ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն միանում է Քլինթոնի Գլոբալ նախաձեռնությանը
2011թ.-ին ՀԿՀԱԱՇՄ կազմակերպությունը դարձավ Քլինթոնի Գլոբալ նախաձեռնության անդամ և մասնակցեց տարեկան ժողովին:
ՀԿՀԱԱՇՄ-ի հանձնառությունը
ՀԿՀԱԱՇՄ–ն ընդունեց <<Թույներից ազատ ապագա. Ոչ արգելված և ժամկետանց թունաքիմիկատներին>> հանձնառությունը, որը նախատեսում է քարոզարշավի անցկացում`նպատակաուղղված մինչև 2017թ.-ը Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի վնասակար արգելված և ժամկետանց թունաքիմիկատների վերացման ուղղությամբ լուծումների մշակմանը և դրանց իրականացմանը: Այս հանձնառության սահմաններում նախատեսված գործողությունները ներառում են` գերեզմանոցի ռիսկի գնահատումը, կառավարության ղեկավարների հետ քաղաքականության վերաբերյալ երկխոսությունները, իրենց վրա գերեզմանոցի ազդեցության հետևանքները կրող համայնքերի շրջանում իրազեկության բարձրացումը և համապատասխան պետական կառույցների, համայնքի անդամների և գործարար կազմակերպությունների ուսուցումը: Նշված միջոցառումներր ուղղված են լինելու պատշաճ քիմիական անվտանգության ապահովմանը` շեշտը դնելով գյուղատնտեսության և դեպի օրգանական հողագործություն անցում կատարելու վրա:
Քլինթոնի Գլոբալ նախաձեռնության մասին
Հիմնադրվել է 2005թ.-ին նախագահ Բիլ Քլինթոնի կողմից: Քլինթոնի Գլոբալ նախաձեռնությունը (CGI) հրավիրում է աշխարհի տարբեր երկրների առաջնորդներին`աշխարհում ամենից առաջնահերթ խնդիրներին լուծումներ գտնելու և դրանք իրականացնելու համար: 2005թ.-ից սկսած CGI-ի տարեկան ժողովներին մասնակցել են մոտ 150 պետությունների ներկայիս և նախկին ղեկավարներ, Նոբելյան մրցանակի 18 մրցանակակիրներ, հարյուրավոր առաջատար գործադիր տնօրեններ, հիմնադրամների տնօրեններ, բարեգործներ, հայտնի ՀԿ-ների տնօրեններ, ԶԼՄ-ների ակնառու դեմքեր: CGI-ի անդամներն արդեն ստանձնել են մոտ 2000 պարտավորվածություն, որոնց կատարման արդյունքում ավելի քան 180 երկրում բարելավվել է 300 մլն մարդու կյանք: Այդ հանձնառությւոնների լրիվ ֆինանսավորման և իրականացման պարագայում, արժեքը կգերազանցի 63 մլրդ ԱՄՆ դոլարը:
2011թ.-ի տարեկան ժողովը տեղի ունեցավ սեպտեմբերի 20-22-ը` Նյու Յորք Սիթիում: Այս տարի CGI-ը կազմակերպել էր <<CGI Ամերիկա>> հանդիպումը, որի ուշադրության կենտրոնում եղել է Միացյալ Նահանգների տնտեսական աճին նպաստող գաղափարների մշակումը: Քլինթոնի Գլոբալ նախաձեռնությունը ներառում է նաև <<CGI համալսարանը>>, որը տարեկան ժողովներ է գումարում ասպիրանտ ուսանողների և շրջանավարտների համար, ինչպես նաև <<CGI Առաձջնորդությունը>>, որում ներգրավված է CGI-ի երիտասարդ անդամներից բաղկացած ընտրովի խումբը` առաջնորդության զարգացման և կոլեկտիվ հանձնառություններ ընդունելու համար: Առավել մանրամասն տեղեկատվության համար, այցելեք www.clintonglobalinitiative.org կայքը: