2019 – 2020 – Լյումինեսցենտային լամպերի հետազոտություն ՀՀ մարզերում

Հայաստանի Հանրապետության մարզերում իրականացված լյումինեսցենտային լամպերի հետազոտության արդյունքների վերլուծություն   2019 թ.–ի դեկտեմբերի 25-ից մինչև 2020 թ.–ի ապրիլի 30-ը «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) հասարակական կազմակերպությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորմամբ իրականացրել է լյումինեսցենտային լամպերի հետազոտություն ՀՀ–ում՝ ք. Երևանում և 8 մարզի հետևյալ քաղաքներում՝ Մասիս և Արտաշատ (Արարատի մարզ), […]

Ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիությունը խոցելի և մեկուսացված խմբերի համար

Մամուլի հաղորդագրություն Երևան, 30 հունվարի 2020թ.: Յուրաքանչյուր ոք ունի ջրամատակարարման և ջրահեռացման հասանելիության իրավունք և յուրաքանչյուր ոք պարտավոր է վճարել մատուցված ծառայությունների դիմաց: Պետությունը պետք է սահմանի այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կընձեռեն սոցիալապես անապահով բնակչությանն օգտվել այդ ծառայություններից, իսկ բնակչության կողմից` ապահովել այդ ծառայությունների դիմաց վճարումը: Այս և ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի մի շարք այլ խնդիրներին էր նվիրված սույն թվականի […]

Կապարով թունավորումների կանխարգելման միջազգային շաբաթ` Երկրներն ընդունում են ներկերում կապարի պարունակությունը սահմանափակող օրենքներ

«Կապարով թունավորումների կանխարգելման միջազգային շաբաթ»–ը Կապարային ներկերի վերացման հարցերով գլոբալ դաշինքի նախաձեռնությունն է, կամավոր համագործակցություն, որը ստեղծվել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից` նպատակ ունենալով կանխել կապարի ազդեցությունը` խթանելով կապար պարունակող ներկերից աստիճանաբար հրաժարումը։ «Կապարով թունավորումների կանխարգելման միջազգային շաբաթ»–ը տեղի է ունենում ամեն տարի՝ հոկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում: «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» […]

«Երիտասարդ մասնագետների խրախուսում` գյուղատնտեսական սննդի արժեքային շղթաների էլեկտրիֆիկացման և կայուն բիզնես մոդելների ստեղծման համար» ծրագրի մեկնարկը

(Մամուլի հաղորդագրություն) Երևան, 8 հոկտեմբերի 2019թ.: «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ-ի կողմից տրվեց «Երիտասարդ մասնագետների խրախուսում` գյուղատնտեսական սննդի արժեքային շղթաների էլեկտրիֆիկացման և կայուն բիզնես մոդելների ստեղծման համար» ծրագրի մեկնարկը` Չիլիի համալսարանի Էներգետիկայի կենտրոնի հետ համատեղ (CE-FCFM): Այն ֆինանսավորվում է «Մեկ մոլորակ» ցանցի «Կայուն կենսակերպ և կրթություն» (ԿԿԿ/SLE) ծրագրի միջոցով: Վերջինս ղեկավարում են Ճապոնիայի շրջակա միջավայրի […]

Մենք քսան տարեկան ենք

2019թ.–ի սեպտեմբերի 24–ին, Արամ Խաչատրյանի անվան տուն–թանգարանում «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ–ն նշեց իր հիմնադրման 20–ամյակը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախարարությունների, միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների, ՀԿ–ների ներկայացուցիչներ և արտասահմանյան հյուրեր։ Միջոցառման ժամանակ հնչեցին աշխարհահռչակ կոմպոզիտորների ստեղծագործություններ`  Արամ Ասատրյանի (ջութակ), Յանա Դարյանի (ալտ), Հասմիկ Տեր–Անտոնյանի (դաշնամուր) և Գոհար Ներսիսյանի (վոկալ)   կատարմամբ։  http://awhhe.am/anniversary20/anniversary20-arm.pptx http://awhhe.am/anniversary20/anniversary20-outcome-arm.pptx  

Վտանգավոր է. ԵՄ–ի սահմանած նոր չափորոշիչը  թույլ է տալիս մանկական խաղալիքներում օգտագործել թունունակ քիմիական նյութեր և վերամշակված պլաստմասսայից պատրաստված այլ արտադրանքներ

  (Պրահա, Բրյուսել, փետրվարի 21, 2019թ.). Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի «Կայուն օրգանական աղտոտիչների (ԿՕԱ) վերաբերյալ կանոնակարգի բարեփոխման մասին» որոշմամբ, որի մասին հայտարարվեց այս շաբաթ, երեխաները կշարունակեն գտնվել վտանգավոր անտիպիրենների (հակակրակային խառնուրդներ) ազդեցության սպառնալիքի տակ, որոնք, ինչպես հայտնի է, առաջացնում են վահանագեղձի գործառույթի խաթարում և նյարդաբանական  խանգարումներ: Բարեփոխված կանոնակարգի համաձայն, վերամշակված պլաստմասսայի մեջ թույլատրվելու է օգտագործել բարձր խտությամբ անտիպիրեններ, որոնք առկա […]

2019-2021 «Կանանց հնարավորությունների ընձեռում՝ Հայաստանում ջրային ռեսուրսների կայուն կառավարման գործընթացին մասնակցության համար»

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ–ի կողմից  տրվել է ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Կանանց հնարավորությունների ընձեռում՝ Հայաստանում ջրային ռեսուրսների կայուն կառավարման գործընթացին մասնակցության համար» ծրագրի մեկնարկը։ Սույն 24–ամսյա ծրագիրը, որը մեկնարկել է 2019թ.–ի հունվարի 1–ին, նպատակ ունի նպաստել Արարատյան դաշտում բնական ջրային պաշարների կայուն կառավարմանն` ընդլայնելով կանանց խմբերի մասնակցությունը համայնքի ջրային պաշարների վերահսկման գործընթացին` ջրամատակարարման […]

2018-2019- Հայաստանում «Ջրի և առողջության մասին» արձանագրության համատեքստում սահմանված ազգային թիրախների վերանայում և «Ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման գործողությունների ծրագրի» իրականացում

  Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի ԵՏՀ – ԱՀԿ/եվրոպական տարածաշրջանային գրասենյակի  «Ջրի և առողջության մասին» արձանագրությունը ստորագրել է 1999թ.–ին։ Արձանագրության 6-րդ հոդվածի համաձայն, «Ջրի և առողջության մասին» արձանագրության համատեքստում նախնական թիրախները և նպատակային ժամկետները մշակվել են ՄԱԿ-ի ԵՏՀ–ի FinWaterWei ծրագրի շրջանակում` 2013-2014 թվականների ընթացքում և հաստատվել են 2014թ.–ի մայիսին կայացած Ջրային ռեսուրսների կառավարման հարցերով ազգային քաղաքականության երկխոսության ղեկավար հանձնախմբի նիստի կողմից: Արձանագրությունը պահանջում […]

Հայաստանի Լոռու մարզում բնակվող մարդկանց տների մոտ հայտնաբերվել են թունունակ ծանր մետաղներ

Մամուլի հաղորդագրություն 10 դեկտեմբերի 2018թ. Հայաստանի Լոռու մարզում բնակվող մարդկանց տների մոտ հայտնաբերվել են թունունակ ծանր մետաղներ: Չեխ գիտնականները գտնում են, որ մեղավորը տեղական արդյունաբերությունն է Ալավերդի/Երևան. Լոռու մարզում հանքարդյունաբերության և մետաղագործական ձեռնարկությունների շրջակայքը, հավանաբար, աղտոտված է վտանգավոր քիմիական նյութերով, հիմնականում` պղնձով, որի պարունակությունները գերազանցում են իրավական չափանիշները և հիգիենիկ նորմերը: Տեղական թեժ կետերը, որոնք անմիջականորեն աղտոտում են շրջակա միջավայրը, […]

2018 – Կայուն օրգանական աղտոտիչների և կոշտ կենցաղային թափոնների վերաբերյալ սեմինարներ Հրազդան, Դիլիջան, Ստեփանավան և Գավառ քաղաքներում

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) հասարակական կազմակերպությունը, ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ, անցկացրել է սեմինարներ` նվիրված կայուն օրգանական աղտոտիչների, մասնավորապես` թունաքիմիկատների օգտագործման և բնակավայրերից գոյացած կենցաղային թափոնների և դրանց ոչ ճիշտ կառավարման հետևանքով առաջացած վնասակար նյութերի (դիօքսիններ, ֆուրաններ և այլ կայուն նյութեր) ազդեցության և ճիշտ կառավարման հարցերի վերաբերյալ բնակչության […]