2004 – Շրջակա միջավայրի անվտանգությունն Արարատի մարզի բնակիչների համար
Ծրագրի ֆինանսավորումը` UNIDO և UNEP Իրականացման վայրը` ՀՀ, Արարատի մարզ, Արտաշատի շրջան Տևողությունը` 6 ամիս Ծրագրի նպատակն է` բարձրացնել Արարատի մարզի բնակիչների իրազեկությունը հողագործությունում արգելված թունաքիմիկատների օգտագործման և ժամկետանց թունաքիմիկատների վնասված գերեզմանոցի վերաբերյալ: Ներածական Արարատի մարզը Հայաստանի գյուղատնտեսական շրջաններից է, որտեղ թե անցյալում, թե ներկա ժամանակներում լայնորեն կիրառվել ու կիրառվում են թունաքիմիկատներ: Մարզում գրանցվել են ԴԴՏ-ի և այլ արգելված քիմիկատների […]