
«Հայաստանի կողմից Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի (CBD COP) նախագահությանն ու դրա ներպետական իրականացմանն աջակցելու» ծրագիրը

«Հայաստանի կողմից Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի (CBD COP) նախագահությանն ու դրա ներպետական իրականացմանն աջակցելու» ծրագիրը նպատակաուղղված է աջակցելու Ֆրիտյոֆ Նանսենի ինստիտուտի (FNI) գործունեությանն՝ ուղղված Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) նախապատրաստական աշխատանքներին։ Այն Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության (NORAD) կողմից ֆինանսավորվող բազմամյա ծրագրի մի մասն է), https://www.fni.no/news/fni-to-support-armenia-in-leading-the-global-biodiversity-summit
Իրականացման ժամանակահատվածը՝ 2025 թ. օգոստոսի 1 – 2028 թ. դեկտեմբերի 31
Ծրագրի նպատակները՝
- Գենդերային հավասարության ներառում Հայաստանի Կենսաբազմազանության պահպանության ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրում (ԿՊԱՌԳԾ)
- ՔՀԿ-ների ներգրավվածության աճ Հայաստանում շրջակա միջավայրի հարցերում
- Բնապահպանական արդարադատության բարելավում Հայաստանում
Ծրագրի գործողությունները՝
Վերլուծություն և առաջարկություններ՝ Հայաստանի Կենսաբազմազանության պահպանության ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրում (ԿՊԱՌԳԾ) գենդերային հավասարության ինտեգրման վերաբերյալ՝ ըստ գործողությունների ծրագրի թիրախների
Մասնակցություն աշխատաժողովներին և ԿՊԱՌԳԾ-ի իրականացման մշտադիտարկման շուրջ ծրագրային երկխոսությանը
Գենդերը և կենսաբազմազանությունը Հայաստանում
Հայաստանի էկոհամակարգերի կայունության պահպանումը բնության հատուկ պահպանվող տարածքների շուրջ