2018-2019- Հայաստանում «Ջրի և առողջության մասին» արձանագրության համատեքստում սահմանված ազգային թիրախների վերանայում և «Ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման գործողությունների ծրագրի» իրականացում

  Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի ԵՏՀ – ԱՀԿ/եվրոպական տարածաշրջանային գրասենյակի  «Ջրի և առողջության մասին» արձանագրությունը ստորագրել է 1999թ.–ին։ Արձանագրության 6-րդ հոդվածի համաձայն, «Ջրի և առողջության մասին» արձանագրության համատեքստում նախնական թիրախները և նպատակային ժամկետները մշակվել են ՄԱԿ-ի ԵՏՀ–ի FinWaterWei ծրագրի շրջանակում` 2013-2014 թվականների ընթացքում և հաստատվել են 2014թ.–ի մայիսին կայացած Ջրային ռեսուրսների կառավարման հարցերով ազգային քաղաքականության երկխոսության ղեկավար հանձնախմբի նիստի կողմից: Արձանագրությունը պահանջում է թիրախների պարբերական վերանայում:

Ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիությունը դարձել է արձանագրության աշխատանքի կարևոր մասը։ ՄԱԿ-ի ԵՏՀ–ն 2015-2016 թվականներին աջակցել է Հայաստանին` «Ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության խնքնագնահատման քարտ»–ի իրականացման և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի կողմից հավանության արժանացած 2018-2020 թթ. «Ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության վերաբերյալ գործողությունների ծրագրի» մշակման գործում: Այնուամենայնիվ, Հայաստանը խնդրում է աջակցել իրեն գործողությունների ծրագրի շրջանակում ընտրված միջոցառումների իրականացման շուրջ, ինչն, իր հերթին, կնպաստի երկրում ջրամատակարարման և ջրահեռացման հասանելիության հարցում անհավասարությունների նվազեցմանը:

ՄԱԿ–ի ԵՏՀ–ի կողմից EUWI+ ծրագրի շրջանակում ցուցաբերվելիք աջակցության հարցի քննարկման նպատակով, Երևանում 2017թ.–ի դեկտեմբերի 5–ին, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ, կազմակերպվել է Հայաստանում «Ջրի և առողջության մասին» արձանագրության և ջրամատակարարման և ջրահեռացման վերաբերյալ խորհրդատվական հանդիպում: Որպես արդյունք, որոշվել է վերանայել արձանագրության ներքո սահմանված ազգային նպատակները` հաշվի առնելով վերջերս տեղի ունեցած ազգային և համաշխարհային զարգացումները, ինչպես, օրինակ, Հայաստանի և ԵՄ–ի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի կնքումը և կայուն զարգացման նպատակները: Որոշվեց նաև տալ ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման գործողությունների ծրագրի շրջանակում առաջին միջոցառման, մասնավորապես, թիվ 1 միջոցառման իրականացման մեկնարկը (ինքնագնահատման քարտի իրականացման ապահովման նպատակով ջրի օրենսդրական դաշտի վերլուծություն և օրենսդրական խոչընդոտների բացահայտում):

Ընթացիկ հանձնարարությունը կենտրոնանում է թիրախների վերանայման ամբողջ փուլի ավարտման (ելակետային իրավիճակի վերլուծություն, խնդիրների առաջնահերթացում, թիրախների և խորհրդատվության գործընթացի նախապատրաստում) և ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման գործողությունների ծրագրի շրջանակում առաջին միջոցառման իրականացման վրա:

Առաջադրանք 1. «Ջրի և առողջության մասին» արձանագրության ներքո վերանայված ազգային նպատակների նախագծի նախապատրաստում


Թիրախները վերանայվել են «Ջրի և առողջության մասին» արձանագրության դրույթներին համապատասխան`արտացոլելու համար ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում առկա իրավիճակը։ Բացի այդ, դրանք ներդաշնակեցված են «Մինչև 2030թ.–ը կայուն զարգացման օրակարգ»–ի հետ:

 

Առաջադրանք 2. Ջրի օրենսդրական դաշտի վերլուծություն և օրենսդրական խոչընդոտների բացահայտում` հավասար հասանելիության ինքնագնահատման քարտի իրականացման ապահովման համար

Այս հանձնարարությունը ներառում է օրենսդրական դաշտի վերլուծությունը և օրենսդրական բարեփոխումների առաջարկությունների փաթեթը` Հայաստանում ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման համար:

 

Առաջադրանք 3. Ազգային շահագրգիռ կողմերի խորհրդատվական հանդիպման և երկու աշխատանքային հանդիպումների կազմակերպում` քննարկելու համար ազգային նպատակների վերանայման և հավասար հասանելիության վերաբերյալ գործողությունների ծրագրի իրականացման գործընթացը:

 

«Ջրի և առողջության մասին» արձանագրության ներքո թիրախների սահմանման մեթոդաբանությունը, ինչպես նշված է պաշտոնական ուղեցույցների փաստաթղթերում, պահանջում է թիրախների նախագծերի և դրանց իրականացման պլանի վերաբերյալ լայն խորհրդատվության կազմակերպում: Այս պահանջը պայմանավորված է երկրի տարբեր մասերում տարբեր շահագրգիռ կողմերի տեսակետների ու կարիքների արտացոլման անհրաժեշտությամբ: Նույնը վերաբերում է ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության գործողությունների ծրագրի իրականացմանը, որը պահանջում է խորհրդատվություն օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ոլորտում աշխարհագրական, տնտեսական և սոցիալական անհավասարությունների վերացման համար:

2019թ.–ի փետրվարի 19-ին Երևանում կազմակերպվեց ազգային շահագրգիռ կողմերի խորհրդատվական հանդիպում, որի նպատակն էր քննարկել աշխատանքների իրականացման ուղղությունները:

 

 

Զեկույցներ

Հրապարակում

ՄԱԿ-Ի ԵՏՀ / ԱՀԿ-Ի ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ «ՋՐԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ԹԻՐԱԽՆԵՐԸ