2005 -Լիազորել հայ հասարակայնությանը` ձեռնարկելու գ ործողություններ թափոնների ` շրջակա միջավայրի համար անվտան գ կառավարման ուղղությամբ
ԿՕԱ-ների (կայուն օրգանական աղտոտիչներ) վերացման միջազգային ծրագիր
UNIDO (Միավորված ազգերի կազմակերպության արդյունաբերական զարգացման կազմակերպություն)
Ծրագրի համարը` GF/GLO/03/012/21-01
UNEP (Միավորված ազգերի կազմակերպության շրջակա միջավայրի ծրագիր)
Ծրագրի համարը` GF / 2760-03-PMS: GF/4030-03
Ծրագրի առաջարկի հեղինակ և խորհրդատու` Օլգա Սպերանսկայա ՙԷկո – համաձայնություն՚
Ծրագրի իրականացման վայրը` Հայաստան
Ծրագրի նպատակային խնդիրները.
- Հասարակության դերի բարձրացումը ԿՕԱ-ների աղբյուրների, ներառյալ աղբայրումը, վերացման հիմնախնդիրները հասցեագրելիս
- Գործակցության հզորացում բնակչության, գիտնականների և ղեկավար մարմինների միջև ԿՕԱ-ների աղբյուրների վերացման, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա ԿՕԱ-ների բացասական ազդեցության կրճատման, թափոնների կայուն կառավարման, ներառյալ աղբայրման այլընտրանքների և ՙզրոյական թափոն՚ մոտեցման վերաբերյալ որոշումներ կայացնելու գործընթացում:
Իրականացված գործունեությունը
Կառավարական պաշտոնյաներին տեղյակ դարձնել թափոնների կայուն կառավարման, ներառյալ աղբայրման այլընտրանքների և ՙզրոյական թափոն՚ մոտեցման մասին
Հայաստանում կոշտ կենցաղային թափոնների /ԿԿԹ/ առումով անվտանգ տեխնոլոգիաներ ընտրելու նպատակով մենք դիմել ենք տարբեր նախարարությունների, քաղաքապետարանին և այլ կազմակերպությունների: Միաժամանակ տեղի են ունեցել հանդիպումներ գիտությունների ազգային ակադեմիայի, նախարարությունների ներկայացուցիչների հետ (Մխեյան, Ա. Ալեքսանդրյան, Գևորգյան, Սրապյան, Քոսեմյան)` թափոնների կառավարման գործում էկոլոգիական մոտեցումների վերաբերյալ լոբբինգի կազմակերպման և կեղտոտ տեխնոլոգիաների օգտագործումն արգելելու նպատակով: Քաղաքաշինության նախարարությունը Եվրոպայի անվանգության և համագործակցության կազմակերպության (OSCE) աջակցությամբ 2005թ. նոյեմբերի 30 – դեկտեմբերի 1-ը կազմակերպել է կոնֆերանս` աղբահավաքման և հեռացման, նաև այս ոլորտի համար համայնքների ֆինանսավորման հարցերը քննարկելու նպատակով: Կոնֆերանսում, ի թիվս այլ զեկուցողների, զեկույցով հանդես է եկել ՙՀայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի՚ (ՀԿՀԱԱՇՄ) հկ նախագահ Ելենա Մանվելյանը:
ԿՕԱ-ների ոչնչացման միջազգային ծրագրի (IPEP) և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) աջակցությամբ իրականացվող ծրագրի գլխավոր խնդիրներից մեկը հանրապետությունում բնակչության իրազեկության բարձրացումն է կոշտ կենցաղային թափոնների արդյունավետ կառավարման հիմնախնդրի վերաբերյալ, հաշվի առնելով նախազգուշական մոտեցման սկզբունքը, այն է` չվնասել մարդու առողջությունը և շրջակա միջավայրը:
Բնապահպանական հասարակական կազմակերպությունների շրջանակներում ստեղծվել է նախաձեռնող աշխատանքային խումբ, որում ընդգրկված են Երևան քաղաքի 10 հկ-ների ներկայացուցիչներ: Նշված կազմակերպությունների օգնությամբ տեղեկատվական նյութեր են տարածվել հկ-ների և բնակչության շրջանում:
ՀԿՀԱԱՇՄ-ն դարձել է ՙՓրկենք Երևանը՚ ասոցիացիայի անդամ, որը կազմակերպել է խորհրդարանական լսումներ բնապահպանական և առողջապահական հարցերով: Լսումների ընթացքում ՀԿՀԱԱՇՄ –ի գործադիր տնօրեն Լիլիկ Սիմոնյանը հանդես է եկել զեկույցով` մարդու առողջության վրա կոշտ կենցաղային թափոնների սխալ կառավարման ազդեցության վերաբերյալ:
Կազմակերպությունն ակտիվորեն մասնակցում է ազգային կոնցեպցիայի ձևավորման գործընթացին` համագործակցելով գերմանացի միջազգային փորձագետ Հելմուդտ Բերնտի հետ: Այդ նպատակով կազմակերպվել են հանդիպումներ:
Սեմինարի և Կլոր սեղանի կազմակերպում
ՀԿՀԱԱՇՄ հասարակական կազմակերպությունը մի շարք հանդիպումներ է կազմակերպել գերմանացի միջազգային փորձագետ Հելմուդտ Բերնտի հետ: Հանդիպումների արդյունքում, 2006թ. մարտի 30 –ին կազմակերպվեց ՙԿոշտ կենցաղային թափոնների խելամիտ կառավարումը՚ թեմայով Կլոր սեղան, որին հրավիրված էին հասարակության տարբեր հատվածների ներկայացուցիչներ: Կլոր սեղանին մասնակցում էր 25 ներկայացուցիչ քաղաքաշինության, բնապահպանության, արդյունաբերության և առևտրի նախարարություններից, Երևանի քաղաքապետարանից, նաև միջազգային փորձագետներ, գործարարներ, գիտնականներ և շահագրգիռ հկ-ների ներկայացուցիչներ:
Կլոր սեղանի ժամանակ ներկայացվեց 5 զեկույց, այդ թվում նաև ՀԿՀԱԱՇՄ-ի անդամ Էմմա Անախասյանի զեկույցը: Քաղաքապետարանի ներկայացուցիչ պրն. Եղիազարյանն իր զեկույցում ընդգծեց հնացած տեխնիկական բազայի աննպատակահարմարությունը և ԿԿԹ-ների հիմնախդրի լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությունը, միաժամանակ ներկայացրեց նախատեսված ծրագիր` հիմնված օտարերկրյա ներդրումների վրա: Թեհրանի պրոֆեսոր Էդվին Սաֆարին ներկայացրեց արտասահմանյան մի շարք երկրներում ԿԿթ-ների կառավարման փորձը և Հայաստանում հիմնախնդրի լուծման իր տարբերակը:
Գործարար պրն. Պողոսյանն ընդգծեց այս ոլորտում մենաշնորհի զարգացման համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունը, պետական կառույցների հետ համատեղ ձեռնարկությունների ստեղծումը` հավասարապես հանձն առնելով ռիսկը, արտոնություններ տրամադրելով փոքր բիզնեսի ներկայացուցիչներին:
Բոլոր զեկուցողները և մասնակիցները միաձայն նշեցին բնակչության շրջանում իրազեկության բարձրացման անհրաժեշտության մասին` այդ գործում պարտադիր ընդգկելով հեռուսատեսությունը:
Հայաստանում աղբայրման մասին կարճ տեսաֆիլմի պատրաստում
Ծրագրի շրջանակներում ստեղծվել է 3 րոպե տևողությամբ տեսաֆիլմ` թափոնների այրման մասին: Ֆիլմի դիրեկտորն է Մուշեղ Մինասյանը, սցենարի հեղինակը` Գայանե Սարգսյանը:
Լրատվական միջոցառումներ
Մարդկանց իրազեկության բարձրացման նպատակով մենք լայնորեն օգտվում ենք զանգվածային լրատվամիջոցներից: Ծրագրի իրականացման ընթացքում հրատարակել ենք 4 հոդված ազգային կենտրոնական թերթերում` ՙԳոլոս Արմենիի՚, ՙԴելովոյ Էքսպրես՚, ՙՆոյյան տապան՚, ՙԱզգ և այլն:
Մեր երեխաներին` առողջ շրջակա միջավայր, Հայաստանին` առողջ սերունդ
|