Դիտակ համայնքի մանկապարտեզի վերագործարկում

ՀՀ Արարատի մարզի Դիտակ համայնքի մանկապարտեզի վերագործարկման հարցում իր աջակցությունն է ցուցաբերել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը։ Մտահոգված լինելով համայնքի երեխաների դաստիարակությամբ և կրթությամբ, տիկին Գասպարյանը մեծ ջանքեր է գործադրել մանկապարտեզի վերաշահագործումը հնարավոր դարձնելու համար։ Մանկապարտեզի հետագա գործունեության ապահովման նպատակով, ՀՀ Արարատի մարզպետարանը ցուցաբերել է ֆինանսական աջակցություն։  

Հայտարարություն շինարարական աշխատանքների իրականացման մրցույթ հայտարարելու մասին

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը ս/թ.-ի նոյեմբերի 1-ից հայտարարում է շինարարական աշխատանքների իրականացման մրցույթ՝ Արմավիրի մարզի Ապագա և Ջրառատ և Արարատի մարզի Բերքանուշ համայնքներում ոռոգման ջրագծի և Արարատի մարզի Տափերական համայնքում խմելու ջրի ջրագծի անցկացման համար: Կից ներկայացվում են Ապագա, Ջրառատ և Բերքանուշ համայնքների ոռոգման ջրագծի և Տափերական համայնքի խմելու ջրի ջրագծի կառուցման ծավալաթերթերն ու…

Կապարով թունավորումների կանխարգելման միջազգային շաբաթ` Երկրներն ընդունում են ներկերում կապարի պարունակությունը սահմանափակող օրենքներ

«Կապարով թունավորումների կանխարգելման միջազգային շաբաթ»–ը Կապարային ներկերի վերացման հարցերով գլոբալ դաշինքի նախաձեռնությունն է, կամավոր համագործակցություն, որը ստեղծվել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից` նպատակ ունենալով կանխել կապարի ազդեցությունը` խթանելով կապար պարունակող ներկերից աստիճանաբար հրաժարումը։ «Կապարով թունավորումների կանխարգելման միջազգային շաբաթ»–ը տեղի է ունենում ամեն տարի՝ հոկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում: «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի»…

«Երիտասարդ մասնագետների խրախուսում` գյուղատնտեսական սննդի արժեքային շղթաների էլեկտրիֆիկացման և կայուն բիզնես մոդելների ստեղծման համար» ծրագրի մեկնարկը

(Մամուլի հաղորդագրություն) Երևան, 8 հոկտեմբերի 2019թ.: «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ-ի կողմից տրվեց «Երիտասարդ մասնագետների խրախուսում` գյուղատնտեսական սննդի արժեքային շղթաների էլեկտրիֆիկացման և կայուն բիզնես մոդելների ստեղծման համար» ծրագրի մեկնարկը` Չիլիի համալսարանի Էներգետիկայի կենտրոնի հետ համատեղ (CE-FCFM): Այն ֆինանսավորվում է «Մեկ մոլորակ» ցանցի «Կայուն կենսակերպ և կրթություն» (ԿԿԿ/SLE) ծրագրի միջոցով: Վերջինս ղեկավարում են Ճապոնիայի շրջակա միջավայրի…

Մենք քսան տարեկան ենք

2019թ.–ի սեպտեմբերի 24–ին, Արամ Խաչատրյանի անվան տուն–թանգարանում «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ–ն նշեց իր հիմնադրման 20–ամյակը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախարարությունների, միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների, ՀԿ–ների ներկայացուցիչներ և արտասահմանյան հյուրեր։ Միջոցառման ժամանակ հնչեցին աշխարհահռչակ կոմպոզիտորների ստեղծագործություններ`  Արամ Ասատրյանի (ջութակ), Յանա Դարյանի (ալտ), Հասմիկ Տեր–Անտոնյանի (դաշնամուր) և Գոհար Ներսիսյանի (վոկալ)   կատարմամբ։  https://awhhe.am/anniversary20/anniversary20-arm.pptx https://awhhe.am/anniversary20/anniversary20-outcome-arm.pptx  

Վտանգավոր է. ԵՄ–ի սահմանած նոր չափորոշիչը  թույլ է տալիս մանկական խաղալիքներում օգտագործել թունունակ քիմիական նյութեր և վերամշակված պլաստմասսայից պատրաստված այլ արտադրանքներ

  (Պրահա, Բրյուսել, փետրվարի 21, 2019թ.). Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի «Կայուն օրգանական աղտոտիչների (ԿՕԱ) վերաբերյալ կանոնակարգի բարեփոխման մասին» որոշմամբ, որի մասին հայտարարվեց այս շաբաթ, երեխաները կշարունակեն գտնվել վտանգավոր անտիպիրենների (հակակրակային խառնուրդներ) ազդեցության սպառնալիքի տակ, որոնք, ինչպես հայտնի է, առաջացնում են վահանագեղձի գործառույթի խաթարում և նյարդաբանական  խանգարումներ: Բարեփոխված կանոնակարգի համաձայն, վերամշակված պլաստմասսայի մեջ թույլատրվելու է օգտագործել բարձր խտությամբ անտիպիրեններ, որոնք առկա…