2014 – Դիտակ համայնքի բնակչությունը` հանուն անվտանգ խմելու ջրի կորստի կանխման
Ծրագրով նախատեսված է բարելավել Արարատի մարզի Դիտակ համայնքի բնակչության համար անվտանգ խմելու ջրի հասանելիությունը:
Դիտակ գյուղի խմելու ջրի մատակարարման համակարգը կառուցվել է 1969 թ.-ին: Այն ներկայումս քայքայված է, և ջրի կորուստը կազմում է 80%: Չնայած նրան, որ գյուղը գտնվում է մայրաքաղաքից 16 կմ հեռավորության վրա, այն աշխարհագրորեն մեկուսացված է: Գյուղը զբաղեցնում է 217 հա տարածք: Որոշ տնտեսությունների տնամերձ հողամասերը (մոտ 15 հա) ճահճացած են, քանի որ ոռոգման սեզոնին ջրանցքի ջրերը լցվում են այդ հողամասերը: Հողերի մի մասը (15-20 հա) աղակալած է: Ամռանը, ջրի սպառման ծավալների ավելացման հետևանքով, նվազում է ջրի ճնշումը, որը պատճառ է դառնում համակարգի մեջ աղտոտված ստորերկրյա ջրերի ներթափանցման և ջրի որակի վատթարացման:
Ընդհանուր նպատակն է բարելավել Դիտակ գյուղի 230 ընտանիքի (տնային տնտեսությունների) համար անվտանգ խմելու ջրի հասանելիությունը` խմելու ջրամատակարարման համակարգի վերականգնման և դրա կառավարման գործում համայնքային ներգրավվածության միջոցով:
Այս խնդրի լուծման համար հարկավոր է (ա) վերակառուցել ջրամատակարարման հին համակարգը` բարելավելով անվտանգ խմելու ջրի հասանելիությունը, (բ) ներգրավել շահագրգիռ կողմերին <<Ջրի անվտանգության ծրագրի>> ստեղծման և իրականացման մեջ, և (գ) բարձրացնել համայնքի իրազեկվածությունը ոչ անվտանգ խմելու ջրի հետ կապված առողջապահական ռիսկերի վերաբերյալ:
Ծրագրի տևողությունը մեկ տարի է:
The project duration is one year.