Կապարով թունավորման կանխարգելման միջազգային գործողությունների շաբաթը կանցկացվի 2025 թ․-ի հոկտեմբերի 19-25-ը
Թեմա և հիմնական ուղերձներ՝ Կապարով թունավորման դեմ միջազգային գործողությունների շաբաթվա (ILPPWA) ընթացքում սոցիալական ցանցերում օգտագործելու համար
2025 թ․-ին կապարով թունավորման դեմ միջազգային գործողությունների շաբաթը կսկսվի հոկտեմբերի 19-ին: Շաբաթվա մասնակից կազմակերպությունների համար Աղտոտիչների վերացման միջազգային ցանցն (IPEN) առաջարկում է հաղորդագրությունների տեքստ՝ սոցիալական ցանցերում օգտագործելու համար։
Հիմնական թեմա՝ կապարով թունավորումների կանխարգելում. # BanLeadPaint, կապարով քրոմատի առևտրի վերահսկողություն
- Կապար պարունակող ներկն ամբողջ աշխարհում կապարի ազդեցության հայտնի աղբյուր է։ Պաշտպանե՛ք երեխաներին և վերարտադրողական տարիքի կանանց թունունակ կապարի անդառնալի և ողջ կյանքի ընթացքում ուղեկցող հետևանքներից։ #BanLeadPaint
- Շատ բարձր մակարդակի ազդեցությունը կարող է առաջացնել ուղեղի լուրջ վնասվածք և նույնիսկ մահ: Ավելի ցածր մակարդակներում թունավոր կապարն անդառնալիորեն նվազեցնում է երեխաների մտավոր գործակիցը (IQ) և ազդում է բազմաթիվ օրգանիզմների գործունեության վրա: #BanLeadPaint
- Փոքր երեխաները կարող են կլանված չափաքանակից մինչև հինգ անգամ ավելի շատ կապար կլանել, քան մեծահասակները։ Ձեռքերն ու առարկաները բերանը դնելու նրանց սովորությունը մեծացնում է կապարով աղտոտված փոշու, հողի և ներկված խաղալիքների ազդեցությանը ենթարկվելու ռիսկը։ #BanLeadPaint
- Թունավոր կապարի ազդեցությանը ենթարկված երեխաները ողջ կյանքի ընթացքում տառապում են անդառնալի նյարդաբանական և վարքային խանգարումներից։ Ընդհանուր առմամբ, կապարի ազդեցությանը ենթարկված երեխաները բեռ են դառնում իրենց ընտանիքների և ամբողջ հասարակության համար։ #BanLeadPaint
- Ընտրե՛ք կապարից զերծ ներկեր: Գնե՛ք ներկեր այն արտադրողներից, որոնք արդեն դադարեցրել են իրենց ներկերում կապար ավելացնել: #BanLeadPaint
- Կապարը թունավոր է մարդկանց համար և վնասակար՝ շրջակա միջավայրի համար: Կապարի ազդեցության բոլոր աղբյուրների վերացումը ողջամիտ պետական քաղաքականություն է: #BanLeadPaint
- Շատ երկրներում դեռևս չկան կապար պարունակող ներկերի վերաբերյալ իրավական սահմանափակումներ և պատժամիջոցներ դրանք չպահպանելու համար։ Ձեռնարկե՛ք միջոցներ հիմա՝ կապար պարունակող ներկերի մասին օրենքները կիրառելու և կապար պարունակող ներկերի արտադրությունն ու վաճառքը դադարեցնելու համար։ #BanLeadPaint
- Կապարի քրոմատների և կապարի ներկերի շարունակական համաշխարհային առևտուրը կարող է սահմանափակվել, եթե սահմանվեն ավելի խիստ միջազգային վերահսկողություններ: Կապարի ներկերի մասին օրենքներ ընդունած երկրները կարող են կապարի քրոմատի մասին ծանուցումներ ներկայացնել Ռոտերդամի կոնվենցիային, համաձայն որի՝ կապարի քրոմատները և կապարի ներկերը կենթարկվեն պայմանագրի շրջանակում նախնական տեղեկացված համաձայնության (PIC) ընթացակարգին։ #BanLeadPaint
- Վտանգավոր քիմիական նյութերը, ինչպիսիք են կապարի քրոմատները, երբեք չպետք է տեղափոխվեն սահմաններից այն կողմ՝ առանց ստացողների իմացության: Ռոտերդամի կոնվենցիան երկրներին տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն՝ երեխաների, մեծահասակների և արդյունաբերական աշխատողների համար զգալի առողջապահական ռիսկ ներկայացնող թունավոր քիմիական նյութերի ներմուծման վերաբերյալ որոշումներ կայացնելու համար: #BanLeadPaint
- Ներդրումներ կատարե՛ք մեր երեխաների առողջության և ապագայի մեջ։ Մոբիլիզացրե՛ք ռեսուրսները և խրախուսե՛ք կառավարություններին և արդյունաբերությանը հանձնառություն ստանձնել բոլոր ներկերից կապարի գլոբալ վերացման համար։ #BanLeadPaint