2018 – Կայուն օրգանական աղտոտիչների և կոշտ կենցաղային թափոնների վերաբերյալ սեմինարներ Հրազդան, Դիլիջան, Ստեփանավան և Գավառ քաղաքներում

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) հասարակական կազմակերպությունը, ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ, անցկացրել է սեմինարներ` նվիրված կայուն օրգանական աղտոտիչների, մասնավորապես` թունաքիմիկատների օգտագործման և բնակավայրերից գոյացած կենցաղային թափոնների և դրանց ոչ ճիշտ կառավարման հետևանքով առաջացած վնասակար նյութերի (դիօքսիններ, ֆուրաններ և այլ կայուն նյութեր) ազդեցության և ճիշտ կառավարման հարցերի վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացմանը:

Սեմինարներն անցկացրել են ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի փորձագետներ Լիլիկ Սիմոնյանը և Քնարիկ Գրիգորյանը` ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան, Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Ստեփանավան և Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքներում:

  Սեմինարների կազմակերպմանն աջակցել են բնապահպանական տեղեկատվական հասարակական կենտրոնի համակարգողները, ինչպես նաև  մարզային լրագրողները՝ հրապարակելով սեմինարի վերաբերյալ նյութերը տեղական տպագիր և էլեկտրոնային թերթերում:

Ստորև ներկայացվում են տպագրված հոդվածների խորագրերը և հղումները: