2010-2011 – Հայաստանի գյուղական համայնքներում աղքատության կրճատմանը նպաստելու նպատակով քիմիական անվտանգության բարելավման ոլորտում ձեռք բերված փորձի տարածում

30.03.2010
Երևան

Չեխիայի Հանրապետությունը և Հայաստանը սկսում են համագործակցությունը ժամկետանց թունաքիմիկատների վտանգի նվազեցման ուղղությամբ
Օգնել Արարատ և Արմավիր մարզերի գյուղական համայնքներին` իրականացնելու կայուն գյուղատնտեսություն և վերացնելու քիմիական աղտոտվածության վտանգը: Սա է այն նոր ծրագրի հիմնական նպատակը, որը մեկնարկել են չեխական <<Արնիկա>> շահույթ չհետապնդող ասոցիացիան և <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> /ՀԿՀԱԱՇՄ/ հասարակական կազմակերպությունը: Ծրագրի ուշադրության կենտրոնում է գտնվում ժամկետանց թունաքիմիկատների, ներառյալ` կայուն օրգանական աղտոտիչների /ԿՕԱ-ներ/, ոչ ճիշտ կառավարման և պահպանման հետևանքով մի շարք թեժ կետերի աղտոտվածության վերացման համար տեխնիկական լուծումներ գտնելու հարցը: Վերջինս կօժանդակի Հայաստանին նաև Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման գործում:

<<Դեռ 1960- ականներից գյուղատնտեսությունում թունաքիմիկատներն օգտագործվել են հարյուրավոր տոննաներով, որի հետևանքները մենք զգում ենք նաև այսօր` ականատես լինելով որոշ վայրերի լուրջ աղտոտվածությանը>>,- ասում է ՀԿՀԱԱՇՄ ՀԿ գործադիր տնօրեն Լիլիկ Սիմոնյանը և շարունակում , – Մենք այս ծրագրի միջոցով ցանկանում ենք լուծումներ գտնել առնվազն այն վայրերի համար, որոնք առավել անհանգստացնող են, ինչպես նաև ներկայացնել շրջակա միջավայրի համար անվտանգ և տնտեսապես ավելի արդյունավետ գյուղատնտեսության վարման այլընտրանքային ուղիները: Թեև այսօր վաճառքում գտնվող թունաքիմիկատներն արգելված չեն Ստոկհոլմյան կոնվենցիայով, սակայն, այնուամենայնիվ, վտանգում են մարդու առողջությունը>>:

ՀԿՀԱԱՇՄ կազմակերպությունն ակնկալում է լուծումներ գտնել ամենավտանգավոր թեժ կետերից մի քանիսի համար: << Ժամկետանց թունաքիմիկատների թեժ կետերի հիմնախնդիրը քաղաքական օրակարգի հարց դարձնելը պետք է դառնա մեր հիմնական նպատակը,- ասաց տկն. Սիմոնյանը>>: Նա արտահայտեց կազմակերպության հիասթափությունը ներկա իրավիճակի կապակցությամբ, որը խիստ անբավարար է և անցած վերջին տարում որոշ դեպքերում նույնիսկ ավելի է վատթարացել: Այս եզրահանգումը ավելի հաստատվեց, երբ վերջերս այցելեցինք Երևանի վարչական տարածքում գտնվող ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոց, որը, չնայած տարիներ շարունակ իրականացվող լոբբինգին, շարունակում է մնալ որպես լուրջ սպառնալիք: Ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցը մեկն է այն խնդրահարույց իրավիճակներից, որ նախատեսվում է լուծել ծրագրի շրջանակներում:

<<Արնիկա>> կազմակերպությունը կներդնի իր փորձագիտական հմտությունները, որոնք անհրաժեշտ են ընտրված թեժ կետերում պահեստավորված թունաքիմիկատների իրական վտանգի վնասազերծման համար, ինչպես նաև դրանց ոչնչացման ուղղությամբ Չեխիայի Հանրապետության փորձը: << Անհրաժեշտ է ոչ միայն մաքրել աղտոտված տարածքները, այլև դա կատարել պատասխանատվությամբ և չստեղծել նոր հնարավոր վտանգներ մարդկանց առողջության և շրջակա միջավայրի համար >>, – ասում է Յինդրիխ Փեթրլիկը` <<Արնիկա>>-յի Թունանյութերի և թափոնների ծրագրի գործադիր տնօրենը: Նա նաև ընդգծում է, որ պետք է օգտագործել այրում չենթադրող տեխնոլոգիաներ, որոնք չեն աղտոտի շրջակա միջավայրը:

ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն և Արնիկան համոզված են, որ միայն հասարակական կազմակերպությունների, տարածաշրջանային ղեկավար մարմինների, տեղական իշխանությունների, պետական մարմինների և փորձագետների փոխգործակցությամբ է հնարավոր գտնել կայուն լուծումներ: Ծրագրային գործողությունները ներառելու են նաև գյուղաբնակների և ֆերմերների ուսուցողական և կրթական ծրագրեր: << Կարևոր նշանակություն ունի որոշումների կայացման գործընթացում մարդկանց առավել շատ հնարավորությունների ընձեռումը>>,- ասում է <<Արնիկա>>-յի փորձագետ Մարտին Սկալսկին, բերելով նմանատիպ մի օրինակ, թե ինչպես Չեխիայի Պոզդատկի գյուղում, շահառուների սերտ համագործակցության շնորհիվ, մի քանի տարում մաքրվեց վտանգավոր թափոնների վթարային վիճակում գտնվող պահեստը:

Համատեղ ծրագիրը, որն իրականացնում են <<Արնիկա>> ասոցիացիան և <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> կազմակերպությունը, կոչվում է <<Հայաստանի գյուղական համայնքներում աղքատության կրճատմանը նպաստելու նպատակով քիմիական անվտանգության բարելավման ոլորտում ձեռք բերված փորձի տարածում>>: Ծրագիրը ֆինանսավորում են` Եվրամիությունը, Գլոբալ Բնապահպանական Հիմնադրամը /GEF/ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջոցով, <<Շրջակա միջավայրի պաշտպանության դրամաշնորհների համաշխարհային Ֆոնդը>> /GGF/, ԿՕԱ-ների ոչնչացման միջազգային ցանցը /IPEN/, <<Եվրոպայի կանայք` հանուն ընդհանուր ապագայի>> /WECF/ կազմակերպությունը: Ծրագրի մեկնարկին նվիրված հանդիպումը տեղի ունեցավ 2010 թ. մարտի 29-ին, Երևանում:

ՀԿՀԱԱՇՄ –ն կազմակերպելու է սեմինարներ և աշխատանքային հանդիպումներ` Հայաստանում գործող հասարակական ու քաղաքացիական կազմակերպությունների համացանցի և քիմիական անվտանգության հարցերով տեղեկատվական կենտրոնի ստեղծման նպատակով: Սա շահագրգիռ մարդկանց հնարավորություն կտա հեշտությամբ ձեռք բերել տեղեկատվություն և ուժեղացնել համագործակցությունը ՀԿ-ների և հասարակության այլ հատվածների միջև:

Քիմիական աղտոտվածությունը կարող է ջրի, հողի և շրջակա միջավայրի այլ բաղադրիչների որակի վատթարացման պատճառ դառնալ: Այս վտանգավոր երևույթից կարելի է խուսափել իրազեկության բարձրացման և այլընտրանքային մեթոդների խրախուսման ճանապարհով,- ասում է թունանյութերի հարցերով ՀԿՀԱԱՇՄ ՀԿ փորձագետ Լիլիկ Սիմոնյանը: Համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով, քաղաքացիներն ի վիճակի չեն պայքարելու իրենց իրավունքների պաշտպանության համար: Սա մեկն է այն հարցերից, որի լուծման ուղղությամբ նույնպես նախատեսվում են գործողություններ ծրագրի սահմաններում:

Աշխատանքային հանդիպումը կայացել է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Սույնի բովանդակությունը պատկանում է Արնիկա ասոցիացիային և ՙՀայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի՚ ՀԿ-ին և չի կարող դիտվել որպես Եվրամիության դիրքորոշման արտացոլում:

Մամլո հաղորդագրություն

Լուսանկարներ

Հաճախակի տրվող հարցեր Քիմիական նյութերի միջազգային կառավարման ռազմավարական մոտեցուման (SAICM) մասին

Նորություններ

Օրենքներ

Թունաքիմիկատների բնութագրեր

Լուծումներ` ԿՕԱ-թափոնների ոչնչացման համար

2010թ. հուլիս – նոյեմբեր ժամանակահատվածում <<Հայաստանի գյուղական համայնքներում աղքատության կրճատմանը նպաստելու նպատակով բնակչության քիմիական անվտանգության բարելավման ոլորտում ձեռք բերված փորձի տարածում>> չեխ – հայկական համատեղ ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացված շրջակա միջավայրի նմուշառման արդյունքները

Թունաքիմիկատների մոնիթորինգի իրականացումը Երեվանի մերձակա տարածքներում

Վարքագծի միջազգային կոդեքսը թունաքիմիկատների բաշխման և օգտագործման ոլորտում (PDF format, 30MB)

Կլոր սեղան

Ստոկհոլմի կոնվենցիայի 10-րդ տարեդարձին նվիրված միջազգային համաժողով, 31, Մայիս, 2011, Ծախկաձոր, Հայաստան

Առաջարկություններ` պաշտոնատար անձանց և հողագործների համար