում 7 տարին մեկ անգամ: Ծեր կախարդը փոքրացնում է Հաննայի խոտաբույսերը և բանջարեղենը: Կրատերվիզը բողոքում է այն բանից, որ դրանք քիմիկատներ են պարունակում:

collazh_n2Յակոբին առաջին հայացքից դուր չի գալիս երկար քթով ծեր սապատավոր կախարդը և անվանում է նրան ծեր վհուկ: Կախարդ Կրատերվիզը որոշում է վրեժխնդիր լինել: Կախարդի խնդրանքով Յակոբը նրա զամբյուղը տանում է տուն: Կախարդ կինը հյուրասիրում է նրան ՙՀրաշագործ՚ խոտաբույսով պատրաստված ապուրով: Տղան քնում է և տեսնում տարօրինակ երազ. որոշ բանջարանոցային բույսեր եկել են նրան պատժելու, Յակոբը նրանց սովորական զոհերից մեկն է: Բանջարանոցային բույսերը դժգոհում են, որ մարդիկ նրանց հետ շատ դաժան են վարվում: Տղան երբ արթնանում է, նկատում է, որ իր քիթը կախարդի քթի նման երկար է և նաևունի նույնպիսի կուզ: Կախարդի դղյակում տղան սովորում է խոհարարություն, քանի որ կախարդը նրբահամ ուտելիքների սիրահար էր
collazh_n3 

Տղային վերջապես հաջողվում է վերադառնալ տուն: Այնուամենայնիվ, նա չգիտեր, որ արդեն 7 տարի է անցել, և որ նրան կախարդը վերածել է գաջաճ երկարաքիթ տղայի: Երբ տղան գալիս է մոր մոտ, մայրը նրան դուրս է շպրտում: Տղան չի հասկանում ոչինչ, մինչև որ կոշկակար Ուրբանը տղային ցույց է տալիս իր դեմքը հայելու մեջ: Հուսահատության պահին Երկարաքիթը հիշում է իր խոհարարական դասերը և դիմում է այդ երկրի հերցոգին, ով սիրում էր նրբահամ կերակուրներ, ընդունել իրեն որպես խոհարար: Տղային փորձում են և, քանի որ նրան հաջողվում է ձկան համեղ կերակուր պատրաստել, վերցնում են աշխատանքի: Նա նշանակվում է գլխավոր խոհարար և միշտ անձամբ է գնումներ կատարում: Մի օր նա գնում է մի սագ: Երբ նա վերադառնում է պալատ, հայտնաբերում է, որ սագը խոսում է: Այդ սագը հրաշագործի դուստրն է, որը կախարդված է եղել: Երկարաքիթը պահում է նրան իր սենյակում, և նրանք դառնում են լավ ընկերներ: Մի օր մեկ այլ հերցոգ է այցելում , որը նույնպիսի համադամասեր էր, ինպիսին այն հերցոգն էր, որի համար Երկարաքիթն աշխատում էր: Այցելուն պահանջում է, որպեսզի Երկարաքիթը պատրաստի սագի պաշտետ: Յակոբը երբեք չեր լսել այդ պաշտետի մասին, բայց խոստացավ պատրաստել: Նրա ընկերուհի Միմին օգնում է տղային, քանի որ գիտի բաղադրատոմսը: Յակոբն ու Միմին պատրաստում են պաշտետը, բայց սխալ եղանակով: Բացակայում է մեկ համեմունք: Պարզվում է, որ դա հենց այն համեմունքն է, որը կարող է երկարաքիթ տղային վերադարձնել իր նախկին տեսքին: Համեմունքը, որին ՙՀրաշագործ՚ էին անվանում, հայտնի է իր կախարդակկան հատկություններով: Այն աճում է միայն մաքուր հողում: Երբ մարդը փորձում է քիմիկատներ օգտագործել այդ համեմունքն աճեցնելու համար, այն փաթաթվում է մարդուն և խեղդում նրան: Իր ընկերուհի Միմիի օգնությամբ Յակոբը գտնում է այդ համեմունքը: Վերջինիս միջոցով Երկարաքիթը փոխակերպվում է նախկին Յակոբին: Յակոբը չի պատրաստում պաշտետը և որոշում է հեռանալ այնտեղից և տանել Միմիին իր հոր մոտ: Միմիի հայրը կախարդանքի միջոցով փոխակերպում է իր աղջկան` տալով նրան նախկին տեսքը:

Ներկայացման վերջում իմաստուն կախարդ Կրատերվիզը բերում է ՙՀրաշագործ՚ համեմունքով լի մի զամբյուղ և այն բաժանում հանդիսականներին: 

Մեր երեխաներին` առողջ շրջակա միջավայր, Հայաստանին` առողջ սերունդ