Գյուղի կանանց միջազգային օր, հոկտեմբեր 13, 2012
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Գյուղի կանանց միջազգային օրվա կապակցությամբ 2012թ. հոկտեմբերի 13-ին, ժամը 10:00 – 16:00, <<Այրարատ>> (Ռոսիա) կինոթատրոն – տոնավաճառի հետնամասում գործող գյուղմթերքների շուկայում կազմակերպվելիք գյուղատնտեսական արտադրանքների ցուցահանդես – վաճառքին:
Միավորված ազգերի կազմակերպությունը յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 15-ին նշում է Գյուղի կանանց միջազգային օրը` ի նշան գյուղի և գյուղանտեսության զարգացման գործում կանանց դերի և մասնակցության կարևորության:
Միջոցառումը կազմակերպվում է ՀՀ գյուղնախարարության աջակցությամբ, <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> հասարակական կազմակերպության կողմից` <<Ասենք ոչ քիմիկատներին մեր շրջապատում>> ծրագրի շրջանակներում: Միջոցառմանը ներկա կգտնվեն ՀՀ գյուղատնտեսության նախարարը, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ցուցահանդես – վաճառքին մասնակցելու են միայն ծրագրային գյուղերի կանայք, որոնք ներկայացնելու են իրենց իսկ աշխատանքի արդյունքը:
Տարբեր համայնքներ ներկայացնող կին ֆերմերները հնարավորություն կունենան ոչ միայն միմյանց հետ ծանոթանալու, այլև կատարելու փորձի փոխանակում: Սա նաև եզակի հնարավորություն է առանց վերավաճառողների, անմիջապես արտադրողից գնելու քիմիկատների հնարավորինս պակաս օգտագործմամբ աճեցրած գյուղմթերքներ:
Ակնկալում ենք Ձեր ներկայությունը և ակտիվ մասնակցությունը: