Իրականացավ Դիտակ համայնքի մանուկների երազանքը
2016թ-ի հունիսի 14-ին Արարատի մարզի Դիտակ համայնքում հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ գյուղի մանկապարտեզի բացման արարողությունը: Իրականություն դարձավ շուրջ 40 երեխայի վաղեմի երազանքը: Նրանք այսուհետ կհաճախեն իրենց երազանքների մանկապարտեզը, որտեղ ապահովված են բոլոր պայմանները կրթության և հանգստի կազմակերպման համար: Մանկապարտեզի վերանորոգումն ու վերակառուցումը հնարավոր է դարձել շվեյցարական <<Սուղիղ վեղ լ’Ավենիղ>> հիմնադրամի (the Swiss Sourire vers I’Avenir Foundation) առատաձեռն ֆինանսական աջակցության շնորհիվ:…