2004-2005-Դադարեցնենք պասիվ ծխելու աղետը Հայաստանում

Ֆինանսավորումը` Ջինիշյան հիշատակի հիմնադրամ
Գտնվելու վայրը` Երևան
Տևողությունը` 2004թ. սեպտեմբեր – 2005թ. մայիս

Մարդու առողջության վրա պասիվ ծխելու վնասակար ազդեցության մասին տեղեկատվության բացակայությունը Հայաստանի բնակիչների համար գլխավոր հիմնախնդիրներից մեկն է: Նկատի ունենալով Հայաստանում ծխող տղամարդ-վարորդների տոկոսային բարձր քանակը, ինչպես նաև հայ տղամարդու անկախ վարքագծի հանդեպ հայերի ավանդական հաշտվողականությունը, պետք է ընդունել, որ երթուղային տաքսիների վարորդների ծխելու երևույթը Հայաստանում դարձել է իրական աղետ յուրաքանչյուրիս, հատկապես երեխաների և վերարտադրողական տարիքի կանանց համար:

Երևանում ամենից շատ օգտագործվող փոխադրամիջոցը երթուղային տաքսիներն են, որոնց վարորդներն աշխատանքի ժամանակ ծխում են:

Չնայած հասարակական վայրերում և աշխատավայրերում պասիվ ծխելու ազդեցության կրճատմանն ուղղված տարբեր ծրագրերի և քաղաքականությունների իրականացմանը, այնուամենայնիվ, քիչ ուշադրություն է դարձվում մարդու առողջության վրա պասիվ ծխելու ազդեցության նվազեցմանը հասարակական փոխադրամիջոցներով տեղափոխվելիս:

Պասիվ ծխելու հիմնախնդրի հրատապությունը պայմանավորված է աշխատավայրերում ծխելը սահմանափակող համապատասխան օրենքի բացակայությամբ: Այն փաստը, որ ծխախոտի մասին օրենքը ներկայումս ձախողված է, վկայում է քաղաքացիների և քաղաքականություն մշակողների անտարբերության և դժկամության մասին, որը բխում է հիմնականում հիմնախնդրի վերաբերյալ տեղեկատվության բացակայությունից:

Վերջնանպատակը

Մինչև 2005թ. նվազեցնել պասիվ ծխելու վտանգը Երևանի երկու թաղամասերը սպասարկող հասարակական փոխադրամիջոցներում (երթուղային տաքսիներ)

Արդյունքները

• Ավան և Ավան-Առինջ թաղամասերում պասիվ ծխելու վտանգի մասին իրազեկությունը 100 վարորդի, վերարտադրողական տարիքի 100 կնոջ և 300 դպրոցականի շրջանում բարձրացել է 50% -ով:
• Ավան և Ավան – Առինջ թաղամասերը սպասարկող երթուղային տաքսիների 100 վարորդի վարքագիծը որոշվել է ծրագրի իրականացման ընթացքում:
• Պասիվ ծխելու վտանգը Ավան և Ավան – Առինջ թաղամասերը սպասարկող հասարակական փոխադրամիջոցներում մինչև 2005թ. նվազել է` ծխող վարորդների թիվը 20 %-ով կրճատվելու շնորհիվ: