Միջկառավարական բանակցային կոմիտեի հինգերորդ նիստն՝ ուղղված պլաստմասսայով աղտոտման վերաբերյալ, ներառյալ ծովային միջավայրում, միջազգային իրավաբանորեն պարտավորեցնող գործիքի մշակմանը

Միջկառավարական բանակցային կոմիտեի հինգերորդ նիստը (ՄԲԿ-5/INC-5), որի նպատակն է մշակել պլաստմասսայով աղտոտման վերաբերյալ, ներառյալ ծովային միջավայրում, միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիք, տեղի ունեցավ 2024 թ․-ի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքի ցուցահանդեսային և համաժողովների կենտրոնում (https://www.unep.org/inc-plastic-pollution/session-5): Համաձայնագրի նախագծի հիմնական դրույթներն արտացոլված են հետևյալ հոդվածներում՝ արտադրանքների մասին 3-րդ հոդվածը, ներառյալ արտադրանքներում քիմիական նյութերը սահմանափակելու և պլաստմասսե արտադրանքներում քիմիական նյութերի վերաբերյալ […]

Հայաստանի վերաբերյալ զեկույցներ բարձր վտանգավորության թունաքիմիկատների (ԲՎԹ-ներ) մասին

Հայաստանի վերաբերյալ առաջին զեկույցը բարձր վտանգավորության թունաքիմիկատների (ԲՎԹ-ներ) մասին, 2020 թ. 2019 թ. դեկտեմբերից մինչև 2020 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն պատրաստել է երկրի զեկույց՝ նվիրված բարձր վտանգավորության թունաքիմիկատներին (ռուսերեն լեզվով)։ Զեկույցը ներառում է տեղեկատվություն դրանց կառավարման, դրանց կիրառումը աստիճանաբար դադարեցնելու գործընթացի խթանման, առկա այլընտրանքների, ինչպես նաև Հայաստանի գյուղատնտեսությունում ոչ քիմիական մոտեցումների (օրինակ՝ ագրոէկոլոգիայի) վերաբերյալ։ Ուսումնասիրությունն իրականացվել է «Աղտոտիչների […]

Տեղեկատվական նյութեր

Ջրի, ջրահեռացման և հիգիենայի վերաբերյալ տեղեկատվություն երեխաների համար Ջրի շրջապտույտը բնության մեջ Ջուրը կյանքի աղբյուրն է Ջուրը և մարդու առողջությունը – երեխաների համար ելույթ

2020 – Johnson & Johnson ընկերության մանկական ցանափոշու օգտագործման կասեցման վերաբերյալ քարոզարշավ

2020 թ.-ին ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն միացավ «Աղտոտիչների վերացման միջազգային ցանց»-ի (IPEN, www.ipen.org) համընդհանուր արշավին` իրազեկության բարձրացման և լոբբիստական արշավի միջոցով նպաստելու տալկ պարունակող կոսմետիկական արտադրանքների վաճառքից հեռացմանը: Հիմնական գործողությունները ներառում էին՝ 1․ մանկական ցանափոշու մշտադիտարկում Երևան քաղաքի դեղատներում 2․վեբինար ՀՀ 3 մարզի 18 համայնքի բնակիչների համար 3․ տեղեկատվության տարածում սոցիալական հարթակների միջոցով ՀՀ 6 մարզի 9 համայնքի բնակիչների շրջանում՝  ապահովելով հասանելիություն […]

2020 – 2021 – «Ջերմատան աշխատակիցների աշխատանքային պատշաճ պայմանների ապահովումը և առողջության պահպանումը»

Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության ամենակարևոր ճյուղերից է, որում ներգրավված է բնակչության ավելի քան 35%-ը: Ֆերմերներն ու գյուղատնտեսության աշխատողներն աշխատանքի անվտանգության և առողջության առումով կանգնում են ամենամեծ մարտահրավերի առջև, քանի որ նրանց մեծ մասն աշխատում է տարբեր փոքր ֆերմերային տնտեսություններում և ձեռնարկություններում: Ջերմատնային արտադրության արագ աճը, հատկապես՝ Արարատի մարզում, պահանջում է հատուկ ուշադրություն աշխատանքի անվտանգության և առողջության խնդիրներին: Գյուղատնտեսական քիմիական նյութերը, թունաքիմիկատները […]

2020, 25-31 հոկտեմբեր – Կապարից թունավորման կանխարգելման շաբաթ

Երկրներն ընդունում են ներկերում կապարի պարունակությունը սահմանափակող օրենքներ «Կապարով թունավորումների կանխարգելման միջազգային շաբաթ»–ը Կապարային ներկերի վերացման հարցերով գլոբալ դաշինքի նախաձեռնությունն է, կամավոր համագործակցություն, որը ստեղծվել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից` նպատակ ունենալով կանխել կապարի ազդեցությունը` խթանելով կապար պարունակող ներկերից աստիճանաբար հրաժարումը։ «Կապարով թունավորումների կանխարգելման միջազգային շաբաթ»–ը տեղի է ունենում ամեն տարի՝ հոկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում: […]

2019-2023 – «Գյուղական տնտեսական զարգացում – նոր տնտեսական հնարավորություններ» ծրագիրը

«Գյուղական տնտեսական զարգացում – նոր տնտեսական հնարավորություններ» (ԳՏԶ ՆՏՀ) ծրագիրն իրականացնում է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը՝ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ միջավայրի համար» ՀԿ-ի, «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ընկերության և «Հիքս Բերնհամ էնդ Ուիլյամս» ՍՊԸ-ի հետ համատեղ: ԳՏԶ ՆՏՀ ծրագիրը հիմնված է ընթացիկ և նախորդ նախագծերի, նախաձեռնությունների և գործողությունների վրա, որոնք ՀՀ կառավարությունը, ԱՄՆ կառավարությունը, ԱՄՆ […]

2020 – ՀՀ մարզերում քիմիական անվտանգության մասին քարոզարշավ Ստոկհոլմի և Մինամատայի կոնվենցիաների շրջանակում

Սեմինարներ` Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման շրջանակում վտանգավոր քիմիական նյութերի՝ ԿՕԱ-ների (թունաքիմիկատներ, ՊՔԲ-ներ) և Մինամատայի կոնվենցիայի իրականացման շրջանակում շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա սնդիկի ազդեցության և դրանց վտանգների կանխման վերաբերյալ   2020 թ.–ի մարտի 2–ից մինչև հունիսի 30–ը «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) հասարակական կազմակերպությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորմամբ […]

2019–2020 Հայաստանի գյուղական բնակավայրերում ջրի կառավարման մարտահրավերների լուծման իրականացման նախաձեռնում

Հայաստանն իր չոր կլիմայական պայմաններով լեռնային տեղանքի խոցելի բնական և ագրո-էկոհամակարգերով, երաշտներով և ջրային պաշարների անհավասար բաշխմամբ համարվում է համաշխարհային բնապահպանական փոփոխությունների նկատմամբ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի զգայուն երկրներից մեկը։ Փոքր ֆերմերները և հատկապես աղքատ կին ֆերմերները, ի թիվս այլ պատճառների, անհամաչափորեն կրում են կլիմայի փոփոխության ազդեցության հետևանքները`անմխիթար վիճակում գտնվող ենթակառուցվածքների կամ դրանց բացակայության պատճառով: Ծրագիրն օգտագործել է համայնքահեն […]

Ֆոտովոլտային համակարգի գնման մրցույթի հայտարարություն

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն 2020 թ-ի ապրիլի 15-ին հայտարարում է մրցույթ Ֆոտովոլտային համակարգի գնման վերաբերյալ ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ համայնքի ՋՕԸ-ի պոմպակայանում տեղադրվելիք պոմպի աշխատանքի համար էլեկտրական հոսանք ստանալու նպատակով: Մրցույթի վերջնաժամկետը սահմանվում է 2020 թ-ի ապրիլի 30-ը: Աշխատանքների իրականացման վերջնաժամկետը հունիսի 15-ը: Բոլոր առաջարկները գնահատվելու են հանձնաժողովի կողմից տեխնիկական լուծման (55%) և գնային առաջարկից […]