2017-2018 – Արևային էներգիան` ի նպաստ ածխածնի ցածր արտանետումներով կայուն կենսակերպի` Հայաստանի Սոլակ, Այգավան և Մալիշկա համայնքներում
Սույն նախաձեռնությունը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի կողմից ստեղծված 10-ամյա շրջանակային ծրագրի Թրասթ ֆոնդի միջոցով: Ծրագիրն ընտրվել է 10-ամյա շրջանակային ծրագրի Թրասթ ֆոնդի կողմից «Կայուն կենսակերպի և արտադրության ծրագրի» համար հայտարարված բաց մրցույթի միջոցով` Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ:
Ծրագրի տևողությունը` մայիս 2017 թ. – հոկտեմբեր 2018 թ.
Ծրագրի հիմնական նպատակը
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել կայուն կենսակերպի և կրթության մասին 10-ամյա շրջանակային ծրագրի 3-րդ նպատակի իրականացմանը (մշակել գործիքներ և խթաններ, ստեղծել կարողություններ` կայուն կենսակերպի հասնելու և լավագույն փորձի տարածման համար)` խթանելով վերականգնվող էներգիայի կիրառումը և էներգիայի արդյունավետ օգտագործումը Հայաստանի գյուղաբնակ վայրերում` ի նպաստ կլիմայի փոփոխություների ազդեցությունների մեղմացման և բնապահպանական կայունության:
Ծրագրի կոնկրետ նպատակներն են`
– ուժեղացնել թիրախային համայնքները` վերջիններիս ապահովելով արևային էներգիայի օգտագործման ժամանակակից մեխանիզմներով, կյանքի որակի և շրջակա միջավայրի բարելավման համար տեղական նախաձեռնությունների խթանման հնարավորություններով,
– կրճատել էներգիայի ծախսերը (մինչև 50%)` ներգրավված համայնքներում արևային էներգիայի օգտագործման փորձնական ծրագրերի իրականացման միջոցով:
Ծրագրի շրջանակում իրականացված գործողությունները
Ծրագրի շրջանակում ստեղծված տեղեկատվական նյութերը
- Արևային չորանոցի պատրաստում
- Արևային էներգիայի օգտագործումը ջրատաքացուցիչ սարքավորումներում
- Բացօթյա տարածքների և փողոցների լուսավորություն
- Արևային էներգիայով աշխատող վառարան
- Արևային էներգիան՝ ի նպաստ ածխածնի ցածր արտանետումներով կայուն կենսակերպի՝ Հայաստանի Սոլակ, Այգավան և Մալիշկա համայնքներում
- Կայուն կենսակերպի և կրթության վերաբերյալ 10-ամյա շրջանակային ծրագիր
- Պաստառներ
Power Point Presentations