2012 – Դիտակ գյուղի դպրոցի վերանորոգում – 2
Հայաստան, Արարատի մարզ, գյուղ Դիտակ
 Ընդհանուր տեղեկություններ
 Դիտակ գյուղի միջնակարգ դպրոցը, որը կառուցվել է 1967թ.-ին, ապահովում է կրթություն 6 – ից մինչև 17 տարեկան շուրջ 90 աշակերտի համար: 
 2009 թ.-ին գյուղի դպրոց կատարած այցի ժամանակ <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ անձնակազմը ցնցված էր` տեսնելով դպրոցի խարխուլ շենքային պայմանները և այն անձնվեր աշխատանքը, որ ուսուցիչները կատարում են երեխաներին լավագույն կրթություն ապահովելու համար: Դպրոցի և 2011-2012թթ. <<Դիտակ գյուղի դպրոցի վերանորոգում>> ծրագրի ներքո իրականացված աշխատանքների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով` “Դիտակ գյուղի դպրոցի վերանորոգում” էջը: 
 Գործունեության երկրորդ փուլում նախատեսված էր վերանորոգել դպրոցի մարզադահլիճը և մարզադահլիճի տանիքը:
Դոնորի արձագանքը
Վերանորոգման երկրորդ փուլի աշխատանքներին 35000 ԱՄՆ դոլարի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել շվեյցարական “Sourire vers l’Avenir” հիմնադրամը:
       
 Երկրորդ փուլի արդյունքները
Վերանորոգումից առաջ
Վերանորոգման գործընթացը
Վերանորոգումից հետո
Սպասվելիք անհետաձգելի այլ աշխատանքներ
Երեխաների համար նորմալ ուսումնական պայմանների ապահովման նպատակով, անհրաժեշտ է անհապաղ իրականացնել հետևյալ աշխատանքները`
- ապահովել դպրոցի հողատարածքից մակերեսային (ոռոգման) ջրերի հեռացման արդյունավետ համակարգ,
 - ուժեղացնել մնացած շինությունների տանիքի փայտյա կառուցվածքը և տանիքի ծածկույթը փոխարինել ձևավոր մետաղական թիթեղներով` հրաժարվելով ասբեստյա թիթեղների օգտագործումից,
 - ամբողջությամբ նորացնել բոլոր սենյակների և միացնող միջանցքի հատակի տակդիրը և հատակածածկույթները,
 - փոխարինել ներսի բոլոր դռներն ամուր, կողպվող դռներով,
 - վերանորոգել վնասված սվաղը,
 - կառուցել էկոսան զուգարան` մասնաշենքերը միացնող միջանցքին կից, մուտքը` միջանցքի կողմից (կոյուղացված զուգարան կառուցելը խելամիտ չէ` խմելու ջրի բացակայության պատճառով): Զուգարանն ապահովել ձեռքերը լավանալու համար անհրաժեշտ ջրով:
 






