2019-2021 «Կանանց հնարավորությունների ընձեռում՝ Հայաստանում ջրային ռեսուրսների կայուն կառավարման գործընթացին մասնակցության համար»

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ–ի կողմից  տրվել է ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Կանանց հնարավորությունների ընձեռում՝ Հայաստանում ջրային ռեսուրսների կայուն կառավարման գործընթացին մասնակցության համար» ծրագրի մեկնարկը։

Սույն 24–ամսյա ծրագիրը, որը մեկնարկել է 2019թ.–ի հունվարի 1–ին, նպատակ ունի նպաստել Արարատյան դաշտում բնական ջրային պաշարների կայուն կառավարմանն` ընդլայնելով կանանց խմբերի մասնակցությունը համայնքի ջրային պաշարների վերահսկման գործընթացին` ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման նպատակով: Դրան հասնելու համար, պետք է ձեռնարկվի միմյանց հետ փոխկապակցված երեք գործողություն` ազգային մակարդակում քննարկումներ սակագների փոխհատուցման մեխանիզմների վերաբերյալ` խոցելի և մարգինալացված խմբերի համար խմելու ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման համար, մարզային մակարդակում մշտադիտարկման  վրա հիմնված մասնակցություն ոռոգման ջրի վերահսկմանը և համայնքային մակարդակում չորս փորձնական նախագծերի իրականացում։

ԾՐԱԳՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քննարկում խոցելի և մարգինալացված խմբերի համար խմելու ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման նպատակով սակագների փոխհատուցման մեխանիզմների վերաբերյալ

Իրազեկության բարձրացման քարոզարշավ

Մշտադիտարկման վրա հիմնված մասնակցություն ոռոգման ջրի վերահսկմանը

Չորս փորձնական նախագծերի իրականացումը

Ապագա, Արմավիրի մարզ

2019 թ-ի Արմավիր մարզի Ապագա համայնքում իրականացվել է 157 մ ոռոգման ջրագծի կառուցումը մետաղյա խողովակաշարով, այն ունի ստորգետնյա տեղադրություն, որը ապահովում է դրա հուսալիությունն ու երկարակեցությունը/ ապահովում երկարաժամկետ ծառայումը: Համայնքի կողմից ներդրման շնորհիվ կառուցվել է այդ խողովակաշարի 30 մ-ը:

Այսպիսով 2020 թ-ին երկրորդ փուլով Արմավիր մարզի Ապագա համայնքում շարունակվել է ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքները, կառուցվել է 120 մ ոռոգման ջրագիծ:

2020 թ-ին երրորդ փուլով Արմավիր մարզի Ապագա համայնքում շարունակվել է ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքները, կառուցվել է ևս 108 մ ոռոգման ջրագիծ:

Տափերական, Արարատի մարզ

2019 թ-ի նոյեմբերին կառուցվել է մետաղյա խողովակաշարով խմելու ջրագիծ 512 մ երկարության, որը նորակառույց մայր ջրագիծը միացրել է Տափերականի ներքին ցանցին: Համայնքի ներդրումը 400 000 ՀՀ դրամ է:

 

Բերքանուշ, Արարատի մարզ

2020 թ-ի ապրիլին 193 մ երկարությամբ ոռոգման ջրագծի կառուցումը: Ոռոգման ջրագիծը կառուցվել է ցեմենտբետոնե կիսախողովակներով և 5 ջրբաժան հատվածում կառուցվել են ջրթող ավազանններ: Ջրատարի այն հատվածը, որը հատվում է ճանապարհի հետ, ստորգետնյա մետաղյա խողովակից է:

Նման ոռոգման ջրատարը զգալիորեն նվազեցնում է ջրի կորուստը: Այժմ ջրատարը կարող է ոռոգման ջրով ապահովել Բերքանուշի 12 հա հողատարածքների ոռոգումը, ինչը կթեթևացնի երկրագործությամբ զբաղվող 30 տնտեսության հոգսը: Ջրագծի կառուցման համար համայնքի ներդրումը կազմել է 1 միլիոն ՀՀ դրամ:

Լուսագյուղ, Արմավիրի մարզ

Արմավիր մարզի Լուսագյուղ համայնքում 2020 թ-ի մայիսին իրականացվել է համայնքի միջնակարգ դպրոցին պատկանող այգու և ծաղկանոցի տարածքում ոռոգման ջրագծի կառուցում 155 մ երկարությամբ: Սա հնարավորություն կտա աշակերտներին ներգրավել ոռոգման աշխատանքներում, նման խնամքը կսերմանի նրանց մեջ սեր դեպի բնությունը, նրանք ձեռք կբերեն հմտություններ և գիտելիքներ բույսերի մշակման վերաբերյալ: 

Տեսաֆիլմեր

Հոդվածներ Էկոլուր տեղեկատվական կենտրոնի կայքում շինարարական աշխատանքների վերաբերյալ 

Շնորհակալագրեր

 ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի տեղեկագրեր 

Կանանց մասնակցության փորձը ԱԵԿԿԱ տարածաշրջանում ջրի կայուն կառավարման ոլորտում

Առցանց եզրափակիչ սեմինար

Մամլո հաղորդագրությունПресс-релиз 

12:30-13:00 Մասնակիցների գրանցում

13:00-13:10 Բացման խոսք

Ելենա Մանվելյան, «Հայ կանայք հանուն  առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ-ի նախագահ

Քրիստիան Լամար, ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամ

Բաղադրիչ 1․ Ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիությունը և մատչելիությունը

 13:10-13:25 Ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիությունը «Ջրի և առողջության մասին» արձանագրության համատեքստում, Դայան Գերյե, «Ջրի և առողջության մասին» արձանագրության ՄԱԿ-ի ԵՏՀ-ի քարտուղարություն

13:25-13:35 Խմելու ջրամատակարարման և ջրահեռացման գործող սակագների ազդեցության գնահատումը խոցելի և մարգինալացված խմբերի վրա, Էմմա Անախասյան, ՀԿՀԱԱՇՄ ՀԿ

13:35-13:45 Ջրամատակարարման և ջրահեռացման հասանելիության և մատչելիության հետ կապված մարտահրավերները Բուլղարիայում, Դիանա Իսկրևա, «Երկիրն ընդմիշտ» ՀԿ (“Earth Forever“ NGO)

Տեսանյութ – Soroptimist & Earth Forever / WeWash / Bulgaria / ITW Elena

13:45-14:15  Հարցեր և քննարկում մարտահրավերներին դիմակայելու փորձի վերաբերյալ

14:15 -14:30 Սուրճի ընդմիջում

Բաղադրիչ 2․ Կանանց ներգրավումը ոռոգման ջրի կառավարման և մշտադիտարկման գործընթացում

14:30-14:40 Ծրագրի շրջանակում կանանց կողմից իրականացված ջրի մշտադիտարկման արդյունքները, Քնարիկ Գրիգորյան, ՀԿՀԱԱՇՄ ՀԿ

14:40-14:50 Կանանց մասնակցությունը Նիդերլանդներում ջրի մշտադիտարկմանը և Հայաստան կատարած այցի արդյունքները, Անեմիկ Յենիսկենս, «Կանայք՝ հանուն ջրային համագործակցության» (WfWP)

Տեսանյութ – About Dutch Water Authorities

14:50-15:00 Կանանց մասնակցությունը ջրային ռեսուրսների կառավարմանը Մոլդովայում, Տատյանա Սինյաևա,  «Էկո- ՏԻՐԱՍ» (Eco-TIRAS)

15:00-15:10 Կանանց մասնակցությունը ջրային ռեսուրսների կառավարմանը Ուկրաինայում, Աննա Ցվետկովա, «Ազգային ջրային գործընկերություն»

COVID-19-ի մարտահրավերները ծրագրի իրականացման համատեքստում

15:10-16:00 ՀԿՀԱԱՇՄ–ի արձագանքը կորոնավիրուսի համավարակի  մարտահրավերներին

Հարցեր և քննարկում մարտահրավերներին դիմակայելու փորձի վերաբերյալ

Միջոցառման ավարտը

Նկարներ