Դիտակ գյուղի դպրոցի վերանորոգման համար
2011թ.-ի հոկտեմբերի 13-ին Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան տնտեսական բաժնի երկրորդ քարտուղար Միզուկի Սուգիտանին այցելեց Արարատի մարզի Դիտակ համայնք` գյուղի միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքների արդյունքներին ծանոթանալու նպատակով: Հյուրին հանդիսավոր պայմաններում դիմավորեցին դպրոցի տնօրեն Սարգիս Հովհաննիսյանը, համայնքի ղեկավար Սուրեն Սրապոյանը, դպրոցի ուսուցիչները, սաները, <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> (ՀԿՀԱԱՇՄ) անդամներ Լիլիկ Սիմոնյանը, Էմմա Անախասյանը և Քնարիկ Գրիգորյանը: Միջոցառմանը մասնակցում էին […]