ՄԱԿ-ի պլաստիկի մասին պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտվում են պլաստիկով աղտոտման ողջ կյանքի ցիկլի հասցեագրման անբավարար առաջընթացով

Երկուշաբթի, 29 ապրիլի 2024թ․, Օտտավա (Կանադա) – Պլաստիկի մասին համաշխարհային պայմանագրի շուրջ բանակցությունների չորրորդ նստաշրջանն ավարտվեց հիասթափությամբ և պլաստիկի դեմ պայքարի վճռականությամբ: Չնայած Օտտավայում առարկայական բանակցություններում առկա առաջընթացին, պետությունները հեռանում են պայմանագրի տեքստով, որը պատրաստ չէ տարեվերջին կայանալիք վերջնական բանակցությունների համար: Ցածր հավակնություններով երկրները, որոնց սատարում է կորպորատիվ կառավարությունը, հաջողությամբ զսպում են առաջընթացը դեպի հավակնոտ պայմանագրի իրականացում, որն, ինչպես սպասվում է, կկրճատի պլաստիկի կիրառությունը դրա գոյացման աղբյուրում՝ նվազեցնելով արտադրությունը: Քաղաքացիական հասարակության խմբերը, որոնցից է «Friends of the Earth International»-ը, այժմ հույսեր են կապում միջնստաշրջանային աշխատանքի հետ, որը նախորդելու է այս տարվա նոյեմբեր ամսին անցկացվելիք բանակցություններին Հարավային Կորեայում՝ նպատակ ունենալով առաջ շարժվել դեպի պայմանագրի կնքում, որը կհասցեագրի որոշումների կայացման վրա կորպորատիվ ազդեցության խնդիրը և վերջ կդնի թափոնների միջազգային առևտրին և կկրճատի արտադրության ծավալները:

WALHI / Friends of the Earth Indonesia-ի անդամ Աբդուլ Ղոֆարն ասում է.

«Միջկառավարական բանակցային կոմիտե – 4-ն (INC-4) ավարտվեց առանց պլաստիկի արտադրության կրճատման և ֆինանսավորման մեխանիզմների լուրջ պարտավորությունների, հատկապես գլոբալ հարավի երկրների համար: Պլաստիկով աղտոտվածությունը պլաստիկի կյանքի ցիկլի ընթացքում վերջ տալու և կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար մեզ անհրաժեշտ է ամուր և պարտադիր միջազգային համաձայնագիր, որը հաշվի չի առնի հանածո վառելիքի արդյունաբերության շահերը»:

AWHHE / Friends of the Earth Armenia-ի անդամ Գոհար Խոջայանն ասում է.

«Կլիմայի և կենսաբազմազանության աղտոտումը ճանաչված է որպես համամոլորակային ճգնաժամ: Այն սակայն չունի սեփական ֆինանսավորում՝ անհրաժեշտ միջոցառումների իրականացման համար: Անհրաժեշտ է ստեղծել հատուկ բազմակողմ հիմնադրամ, որը կունենա բավարար, կանխատեսելի և կայուն ֆինանսավորում, որը կիրագործի «Աղտոտողը վճարում է» սկզբունքը: Հուսով եմ, որ միջնստաշրջանային աշխատանքը կբերի այդքան անհրաժեշտ արդյունքներ»:

GroundWork / Friend of the Earth South Africa-ի անդամ Ռիկո Էվրիպիդուն ասում է.

«Մտահոգիչ է, որ շատ երկրներ շարունակում են հանդես գալ ի աջակցություն այն բանի, որ պլաստիկի մեջ թունունակ քիմիական նյութերի պարունակությունը կանոնակարգվի գործող բնապահպանական համաձայնագրերով։ Գոյություն ունեցող կոնվենցիաները կարգավորում են 1%-ից պակաս թունունակ քիմիական նյութեր, որոնք սովորաբար օգտագործվում են պլաստիկ նյութերի և ապրանքատեսակների արտադրությունում»:

Friends of the Earth Canada-ի անդամ Բեատրիս Օլիվաստրին ասում է.

«INC-4-ի վերջում մենք տեսնում ենք որոշակի առաջընթաց՝ հաջորդ և վերջնական բանակցություններից առաջ միջնստաշրջանային աշխատանքի համաձայնագրի հետ կապված՝ միտված առաջնային պլաստիկ պոլիմերների արտադրության 40%-ով կրճատմանը մինչև 2040 թվականն, ի տարբերություն որոշ երկրների կողմից 25% ելակետային մակարդակի: Չնայած մենք կցանկանայինք ավելի բարձր նպատակ ունենալ, սա նույնպես կարևոր առաջընթաց է»:

KFEM / Friends of the Earth South Korea-ի անդամ Հըեյն Յուն ասում է.

«Պլաստիկի մասին միջազգային պայմանագրի հաջողությունը կախված է առաջնային պլաստիկ պոլիմերների կրճատումից: «INC-4»-ի ընթացքում սա բավական չափով չի քննարկվել, ու շատ հավանական է, որ դա կշարունակվի նաև «INC-5»-ի ժամանակ: Որպես ընդունող երկիր, Կորեայի կառավարությունը պետք է հավակնոտ հայտարարություն անի առաջնային պլաստիկ պոլիմերների կրճատման վերաբերյալ»:

Friends of the Earth International-ի անդամ Սեմ Կոսսար-Գիլբերտն ասում է.

«Թեև մենք ականատես էինք դանդաղ և բարելավված առաջընթացի պլաստիկի մասին պայմանագրի բանակցությունների գործընթացում, բավարար համաձայնություն ձեռք չբերվեց պլաստիկի արտադրության կրճատման, գլոբալ հարավի ֆինանսավորման մեխանիզմի ապահովման, կորպորատիվ ազդեցության նվազեցման կամ թունունակ թափոնների առևտրի դադարեցման հարցերում: Մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը՝ ապահովելու ամուր համաձայնագիր՝ վերջ դնելու պլաստիկով աղտոտմանը»: