2016
Դիտակի երեխաները կոչ են անում աջակցել իրենց

Դիտակի երեխաները կոչ են անում աջակցել իրենց

image004

Խնդրում ենք կարդալ կոչը, որպեսզի Ձեզ համար հասկանալի լինի, թե ինչպես կարող եք օգնել Դիտակ գյուղի մանկապարտեզին: Ձեր աջակցության կարիքը նրանք շատ են զգում, որի համար նրանք անչափ երախտապարտ կլինեն:

Արարատի մարզի Դիտակ գյուղը գտնվում է Երևանից 20 կմ հեռավորության վրա: Այն համարվում է աշխարհագրորեն մեկուսացված բնակավայրերից մեկը: Գյուղի բնակչության թիվը 787 է (230 տնային տնտեսություն), զբաղեցրած տարածքը` 217 հա: Կանանցից շատերը միայնակ իրենց ուսերին են կրում պատասխանատվությունն իրենց ընտանիքների,  երեխաների խնամքի և կենցաղային խնդիրների լուծման համար, քանի որ նրանց ամուսինները կամ մահացել են կամ մեկնել են արտերկիր` աշխատանք որոնելու: Որոշ տեղաբնակներ աշխատում են կամ Երևանում կամ արտերկրում (օրինակ, Ռուսաստանում): Գյուղը չունի բավարար քանակի ոռոգման  ջուր: Ապրուստի պայմաններն անբավարար են և բարելավման կարիք ունեն:

Ինչ է հարկավոր այս պահին

 Դիտակ համայնքն անցյալում մանկապարտեզ չի ունեցել: Գյուղապետարանը մտադրություն է ունեցել դպրոցի երկրորդ մասնաշենքում տարածքը վերանորոգել և օգտագործել որպես մանկապարտեզ: Ցավոք, ֆինանսների բացակայության պատճառով, ծրագիրը կյանքի չի կոչվել: Շվեյցարիայի Sourire vers I’Avenir Foundation հիմնադրամի առատաձեռն աջակցության շնորհիվ, <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ-ն հաջողությամբ իրականացրել է մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները: Ներկա դրությամբ մանկապարտեզի շահագործման համար անհրաժեշտ է լրացուցիչ ֆինանսավորում  (մանկապարտեզը չունի կահույք, սարքավորումներ և այլն): Մանկապարտեզը նախատեսված է 40 երեխայի համար: Շահառուները կլինեն ոչ միայն այս գյուղի երեխաները, այլև հարևան համայնքի երեխաները, որոնց ծնողները նույնպես ուզում են իրենց երեխաներին ուղարկել այդ մանկապարտեզը:

image006

Դիտակի մանկապարտեզի մուտքը

image008

Դիտակի վերանորոգված մանկապարտեզը ներսից (խաղասենյակ)

image010image012image014

Դիտակի մանկապարտեզի զուգարանը

 

Ստորև տրված է 40 երեխայի համար անհրաժեշտ պարագաների ցանկը

  • Խաղասենյակի համար
    • 40 աթոռ
    • 10 սեղան
    • խաղալիքների պահարան
  • Ննջասենյակի համար
    • 20 երկհարկանի մահճակալ
    • 40 փոքր զգեստապահարան

Շահագրգիռ կողմերի և համայնքների հետ համագործակցելու նպատակով, <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ-ն կօգտագործի իր նախկին հաջողված փորձը: Մենք ցանկանում ենք հավատալ և հուսալ, որ բարեգործական կազմակերպությունները և Հայաստանի իշխանությունները, որոնք մտահոգ են Հայաստանի գյուղական բնակավայրերում ապրող երեխաների սոցիալական պայմաններով և կրթությամբ, կարձագանքեն այս կոչին:

Անչափ շնորհակալ ենք աջակցության համար:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել`

Հեռ.` (+ 374 10) 52 36 04;

Էլ.փոստ` office@awhhe.am

Վեբ կայք` www.awhhe.am