Մամուլի հաղորդագրություն` Նոր համաձայնագրի արդյունավետությունը կախված կլինի հավաքագրվող տվյալների համարժեքությունից

Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի Կողմերի առաջին համաժողովը տեղի կունենա 2017թ.-ի սեպտեմբերի 24 – 29-ը` Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնևում: Ակնկալվում է, որ ավելի քան 1000 պատվիրակ և շուրջ 50 նախարար կհավաքվեն Ժնևում` կոնվենցիայի ընդհանուր արդյունավետության հիմքերը դնելու համար: Նախնական բանակցությունների ընթացքում միջկառավարական բանակցային կոմիտեն հաստատեց կոնվենցիայով սահմանված բազմաթիվ այն ձևերն ու ուղեցույցները, որոնք պետք է ընդունվեն համաժողովի ընթացքում և որոնք անհրաժեշտ են…

2017-2019 թթ. – Հանուն թույներից զերծ միջավայրի` տեղական մակարդակից մինչև համընդհանուր

Ծրագրի նպատակը՝ Քիմիական նյութերի կառավարման վերաբերյալ իրազեկվածության բարձրացում և կարողությունների հզորացում համայնքահեն մոտեցումների միջոցով, որոնք կբարձրացնեն վնասակար քիմիկատների արտանետումների կրճատման ուղղությամբ իրականացվող տեղական, ազգային և գլոբալ ռազմավարությունների արդյունավետությունը: Ծրագիրը նախատեսված է նպաստելու ԳԷՀ ՓԴԾ / ՄԱԶԾ «Ժամկետանց թունաքիմիկատների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում՝ Հայաստանում անվտանգ քիմիկատների կառավարման շրջանակներում» ընթացիկ ծրագրի իրականացմանը: Ծրագրով իրականացված գործողություններ Ստեղծված…