2010-2012 -Թույներից զերծ մանկական խաղալիքներ երեխաների համար` Հայաստանում և Ղրղստանում: Շահերի պաշտպանության քարոզարշավ

Իրականացնող կազմակերպություններ` <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> ՀԿ /ՀԿՀԱԱՇՄ (Հայաստան) և <<Անկախ էկոլոգիական փորձաքննություն>> ՀԿ (Ղրղստան)

Ընդհանուր նպատակը` մինչև 2020թ.-ը նպաստել Հայաստանում, Ղրղստանում, Ռուսաստանում, Բելառուսում և Ուկրաինայում վաճառվող մանկական խաղալիքներում պարունակվող թունավոր նյութերի վերացմանն ուղղված շարունակական ջանքերին և SAICM -ի իրականացմանը նպատակային երկրներում` նախաձեռնելով ստեղծել խաղալիքներում քիմիական նյութերի պարունակության վերաբերյալ  գլոբալ տեղեկատվական համակարգ:

Առաջին տարում իրականացված աշխատանքները և արդյունքները

Մշակվել է գնահատման զեկույց` հիմնված Հայաստանում և Ղրղստանում մանկական խաղալիքներում թունավոր քիմիական նյութերի պարունակության և մարքեթինգային հետազոտությունների մասին տեղեկատության ուսումնասիրության և խաղալիքների արտադրության, արտահանման / ներմուծման, մակնշման և օրենսդրության ուսումնասիրության վրա:

Հետազոտությամբ ​​պարզվել է, որ նպատակային երկրներում մի շարք ներմուծվող խաղալիքների թիվը գերազանցում է արտահանվող խաղալիքների թվին: Վերոնշյալ երկու երկրներում էլ խաղալիքներն ամենից շատ քանակներով ներմուծվում են Չինաստանից:

Հայաստանում կա խաղալիքների միայն մեկ հավաստագրված արտադրական ձեռնարկություն և խաղալիք արտադրող մի քանի փոքր ընկերություններ, որոնք, սակայն, հավաստագրված չեն: ֆիրմային խանութներ կատարած բոլոր այցելությունների ընթացքում ՀԿՀԱԱՇՄ կազմակերպության ներկայացուցիչները հանդիպել են խանութի մենեջերների, վաճառողների և գնորդների հետ: Նրանք կատարել են ստուգումներ` կապված խաղալիքների տեսականու և փաթեթվածքների, պիտակավորման և անվտանգության վերաբերյալ հավաստագրերի առկայության հետ: Ֆիրմային խանութներում խաղալիքները եղել են փաթեթավորված և պիտակավորված: Պիտակների վրա եղել են միջազգային ստանդարտացման նշանները: Հետևաբար, և° Հայաստանում արտադրված, և° ներմուծված բոլոր խաղալիքները, որոնք վաճառվում են գրանցված խանութներում, սովորաբար ունենում են համապատասխան փաստաթղթեր: Ինչ վերաբերում է տոնավաճառներում անհատ անձանց կողմից վաճառվող խաղալիքներին, դրանց մեծ մասը թե° Հայաստանում և թե° Ղրղստանում չունեն հավաստագրեր: Բացի այդ, կիրգիզ փորձագետները դժվարությունների են հանդիպել վաճառքի ներկայացուցիչների շրջանում հարցում կատարելու ժամանակ: Հարցվածները (խանութներում և շուկաներում) տարբեր պատճառներ վկայակոչելով, հրաժարվել են հարցերին պատասխանելուց:

toys_2011_clip_image002

Մարքեթինգի հետազոտություն խանութում (Հայաստան)

Հարցումն անց է կացվել Ղրղստանում և Հայաստանում` ծնողների, մանկապարտեզի դաստիարակների և սպառողների շրջանում: Ըստ հարցման արդյունքների, տոնավաճառներից խաղալիք գնողների թիվը գերազանցում է այն մարդկանց թիվը, որոնք խաղալիքներ գնում են ֆիրմային խանութներից, քանի որ թե Հայաստանում և թե Ղրղստանում խանութներում վաճառվող խաղալիքներն, ի համեմատ տոնավաճառներում վաճառվողների, ավելի թանկ են: Բոլոր հարցվածները երկու երկրներում էլ նշում են, որ շուկայում գերակշռում են չինական խաղալիքները: Շատ հաճախ սպառողները բողոքում են խաղալիքների վատ հոտի առկայությունից, հեշտությամբ ջարդվելուց, էլեկտրահաղորդականության խանգարումից, դյուրավառ լինելուց և գունաթափումից: Սա նշանակում է, որ շատ երեխաներ ենթարկվում են վտանգավոր խաղալիքների ազդեցությանը:

 

toys_2011_clip_image004

Հարցում մանկապարտեզի դաստիարակների շրջանում (Հայաստան)

Հայաստանում հարցմանը մասնակցած ծնողների 64,7% -ն ուշադրություն է դարձնում խաղալիքների պիտակավորմանը: Ղրղստանում խաղալիքների 12 նմուշ հանձնվել է Ղրղստանի պետական ​​սանիտարահամաճարակային վերահսկողության վարչության լաբորատորիա: Կարողությունների և մարդկային ռեսուրսների բացակայության պատճառով, լաբորատորիան կարողացել է ստուգել միայն ստիրոլի, ֆենոլի, ֆորմալդեհիդի, մեթիլ սպիրտի առկայությունը, արտաքին ծածկույթների դիմադրությունը խոնավ մշակման, թքի և քրտինքի նկատմամբ, ինչպես նաև` համապատասխանությունը դիզայնին: Հիգիենայի չափորոշիչներից շեղումներ հայտնաբերվել են հինգ նմուշում, որոնցում վերը նշված թունավոր նյութերի պարունակությունը 5 կամ ավելի անգամ գերազանցել է առավելագույն թույլատրելի խտությունները:

Ծրագրի շրջանակներում իրականացվող տեղեկատվական և իրազեկման քարոզարշավի թիրախային խմբերն են` խաղալիք սպառողները, կարգավորող մարմինները, արտադրողներն ու վաճառողները: Քիմիական նյութերի կառավարման, շրջակա միջավայրի և առողջության խնդիրների թեմաներով տեղեկատվական նյութերը ստեղծվել և տարածվել են համապատասխան ազգային և միջազգային իրադարձությունների ժամանակ: Էլեկտրոնային թերթերում հայերեն լեզվով տպագրվել են հոդվածներ` խաղալիքների անվտանգության մասին:

 

toys_2011_clip_image006

Հանդիպում Արարատի Օրհուս կենտրոնում (Հայաստան)

Հաշվի առնելով պոտենցիալ ռիսկայնության բարձր մակարդակը և շփման միջոցով խաղալիքներում պարունակվող քիմիական նյութերի ազդեցության նկատմամբ երեխաների խոցելիությունը, <<Անկախ էկոլոգիական փորձաքննություն>> կազմակերպությունն Էկո – համաձայնություն ասոցիացիայի և մի շարք ՀԿ-ների հետ համատեղ, նախաձեռնել է <<Թույներից զերծ խաղալիքներ>> թեմայով քարոզարշավ: Արդյունքում, 2011թ. սեպտեմբերին հավաքվել է մի քանի հազար ստորագրություն: Ի պաշտպանություն խաղալիքների անվտանգության քարոզարշավի, միայն Ղրղստանում 800 ստորագրություն է հավաքվել: 2011թ. մայիսի 31-ին խաղալիքների անվտանգության բարելավման պահանջով դիմում է ներկայացվել Ղրղստանի Հանրապետության նախագահին, խորհրդարանի նախագահին, վարչապետին` վերը նշված 800 ստորագրության հետ միասին: Բացի այդ, <<Անկախ էկոլոգիական փորձաքննություն>> ՀԿ-ն պատրաստել է խնդրագիր օրենքը ճանաչելու համար` ի հակադրություն Ղրղստանի կառավարության անգործության, իսկ 2011թ.-ի հուլիսին խնդրագիրը ներկայացվել է Բիշքեկի միջշրջանային դատարան:

 

toys_2011_clip_image008

Զուգահեռ միջոցառում, Նախարարական 7 – րդ կոնֆերանսը` <<Շրջակա միջավայր Եվրոպայի համար>> թեմայով (Ղազախստան)

Հաշվետու ժամանակահատվածում խաղալիքները Հայաստանում և Ղրղստանում գնվել են շուկաներից և մասնագիտացված խանութներից: Քիմիական նյութերի հետազոտությունը, հատկապես խաղալիքներում ծանր մետաղների առկայության նկատմամբ, կիրականացվի 2012 թ.- ին` IPEN-ի աջակցությամբ:  Խաղալիքները  կհետազոտվեն շարժական ռենտգենյան լուսածորիչ անալիզատորի օգնությամբ:

  • Հոգացե°ք Ձեր երեխայի առողջության մասին

toys_poster

 

  • Անվտանգ են արդյոք խաղալիքները

toys

Healthy Environment for Our Children – Healthy Generation for Armenia