Գյուղի կանանց միջազգային օր

2010թ.-ի հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին, ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի շենքում (հասցե` Բաղրամյան 24դ, 610 սենյակ) տեղի կունենա միջոցառում` նվիրված Գյուղի կանանց միջազգային օրվան: Միավորված ազգերի կազմակերպությունը յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 15-ը նշում է որպես Գյուղի կանանց միջազգային օր` ի նշան նրանց նկատմամբ հարգանքի և մեծարման, ինչպես նաև գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործում գյուղի կանանց մասնակցության կարևորության և նրանց դերի բարձրացման: Փաստերը…

“Թունաքիմիկատներ, արդյո՞ք դրանք պարտադիր են” տեսաֆիլմի շնորհանդես ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում

Մամլո հաղորդագրություն Օգոստոսի 31-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի կունենա “Թունաքիմիկատներ, արդյո՞ք դրանք պարտադիր են” տեսաֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմը պատկերացում է տալիս մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգ ներկայացնող ագրոքիմիկատների, ներառյալ ԿՕԱ-ների (կայուն օրգանական աղտոտիչներ) ոչ ճիշտ կառավարման հարցի մասին: Այն ցույց է տալիս նաև, թե որքան կարևոր է բարձրացնել թունաքիմիկատներ օգտագործողների իրազեկությունը: Թունաքիմիկատների հարցի կառավարման վերաբերյալ գիտելիքների տարածմանը խանգարող հանգամանքներից…

Վարչապետն այցելեց Նուբարաշենի ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոց

Հասմիկ Դանիելյան, <<Ռադիոլուր>>   Մոտ 2 շաբաթ առաջ հասարակական և պետական մարմինների ուշադրության կենտրոնում էր գտնվում Նուբարաշենի ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցի հիմնախնդիրը: Մայիսի 6-ին հանրապետության կառավարությունը 31 մլն դրամ հատկացրեց հիմնախնդրի լուծման առաջին փուլը սկսելու համար: Բնապահպանները դեմ են թունաքիմիատների այրման գործընթացին և այդ մասին իրենց մտահոգությունը հայտնեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Վարչապետն ասաց, որ որոշումը, բնականաբար, կընդունվի այն ժամանակ, երբ…

Մինի-լսումներ` Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում ժամկետանց թունաքիմիկատների մասին

2010թ.-ի հունիսի 29-ին Եվրոխորհրդարանում պարոն Ջոն Վայգենի` Հեքսաքլորցիկլոհեքսանի և թունաքիմիկատների միջազգային ասոցիացիայի (IHPA) տնօրենի, նախաձեռնությամբ կազմակերպվեցին մինի-լսումներ` Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում ժամկետանց թունաքիմիկատների մասին` նպատակ ունենալով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ժամկետանց թունաքիմիկատների պահեստավորման, մշակման, հեռացման և մարդու առողջության և շրջակա միջավայրի համար դրանց վտանգավորության գլոբալ հիմնախնդրին: Հայաստանում ստեղծված ծայրահեղ միջադեպի կապակցությամբ ելույթ ունեցավ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար…

2010 – Փրկենք ընձառյուծին

      2010թ-ը ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է կենսաբազմազանության միջազգային տարի: Մայիսի 22-ն այդ առումով յուրահատուկ օր է, քանզի այդ օրն ամբողջ աշխարհում տոնում են կենսաբազմազանության միջազգային օրը, որն ընձեռում է աննախադեպ հնարավորություն` հասարակության ուշադրությունն այդ հարցի շուրջ բևեռելու համար: Օրն ու տարին տոնական էին նաև մեզ` հայերիս համար: <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> հասարակական կազմակերպությունը Բնության համաշխարհային հիմնադրամի…

2003 – <<Երակարաքիթը>> ներկայացումը

Հիմնախնդիրը Գյուղատնտեսությունում վտանգավոր թունաքիմիկատների օգտագործման հիմնախնդիրը մենք ներկայացնում ենք թատերականացված ներկայացման միջոցով: Այն կատարվել է ՙԴեպի թույներից ազատ ապագա՚ ծրագրի շրջանակներում: Ներկայացման նպատակն է` բարձրացնել հասարակության իրազեկությունը և խրախուսել հանրությանը` մասնակցել թունաքիմիկատների կրճատման գործընթացին: Ներկայացման հիմքում ընկած է գերմանացի գրող Վիլհելմ Հաուֆի ՙԳաջաճ երկարաքիթը՚ հեքիաթը: Մենք որոշեցինք օգտագործել այս հեքիաթը` նկատի ունենալով որոշ կարևոր գործոններ: Հեքիաթում գոյություն ունի ուղիղ կապ…