Կենսաբազմազանություն եւ կլիմայի փոփոխություն
«Հայաստանի կողմից Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի (CBD COP) նախագահությանն ու դրա ներպետական ​​իրականացմանն աջակցելու» ծրագիրը

«Հայաստանի կողմից Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի (CBD COP) նախագահությանն ու դրա ներպետական ​​իրականացմանն աջակցելու» ծրագիրը

«Հայաստանի կողմից Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի (CBD COP) նախագահությանն ու դրա ներպետական ​​իրականացմանն աջակցելու» ծրագիրը նպատակաուղղված է աջակցելու Ֆրիտյոֆ Նանսենի ինստիտուտի (FNI) գործունեությանն՝ ուղղված Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) նախապատրաստական ​​աշխատանքներին։ Այն Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության (NORAD) կողմից ֆինանսավորվող բազմամյա ծրագրի մի մասն է), https://www.fni.no/news/fni-to-support-armenia-in-leading-the-global-biodiversity-summit

Իրականացման ժամանակահատվածը՝ 2025 թ. օգոստոսի 1 – 2028 թ. դեկտեմբերի 31

Ծրագրի նպատակները՝

  • Գենդերային հավասարության ներառում Հայաստանի Կենսաբազմազանության պահպանության ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրում (ԿՊԱՌԳԾ)
  • ՔՀԿ-ների ներգրավվածության աճ Հայաստանում շրջակա միջավայրի հարցերում
  • Բնապահպանական արդարադատության բարելավում Հայաստանում

Ծրագրի գործողությունները՝

Վերլուծություն և առաջարկություններ՝ Հայաստանի Կենսաբազմազանության պահպանության ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրում (ԿՊԱՌԳԾ) գենդերային հավասարության ինտեգրման վերաբերյալ՝ ըստ գործողությունների ծրագրի թիրախների

Մասնակցություն աշխատաժողովներին և ԿՊԱՌԳԾ-ի իրականացման մշտադիտարկման շուրջ ծրագրային երկխոսությանը

Գենդերը և կենսաբազմազանությունը Հայաստանում

Հայաստանի էկոհամակարգերի կայունության պահպանումը բնության հատուկ պահպանվող տարածքների շուրջ