2020 – Johnson & Johnson ընկերության մանկական ցանափոշու օգտագործման կասեցման վերաբերյալ քարոզարշավ

2020 թ.-ին ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն միացավ «Աղտոտիչների վերացման միջազգային ցանց»-ի (IPEN, www.ipen.org) համընդհանուր արշավին` իրազեկության բարձրացման և լոբբիստական արշավի միջոցով նպաստելու տալկ պարունակող կոսմետիկական արտադրանքների վաճառքից հեռացմանը: Հիմնական գործողությունները ներառում էին՝ 1․ մանկական ցանափոշու մշտադիտարկում Երևան քաղաքի դեղատներում 2․վեբինար ՀՀ 3 մարզի 18 համայնքի բնակիչների համար 3․ տեղեկատվության տարածում սոցիալական հարթակների միջոցով ՀՀ 6 մարզի 9 համայնքի բնակիչների շրջանում՝  ապահովելով հասանելիություն…

2020 – 2021 – «Ջերմատան աշխատակիցների աշխատանքային պատշաճ պայմանների ապահովումը և առողջության պահպանումը»

Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության ամենակարևոր ճյուղերից է, որում ներգրավված է բնակչության ավելի քան 35%-ը: Ֆերմերներն ու գյուղատնտեսության աշխատողներն աշխատանքի անվտանգության և առողջության առումով կանգնում են ամենամեծ մարտահրավերի առջև, քանի որ նրանց մեծ մասն աշխատում է տարբեր փոքր ֆերմերային տնտեսություններում և ձեռնարկություններում: Ջերմատնային արտադրության արագ աճը, հատկապես՝ Արարատի մարզում, պահանջում է հատուկ ուշադրություն աշխատանքի անվտանգության և առողջության խնդիրներին: Գյուղատնտեսական քիմիական նյութերը, թունաքիմիկատները…

2020, 25-31 հոկտեմբեր – Կապարից թունավորման կանխարգելման շաբաթ

Երկրներն ընդունում են ներկերում կապարի պարունակությունը սահմանափակող օրենքներ «Կապարով թունավորումների կանխարգելման միջազգային շաբաթ»–ը Կապարային ներկերի վերացման հարցերով գլոբալ դաշինքի նախաձեռնությունն է, կամավոր համագործակցություն, որը ստեղծվել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից` նպատակ ունենալով կանխել կապարի ազդեցությունը` խթանելով կապար պարունակող ներկերից աստիճանաբար հրաժարումը։ «Կապարով թունավորումների կանխարգելման միջազգային շաբաթ»–ը տեղի է ունենում ամեն տարի՝ հոկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում:…

2020 – ՀՀ մարզերում քիմիական անվտանգության մասին քարոզարշավ Ստոկհոլմի և Մինամատայի կոնվենցիաների շրջանակում

Սեմինարներ` Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման շրջանակում վտանգավոր քիմիական նյութերի՝ ԿՕԱ-ների (թունաքիմիկատներ, ՊՔԲ-ներ) և Մինամատայի կոնվենցիայի իրականացման շրջանակում շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա սնդիկի ազդեցության և դրանց վտանգների կանխման վերաբերյալ   2020 թ.–ի մարտի 2–ից մինչև հունիսի 30–ը «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) հասարակական կազմակերպությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորմամբ…

2019 – 2020 – Լյումինեսցենտային լամպերի հետազոտություն ՀՀ մարզերում

Հայաստանի Հանրապետության մարզերում իրականացված լյումինեսցենտային լամպերի հետազոտության արդյունքների վերլուծություն   2019 թ.–ի դեկտեմբերի 25-ից մինչև 2020 թ.–ի ապրիլի 30-ը «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) հասարակական կազմակերպությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորմամբ իրականացրել է լյումինեսցենտային լամպերի հետազոտություն ՀՀ–ում՝ ք. Երևանում և 8 մարզի հետևյալ քաղաքներում՝ Մասիս և Արտաշատ (Արարատի մարզ),…

2018 – Կայուն օրգանական աղտոտիչների և կոշտ կենցաղային թափոնների վերաբերյալ սեմինարներ Հրազդան, Դիլիջան, Ստեփանավան և Գավառ քաղաքներում

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) հասարակական կազմակերպությունը, ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ, անցկացրել է սեմինարներ` նվիրված կայուն օրգանական աղտոտիչների, մասնավորապես` թունաքիմիկատների օգտագործման և բնակավայրերից գոյացած կենցաղային թափոնների և դրանց ոչ ճիշտ կառավարման հետևանքով առաջացած վնասակար նյութերի (դիօքսիններ, ֆուրաններ և այլ կայուն նյութեր) ազդեցության և ճիշտ կառավարման հարցերի վերաբերյալ բնակչության…

Կապարից թունավորման կանխարգելման շաբաթ, 21-27 հոկտեմբեր 2018թ.

2018թ.–ի հոկտեմբերի 21-27-ը տեղի ունեցավ 6-րդ ամենամյա «Կապարից թունավորման կանխարգելման գործողությունների միջազգային շաբաթ»–ը: «Հայ կանայք հանուն առողջության  և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ–ն միացավ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրին (ՄԱՇՄԾ) և աշխարհի այլ կազմակերպություններին` արգելելու կապարային ներկերի օգտագործումը և բարձրացնելու Կապարային ներկերի վերացման հարցերով գլոբալ դաշինքի գործունեության մասին իրազեկությունը։ Նախաձեռնության շրջանակում, «ԿՕԱ–ների ոչնչացման հարցերով միջազգային ցանց»–ի (IPEN) աջակցությամբ,…

2017-2019 թթ. – Հանուն թույներից զերծ միջավայրի` տեղական մակարդակից մինչև համընդհանուր

Ծրագրի նպատակը՝ Քիմիական նյութերի կառավարման վերաբերյալ իրազեկվածության բարձրացում և կարողությունների հզորացում համայնքահեն մոտեցումների միջոցով, որոնք կբարձրացնեն վնասակար քիմիկատների արտանետումների կրճատման ուղղությամբ իրականացվող տեղական, ազգային և գլոբալ ռազմավարությունների արդյունավետությունը: Ծրագիրը նախատեսված է նպաստելու ԳԷՀ ՓԴԾ / ՄԱԶԾ «Ժամկետանց թունաքիմիկատների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում՝ Հայաստանում անվտանգ քիմիկատների կառավարման շրջանակներում» ընթացիկ ծրագրի իրականացմանը: Ծրագրով իրականացված գործողություններ Ստեղծված…

2013 -Մանկական խաղալիքների անվտանգությունը որպես ազգային գերակայություն

Զգուշացեք, վտանգավոր է Ծրագրային գործողություններ Ստորագրահավաք Երևանի կենդանաբանական այգու այցելուների շրջանում` երեխաների պաշտպանության միջազգային օրը   Տեղեկատվության տարածում կենդանաբանական այգում Տեղեկատվության տարածում հեռուստատեսության միջոցով Մ. Իզմիրլյանի անվան մանկատան սաներին անվտանգ խաղալիքների տրամադրում Աշխատանքային հանդիպում խաղալիքների անվտանգության հարցերի շուրջ Ծնողների և դաստիարակների  իրազեկության բարձրացում  Երևանի թիվ 12 և 19 մանկապարտեզներում Ծնողների և դաստիարակների  իրազեկության բարձրացում  Երևանի թիվ 13 և 22 մանկապարտեզներում…

2011-2013 Ասենք ոչ քիմիկատներին մեր շրջապատում

Ծրագրի տևողությունը` 12/2011 – 5/2013  Ծրագիրը ներառում է 2 բաղադրիչ` 1. համայնքային զարգացում 2. շահերի պաշտպանություն  Ստեղծված տեղեկատվական նյութեր  Ծրագրի ընթացք Գյուղի ակտիվ կանայք ասում են ոչ քիմիկատներին Ձմեռն անցավ, եկավ գարուն:  Հրազդանի  շրջանի  Սոլակ  համայնքի  մի  խումբ  կանայք,  որոնք  ընդգրկված  են <<Ասենք ոչ քիմիկատներին մեր շրջապատում>> ծրագրի շրջանակներում ստեղծված Սոլակ համայնքի կայուն երկրագործության աջակցության կենտրոնի կազմում,  սրտի  թրթիռով  սպասում  են  գարնանամուտին: Ավելին>>…