Սնդիկի և սնդիկի միացությունների ազդեցությունը հանրային առողջության վրա: ԱՀԿ-ի և առողջապահության նախարարությունների դերը սնդիկի մասին Մինամատայի կոնվենցիայի իրականացման գործում
17.01.14
ԲԱՆԱՁԵՎԻ ՆԱԽԱԳԻԾ
ԳՈՐԾԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԻ 134-ՐԴ ՆԻՍՏԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ (հունվար, 2014թ.)
Սնդիկի և սնդիկի միացությունների ազդեցությունը հանրային առողջության վրա: ԱՀԿ-ի և առողջապահության նախարարությունների դերը սնդիկի մասին Մինամատայի կոնվենցիայի իրականացման գործում
Հովանավորներ` Արգենտինա, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Էկվադոր, Պանամա, Միացյալ Նահանգներ, Շվեյցարիա, Ուրուգվայ
Առողջապահության համաշխարհային վեհաժողովի (WHA) վաթսունյոթերորդ նիստը,
հիշեցնելով իր համապատասխան բանաձևերը, ներառյալ <<Բերանի խոռոչի առողջություն: Առողջության խթանման և հիվանդության կանխարգելման գործողությունների ծրագիր>> WHA60.17 բանաձևը, <<Առողջության բարելավման և թափոնների` բնապահպանական առումով անվտանգ կառավարման մասին>> WHA63.25 բանաձևը, <<Քիմիականնյութերիմիջազգայինկառավարմանռազմավարականմոտեցումներ>>(SAICM) WHA59.15 բանաձևը և քիմիկատների հարցերով միջազգային համաժողովի կողմից իր երրորդ նիստի ժամանակ ռազմավարական մոտեցումների իրականացման մեջ առողջապահական հատվածի ներգրավվածության ուժեղացման մասին ընդունված ռազմավարությունը,
ճանաչելով թունաքիմիկատների և թափոնների, այդ թվում` սնդիկի ազդեցության հետ կապված վտանգներին ենթակա բնակչության խոցելի խմբերի, մասնավորապես, կանանց, երեխաների և նրանց միջոցով ապագա սերունդների առողջապահական խնդիրներն արդյունավետորեն լուծելու կարևորությունը,
hիշեցնելով 2012թ. հունիսին ՄԱԿ-ի Ռիո + 20 գագաթաժողովի արդյունք հանդիսացող «Ապագան, որը մենք ցանկանում ենք» հռչակագրում շարադրված կայուն զարգացման մասին թարմացված հանձնառությունները, ինչպես նաև 2010թ. Ադելաիդայի <<Առողջապահությունը քաղաքականության բոլոր ուղղություններում>> հռչակագիրը, և 2013թ. Ֆինլանդիայում կայացած` առողջապահության խթանման 8 – րդ համաշխարհային կոնֆերանսը, որը կոչված էր խրախուսելու համագործակցությունը միջգերատեսչական բոլոր ոլորտներում` առողջ բնակչություն ունենալու նպատակով,
հաշվի առնելով այն, որ սնդիկի մասին նոր բազմակողմանի բնապահպանական համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները 2013թ. – ի հոկտեմբերին ավարտվել են Մինամատայի կոնվենցիայի (Սնդիկի մասին Մինամատայի կոնվենցիա) ընդունմամբ, նաև այն, որ առաջին անգամ առողջապահական խնդիրների մասին առանձին հոդված և այլ համապատասխան դրույթներ արդեն ներառված են, և որ Մինամատայի կոնվենցիան Կողմերի վրա դնում է որոշակի պարտավորություններ, որոնք առողջապահական հատվածից` ի թիվս այլ իրավասու ոլորտների, ըստ անհրաժեշտության, պահանջում են գործողություններ, ներառյալ` սնդիկ պարունակող ջերմաչափերի և զարկերակաճնշաչափերի (սֆիգմոմանոմետր), կոսմետիկական միջոցների, այդ թվում, մաշկը սպիտակեցնող օճառների և քսուքների, արդիական հականեխիչների արտադրությունից փուլ առ փուլ հանումը, միջոցառումներ պետք է ձեռնարկվեն սնդիկ պարունակող ստոմատոլոգիական խառնուրդներից փուլ առ փուլ հրաժարվելու և ոսկու փոքրածավալ արդյունահանման մեջ ներգրավված հանքագործների և նրանց համայնքների վրա սնդիկի ազդեցության մասին առողջապահական ռազմավարությունների մշակումը,
հիշեցնելով Մինամատայի կոնվենցիայի նպատակը, այն է` պաշտպանել մարդու առողջությունը և շրջակա միջավայրը մարդու գործունեության հետևանքով առաջացող սնդիկի և սնդիկի միացությունների արտազատումներից և արտանետումներից,
hաշվի առնելով, որ Մինամատայի կոնվենցիան խրախուսում է Կողմերին (ա) նպաստել ռազմավարությունների և ծրագրերի մշակմանը և իրականացմանը, որոնք ուղղված են վտանգի տակ գտնվող բնակչության, հատկապես խոցելի բնակչության բացահայտմանը և պաշտպանությանը, որը կարող է ներառել, գիտության վրա հիմնված առողջապահական ուղեցույցների ընդունումը, որոնք վերաբերում են սնդիկի և սնդիկի միացությունների ազդեցությանը, ըստ անհրաժեշտության, սնդիկի ազդեցության կրճատման համար նպատակային ցուցանիշների սահմանմանը, հանրային առողջապահության և այլ ոլորտների մասնակցությամբ հանրային կրթությանը, (բ) նպաստել սնդիկի և սնդիկի միացությունների մասնագիտական ազդեցության վերաբերյալ գիտության վրա հիմնված կրթական և կանխարգելիչ ծրագրերի մշակմանը և իրականացմանը, (գ) խթանել սնդիկի կամ սնդիկի միացությունների ազդեցության կանխարգելման և դրանց ազդեցության վտանգի տակ գտնվող բնակչության բուժման և խնամքի համապատասխան առողջապահական ծառայությունները, (դ) ստեղծել և ամրապնդել, անհրաժեշտության դեպքում, ինստիտուցիոնալ և առողջապահական մասնագիտական կարողությունները` սնդիկի և սնդիկի միացությունների ազդեցության հետ կապված առողջապահական ռիսկերի կանխարգելման, ախտորոշման, բուժման և մոնիթորինգի համար,
նշելով, որ ըստ Մինամատայի կոնվենցիայի, Կողմերի համաժողովը առողջության հետ կապված գործունեությունը քննարկելիս, անհրաժեշտության դեպքում, պետք է խորհրդակցի, համագործակցի և խթանի համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) և համապատասխան այլ միջկառավարական կազմակերպությունների հետ,
շնորհակալություն հայտնելով բանակցությունների ընթացքում ԱՀԿ-ի նախապատրաստական աշխատանքների համար, վերլուծելով տարբեր ռիսկերը և մատչելի այլընտրանքները, ինչպես նաև այն ոլորտների վերլուծությունն ու բացահայտումը, որոնք, ըստ համաձայնագրի պարտավորությունների, պահանջում են լրացուցիչ կամ նոր ջանքեր, և խրախուսելով հետագա և շարունակական հետազոտությունները և այլ ջանքերը, եթե դրա անհրաժեշտությունը լինի,
ողջունում է 2013թ. հոկտեմբերին պետությունների կողմից Մինամատայի կոնվենցիայի ընդունումը,
խրախուսում է անդամ պետություններին`
(1) ձեռնարկել անհրաժեշտ ներպետական միջոցներ` Մինամատայի կոնվենցիան անհապաղ ստորագրելու, վավերացնելու և իրագործելու համար, որը սահմանում է միջազգային իրավաբանորեն պարտադրող միջոցառումներ` ուղղված մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա սնդիկի և սնդիկի միացությունների հետ կապված ռիսկերի վերացմանը,
(2) ակտիվորեն միանալ Մինամատայի կոնվենցիայի իրականացման ազգային, տարածաշրջանային և միջազգային ջանքերին,
(3) լուծել սնդիկի և սնդիկի միացությունների ազդեցության հետ կապված առողջապահական խնդիրները` առողջապահության ոլորտում դրանց օգտագործման, ինչպես նաև` այլ բացասական առողջական հետևանքների համատեքստում, որոնք հարկավոր է կանխարգելել կամ բուժել` ապահովելով սնդիկի և սնդիկի միացությունների ողջամիտ կառավարումը դրանց ողջ կենսացիկլի ընթացքում,
(4) ընդունել շրջակա միջավայրի և հանրային առողջության փոխկապակցվածությունը` Մինամատայի կոնվենցիայի իրականացման և կայուն զարգացման համատեքստում,
(5) խթանել սնդիկի կամ սնդիկի միացությունների ազդեցության կանխարգելման, ազդեցության ենթակա բնակչության բուժման և խնամքի համապատասխան առողջապահական ծառայությունները, այդ թվում` ձկան սպառման վերաբերյալ ազգային տեղեկագրերի և ռիսկերի մասին տեղեկատվության փոխանակման արդյունավետ ռազմավարությունների մշակումը,
(6) ապահովել սերտ համագործակցությունն առողջապահության նախարարությունների և շրջակա միջավայրի գերատեսչությունների, ինչպես նաև` աշխատանքի, արդյունաբերության, էկոնոմիկայի, գյուղատնտեսության և այլ նախարարությունների միջև, որոնք պատասխանատու են Մինամատայի կոնվենցիայի դրույթների իրականացման համար,
(7) դյուրացնել սնդիկի և սնդիկի միացությունների ազդեցության հետ կապված առողջապահական հետևանքների մասին համաճարակաբանական տեղեկատվության փոխանակումը, անհրաժեշտության դեպքում` սերտորեն համագործակցելով ԱՀԿ-ի և այլ համապատասխան կազմակերպությունների հետ:
Գլխավոր տնօրենին հորդորում է`
- աջակցել ԱՀԿ-ի ջանքերին` սնդիկի մասին Մինամատայի կոնվենցիայի իրականացման գործում անդամ երկրներին սնդիկի հետ կապված բոլոր առողջապահական հարցերում խորհրդատվություն և աջակցություն տրամադրելու ուղղությամբ, որոնք համահունչ են ԱՀԿ-ի աշխատանքի ծրագրին` մարդու առողջությունը խթանելու և պաշտպանելու նպատակով,
- աջակցել անդամ պետություններին` մշակելու և իրականացնելու ռազմավարություններ և ծրագրեր` վտանգի տակ գտնվող բնակչության, մասնավորապես, բնակչության խոցելի խմբերի բացահայտման և պաշտպանության համար, և որը կարող է ներառել գիտության վրա հիմնված առողջապահական ուղեցույցների ընդունումը, որոնք վերաբերում են սնդիկի և սնդիկի միացությունների ազդեցությանը, ազդեցության կրճատման նպատակով նպատակային ցուցանիշների սահմանմանը և առողջապահական և այլ ներգրավված ոլորտների մասնակցությամբ հանրային կրթությանը,
- սերտորեն համագործակցել Մինամատայի կոնվենցիայի միջկառավարական բանակցող հանձնախմբի, Կողմերի համաժողովի և այլ միջազգային կազմակերպությունների և մարմինների, հիմնականում` ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի հետ, լիովին աջակցել Մինամատայի կոնվենցիայի` առողջապահությանն առնչվող դրույթների իրականացմանը և հանձնախմբին և Կողմերի համաժողովին տրամադրել տեղեկատվություն` այդ ոլորտում ձեռք բերված առաջընթացի մասին: