<<Թունավոր մետաղները մանկական արտադրանքներում>> ծրագրի և <<Ծանր մետաղները մանկական խաղալիքներում>> միջազգային համաժողովի ամփոփում

Հայաստան, Երևան, 17-18 դեկտեմբերի 2012թ. <<Թունավոր մետաղները մանկական արտադրանքներում>> ծրագիրը ԿՕԱ-ների ոչնչացման հարցերով միջազգային ցանցի (IPEN), <<Էկո-համաձայնություն>> (Eco-Accord) ՀԿ-ի և GRID – Arendal-ի մասնակցությամբ մեկնարկել է 2012թ. սեպտեմբերին` Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի վեց երկրներում: Ծրագրի շրջանակներում նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 9-ը իրականացվել է լայնամասշտաբ հետազոտություն` մանկական արտադրանքներում վեց թունավոր մետաղների (կապար, սնդիկ, կադմիում, անտիմոն, մկնդեղ, քրոմ) պարունակության նկատմամբ:…

Թունավոր մետաղները երեխաների համար նախատեսված արտադրանքներում

Մամլո հաղորդագրություն 11 դեկտեմբերի 2012թ. ք. Երևան Երեխաների համար նախատեսված արտադրանքների նկատմամբ վերահսկողությունն ուղղակիորեն կապված է երեխայի առողջության հետ: Մի շարք երկրներում, երեխաների և դեռահասների շրջանում նկատվում է հիվանդացության աճի կայուն միտում, որի պատճառներից մեկը արդյունաբերության, այդ թվում` երեխաների համար նախատեսված ապրանքատեսակներ արտադրող արդյունաբերության ճյուղերի  քիմիացումն է:   2012թ.-ին Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների Կայուն օրգանական աղտոտիչների (ԿՕԱ –…