Քիմիկատներ
«Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման ազգային ծրագրի վերանայում և թարմացում Հայաստանում

«Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման ազգային ծրագրի վերանայում և թարմացում Հայաստանում

Ծրագրի անվանումը՝ «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման ազգային ծրագրի վերանայում և թարմացում Հայաստանում

ԳԷՀ-ի (GEF) կայքի հղումը՝ https://www.thegef.org/projects-operations/projects/10924

Ծրագրի շրջանակը․ Միավորված ազգերի կազմակերպության Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) գլխավորությամբ նախաձեռնությունն օգնում է Հայաստանին կատարել Ստոկհոլմի կոնվենցիայի 7-րդ հոդվածով սահմանված իր պարտավորությունները՝ թարմացնելով ազգային ծրագիրը՝ հաշվի առնելով նոր ցուցակում ընդգրկված ԿՕԱ-ները և բարելավելով նախկինում կուտակված քիմիական նյութերի կառավարումը։

RECETOX-ի դերը․ Չեխիայի Հանրապետության Բռնո քաղաքում գտնվող Մասարիկի համալսարանին կից գործող RECETOX-ը հանդես է գալիս որպես Ստոկհոլմի կոնվենցիայի տարածաշրջանային կենտրոն (SCRC)՝ տրամադրելով տեխնիկական ուղղորդում, գույքագրում իրականացնելու մեթոդաբանություն և փորձագիտական ​​աջակցություն շահառու երկրներին, այդ թվում՝ Հայաստանին։

ՀԿՀԱԱՇՄ-ի դերը. RECETOX-ի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակում ՀԿՀԱԱՇՄ-ն իրականացնում է հետևյալ հիմնական գործառնական և հաղորդակցային պարտականությունները.

  • Իրականացման ազգային ծրագրի (ԻԱԾ) համապատասխան բաժնի մշակում. Հայաստանի ԻԱԾ-ի՝ 10-րդ հոդվածին վերաբերող բաժնի ձևավորում՝ համալրված քաղաքացիական հասարակության գործունեության և կայուն օրգանական աղտոտիչների (ԿՕԱ-ներ) վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին տեխնիկական զեկույցով
  • Հանրային հաղորդակցության արշավներ․ 2025 թ․-ի ընթացքում հանրային իրազեկման և հաղորդակցության նպատակային արշավի իրականացում
  • Շահառուներին տեղեկատվության տրամադրում․ 2025 և 2026 թվականների ընթացքում քաղաքացիական հասարակության շահառուներին ծրագրային կարևորագույն հանդիպումների և ԻԱԾ-ի շրջանակում անցկացվող խորհրդակցությունների վերաբերյալ թարմացումների և էական նշանակություն ունեցող տվյալների տրամադրում
  • Վարչական ​​աջակցություն փորձագետներին․ RECETOX-ին անմիջական վարչական աջակցության տրամադրում՝ ազգային ԿՕԱ –ների գույքագրման ազգային ռեեստրի, առաջնահերթությունների սահմանման և ԻԱԾ-ի նախապատրաստման վրա աշխատող տեղական փորձագետների հետ համագործակցությունը հեշտացնելու համար

Տեղեկատվական նյութեր

ՀԿՀԱԱՇՄ-ի փորձագետ Քնարիկ Գրիգորյանի հարցազրույցները Երևանում օդի աղտոտվածության, այդ թվում՝ մարդու առողջության վրա ԿՕԱ-ների ազդեցության վերաբերյալ՝

Լուսանկարներ

ՀԿՀԱԱՇՄ-ի փորձագետը՝ Արմավիրի մարզի Առատաշեն բնակավայրի երիտասարդ կանանց համար կազմակերպված՝ կայուն օրգանական աղտոտիչների վերաբերյալ սեմինարին

Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի աշակերտները լսում են ՀԿՀԱԱՇՄ-ի փորձագետի հեռավար պրեզենտացիան։

Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 դպրոցի երեխաները խաղում են «Հաջորդ ելքը» սեղանի խաղը ՀԿՀԱԱՇՄ-ի փորձագետի ղեկավարությամբ:

ՀԿՀԱԱՇՄ-ի կազմակերպած վեբինար՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի շահառուների համար:

Պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողները խաղում են «Հաջորդ ելքը» սեղանի խաղը՝ ՀԿՀԱԱՇՄ-ի փորձագետի ուղեկցությամբ (Արարատի մարզ, Մասիս)։